041.0471.040898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 19978 թվականի թիվ 471
Գ. ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆԻ ԵՎ Է. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Գառնիկ Նանագուլյանին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդվարդ Մուրադյանին 1998 թվականի օգոստոսի 4-11-ը գործուղել Մեծ Բրիտանիա` Մերիլ Լինչ ֆինանսական կորպորացիայի հետ բանակցություններ վարելու համար:
Գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
(1-ին կետը փոփ. 26.08.98 թիվ 516 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը լուծել Գ. Նանագուլյանի և Է. Մուրադյանի Մեծ Բրիտանիա գործուղման հետ կապված հարցերը: