Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 սեպտեմբերի 2009 թվականի N 37

 

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

(3-րդ մաս)

 

ՀՈԴՎԱԾ 11. Թույլատրել կառավարությանը 2010 թվականին անհրաժեշտության դեպքում`

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի խմբի դասին պատկանող` սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմինների ցանկերում.

3) սույն կետով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան բաժիններում որպես առանձին լրացուցիչ ծախսային ծրագրեր) գումարները, Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից դիմումներ, հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում հարկերի և այլ պարտադիր վճարների գծով առաջադրված լրացուցիչ պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում կատարելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկի կողմից մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի պարտավորության կատարման գծով ծախսերը,

ե. սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջների համաձայն, կառավարության կողմից կատարվող ծախսերը.

4) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս` հաշվարկված վարձակալական վճարները, կառավարության սահմանած դեպքերում, թողնել հիմնադրամների տնօրինությանը` որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար` առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում, որպես պետական բյուջեից (կառավարության պահուստային ֆոնդից) հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում` որպես այդ հիմնադրամների կողմից պետական բյուջե մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում.

5) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում` սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես, մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում միջոցների առկա մնացորդի` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարը, ներկայացնելով այդ ենթահաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

6) սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների ըստ դրանց ձևավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ինչպես նաև ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրի (և (կամ) նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի), սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), դրանց օգտագործումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան (սույն կետի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 3-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված դեպքերի վրա).

7) բյուջետային տարվա արդյունքներով` գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը` ներքին և արտաքին աղբյուրներից բյուջետային վարկերի վերադարձից ստացված` սույն օրենքի N 4 հավելվածով այդ մուտքի գծով նախատեսված մակարդակը գերազանցած գումարից ոչ ավելի չափով (նույն չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված բյուջետային վարկերի վերադարձից գումարը), և ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» կամ որևէ այլ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

8) բյուջետային տարվա արդյունքներով` գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը` ներքին և արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների` սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված մարումների գծով առաջացող (այդ թվում նաև` փոխատուի հետ փոխադարձ համաձայնության դեպքում մարումը չկատարելու դեպքում առաջացող) տնտեսումների գումարից ոչ ավելի չափով (այդ գումարի չափով նվազեցնելով N 4 հավելվածով նախատեսված փոխառությունների մարումների գումարը) և ըստ այդ տնտեսված գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» կամ որևէ այլ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

9) վերաբաշխել սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների միջև) այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի` սույն օրենքի N 1 հավելվածում բերված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում` 15 տոկոսի, կամ ավելացում` 30 տոկոսի չափով.

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին և սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 12-րդ կետերին համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել սույն օրենքի NN 2, 3 և 5 հավելվածներում, ինչպես նաև NN 1 և 4 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

11) սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարներն ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն օգտագործելու դեպքում այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարը և ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարներն ու N 1 հավելվածով նախատեսված սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումները և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (եթե սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծրագրերը նախատեսված չեն սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում, ապա դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլել նշված հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

12) պահպանելով սույն օրենքի N 1 հավելվածում ներկայացված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը` փոփոխել վերջինիս բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց վերաբաշխվող գումարների սահմանափակման).

13) բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2010 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում դրանց ֆինանսավորմանն ուղղել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) և պետական արժեթղթերի իրացումից ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման արտաքին աղբյուրների կազմում չնախատեսված, սակայն 2010 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները.

14) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերի կատարման ընթացքին նպաստելու նպատակով`

ա. սույն օրենքի N 1 և N 4 հավելվածով նախատեսված ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան վարկային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը և 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել դրանց գծով սույն օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակով և N 4 հավելվածով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկերի հաշվին իրականացվող առանձին ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, այդ ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաև սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) և 3-րդ հոդվածով ու N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները,

բ. 2010 թվականի բյուջետային տարվա ընթացքում ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով չնախատեսված վարկային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված նպատակային վարկային միջոցների հաշվին, եթե այդ ծրագրերի գծով կառավարության կնքած վարկային, կամ այլ ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագրերն օրենքով սահմանված կարգով վավերացված կամ հաստատված են: Այդ ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջե ստացվող վարկերի հաշվին կատարված ելքերի գումարից ոչ ավելի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, ինչպես նաև ըստ այդ գումարի հաշվին կատարված ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլելով սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում),

գ. 2010 թվականի բյուջետային տարվա ընթացքում լրացուցիչ ֆինանսավորել սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով նախատեսված, ինչպես նաև ֆինանսավորել այդ հավելվածներով չնախատեսված դրամաշնորհային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը ստացված միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին (այդ գումարի չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված` ելքերի ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի 2010 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը), և ըստ այդ միջոցների հաշվին կատարված ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները, ինչպես նաև 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն օրենքի N 1 և (կամ) N 4 հավելվածներով այդ դրամաշնորհային ծրագրերը չնախատեսված լինելու դեպքում դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլելով հիշյալ հավելվածներում` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

դ. տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերով (ներառյալ սույն կետով սահմանված դեպքերում տարվա ընթացքում պետական բյուջե ներառվող ծրագրերը) սույն օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման հատկացումների գումարներն ավելացնելու կամ դրանք նախատեսելու անհրաժեշտության առաջացման պարագայում, եթե նշված ավելացումը կամ նախատեսումը հնարավոր չէ իրականացնել միջծրագրային վերաբաշխման եղանակով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին` դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման լրացուցիչ, սույն օրենքով չնախատեսված գումարների հայթայթման (առկայության) դեպքում, բյուջետային տարվա արդյունքներով գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման համար անհրաժեշտ գումարից ոչ ավելի չափով (բայց դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման լրացուցիչ` սույն օրենքով չնախատեսված հայթայթված (առկա) գումարների սահմաններում) և ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության, համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաև N 1 հավելվածով նախատեսված Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող առանձին վարկային և դրամաշնորհային ծախսային որևէ ծրագրի գծով սահմանված հատկացումները, և դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

15) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն այդ տարում չստացված և սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված պաշտոնական դրամաշնորհների գումարները 2010 թվականին ստանալու դեպքում` այդ գումարներն առաջնահերթության կարգով ուղղել դրանց չստացման հետևանքով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը.

16) բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված գումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների, ինչպես նաև վերջիններիս առանձին տարրերի միջև դրանց գծով սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև N 4 հավելվածով հաստատված գումարները, և (կամ) կատարել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների ընդհանուր գումարի ավելացմանը չհանգեցնող այլ հավասարակշռված փոփոխություններ (լրացումներ)` դրանցից բխող համապատասխան փոփոխություններ կատարելով սույն օրենքի NN 2 և 3 հավելվածներում և N 1 հավելվածի համապատասխան աղյուսակներում.

17) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով համապատասխան մուտքային ծրագրի գծով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից նախատեսված մուտքերի գումարը, ինչպես նաև ըստ այդ մուտքերի հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներով հաստատված և N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի (և (կամ) նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, և (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) և սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաև N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում): Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

18) սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի (կամ նույն հավելվածով նախատեսված որևէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումների հաշվին բյուջետային վարկերի կամ փոխատվությունների տրամադրման կամ մարման, արժեթղթերի (ներառյալ բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության) գնման կամ մարման գծով գործառույթների իրականացման դեպքում նշված գումարների չափով նվազեցնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի և դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները և N 1 հավելվածով նախատեսված տվյալ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների գումարը, ինչպես նաև դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարել սույն օրենքի 3-րդ հոդվածով և փոփոխություններ կամ (և) լրացումներ` N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների և դրանց տարրերի համապատասխան գումարներում և կազմում:

19) բյուջետային տարվա ընթացքում, պահպանելով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային եկամուտների ընդհանուր գումարը, բյուջետային եկամուտների ձևավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների դասակարգման խմբերի միջև կատարել դրանց գծով սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված համապատասխան գումարների վերաբաշխումներ` դրանից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով սույն օրենքի NN 2, 3 հավելվածներում և N 1 ու N 4 հավելվածների համապատասխան աղյուսակներում:

Հոդված 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` անհրաժեշտության դեպքում վերաբաշխել սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված վարչական ծախսերը (ըստ ենթահոդվածների) այն պայմանով, որ թույլ չտրվի վարչական ծախսերի սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված յուրաքանչյուր հոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում 15 տոկոսի կամ ավելացում` 30 տոկոսի չափով:

Հոդված 13. Սույն օրենքի NN 1-6 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի սեպտեմբերի 10-ի

նիստի N 37 արձանագրային

որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀՀ վարչապետի մոտ ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական

տարբերակ քննարկումների (ըստ պետական կառավարման մարմինների)

 

._____________________________________________________________________.

|NN|     ՀՀ նախարարությունների և  գերատեսչությունների անվանումները    |

|__|__________________________________________________________________|

|  |12-ը սեպտեմբերի 2008 թ., ուրբաթ                                   |

|__|__________________________________________________________________|

|1 |ՀՀ կրթության և  գիտության նախարարություն, 16.00                   |

|__|__________________________________________________________________|

|2 |ՀՀ կրթության և  գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, |

|  |Գիտությունների ազգային ակադեմիա  16.30                            |

|__|__________________________________________________________________|

|3 |ՀՀ առողջապահության նախարարություն 17.00                           |

|__|__________________________________________________________________|

|4 |ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և |

|  |սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական  |

|  |ծառայություն 17.30                                                |

|__|__________________________________________________________________|

|5 |ՀՀ մշակույթի նախարարություն                                       |

|__|__________________________________________________________________|

|6 |ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարություն               |

|__|__________________________________________________________________|

|7 |Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ              |

|__|__________________________________________________________________|

|8 |Հեռուստատեսության և  ռադիոյի ազգային հանձնաժողով                  |

|__|__________________________________________________________________|

|9 |ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն                              |

|__|__________________________________________________________________|

|  |13-ը սեպտեմբերի 2008 թ., շաբաթ                                    |

|__|__________________________________________________________________|

|1 |ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն                              |

|__|__________________________________________________________________|

|2 |ՀՀ էկոնոմիկայի նախարարություն                                     |

|__|__________________________________________________________________|

|3 |ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                               |

|__|__________________________________________________________________|

|4 |ՀՀ բնապահպանության նախարարություն                                 |

|__|__________________________________________________________________|

|5 |ՀՀ քաղաքաշինության նախարարություն                                 |

|__|__________________________________________________________________|

|6 |«Ջրային տնտեսության պետական կոմիտե»                               |

|__|__________________________________________________________________|

|7 |ՀՀ տարածքային կառավարման նախարարություն                           |

|__|__________________________________________________________________|

|8 |ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարություն                |

|__|__________________________________________________________________|

|9 |ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն                  |

|__|__________________________________________________________________|

|10|ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե                       |

|__|__________________________________________________________________|

|  |16-ը սեպտեմբերի 2008 թ., երեքշաբթի                                |

|__|__________________________________________________________________|

|1 |ՀՀ Նախագահի աշխատակազմ                                            |

|__|__________________________________________________________________|

|2 |ՀՀ կառավարության աշխատակազմ                                       |

|__|__________________________________________________________________|

|3 |ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ                                      |

|__|__________________________________________________________________|

|4 |ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմ                              |

|__|__________________________________________________________________|

|5 |Վերահսկիչ պալատ                                                   |

|__|__________________________________________________________________|

|6 |ՀՀ ԿԱ եկամուտների պետական կոմիտե                                  |

|__|__________________________________________________________________|

|7 |ՀՀ դատախազություն                                                 |

|__|__________________________________________________________________|

|8 |ՀՀ հատուկ քննչական ծառայություն                                   |

|__|__________________________________________________________________|

|9 |ՀՀ արդարադատության նախարարություն                                 |

|__|__________________________________________________________________|

|10| ՀՀ վճռաբեկ դատարան                                               |

|__|__________________________________________________________________|

|11| ՀՀ դատական դեպարտամենտ                                           |

|__|__________________________________________________________________|

|  |17-ը սեպտեմբերի 2008 թ., չորեքշաբթի                               |

|__|__________________________________________________________________|

|1 |ՀՀ պաշտպանության նախարարություն                                   |

|__|__________________________________________________________________|

|2 |ՀՀ ԿԱ ոստիկանություն                                              |

|__|__________________________________________________________________|

|3 |ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն                          |

|__|__________________________________________________________________|

|4 |ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության      |

|  |ծառայություն                                                      |

|__|__________________________________________________________________|

|5 |Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն           |

|__|__________________________________________________________________|

|6 |ՀՀ արտաքին գործերի նախարարություն                                 |

|__|__________________________________________________________________|

|7 |ՀՀ Սփյուռքի նախարարություն                                        |

|__|__________________________________________________________________|

|8 |«Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն               |

|__|__________________________________________________________________|

|9 |Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ                           |

|__|__________________________________________________________________|

|  |19-ը սեպտեմբերի 2008 թ., ուրբաթ                                   |

|__|__________________________________________________________________|

|1 |ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն                       |

|__|__________________________________________________________________|

|2 |ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն                           |

|__|__________________________________________________________________|

|3 |ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե         |

|__|__________________________________________________________________|

|4 |ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով                               |

|__|__________________________________________________________________|

|5 |ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ                              |

|__|__________________________________________________________________|

|6 |ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով               |

|__|__________________________________________________________________|

|7 |ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով       |

|__|__________________________________________________________________|

|8 |Երևանի  քաղաքապետարան                                             |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2009 թվականի սեպտեմբերի 10-ի

նիստի N 37 արձանագրային

որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան ՀՀ 2010 թվականի պետական

բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային

ժողով ներկայացնելու ենթակա ՀՀ օրենքների նախագծերի և ծրագրերի,

ինչպես նաև ՀՀ 2010 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծից բխող

փոփոխման ենթակա ՀՀ կառավարության որոշումներ

 

._____________________________________________________________________.

|  |Կատարող պետական   |ՀՀ օրենքների նախագծերի, կառավարության          |

|  |կառավարման մարմնի |որոշումների և  ծրագրերի անվանումները           |

|  |անվանումը         |                                               |

|__|__________________________________________________________________|

|I |ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի  |

|  |նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով   |

|  |ներկայացնելու ենթակա ՀՀ օրենքների նախագծեր և  ծրագրեր             |

|__|__________________________________________________________________|

|1 |ՀՀ առողջապահության|ՀՀ 2010 թվականի առողջապահական պետական          |

|  |նախարարություն    |նպատակային ծրագրերը                            |

|__|__________________|_______________________________________________|

|2 |ՀՀ աշխատանքի և    |Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2010    |

|  |սոցիալական հարցերի|թվականի տարեկան ծրագիր                         |

|__|նախարարություն    |_______________________________________________|

|3 |                  |Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի|

|  |                  |տարեկան ծրագիր                                 |

|__|                  |_______________________________________________|

|4 |                  |Զբաղվածության կարգավորման պետական ծրագիր       |

|__|__________________|_______________________________________________|

|5 |ՀՀ Կրթության և    |«Գիտական և  գիտատեխնիկական պետական ծրագրերի    |

|  |գիտության         |նպատակային-ծրագրային ֆինանսավորում» 2010       |

|  |նախարարության     |թվականի ծրագիր                                 |

|  |Գիտության պետական |                                               |

|  |կոմիտե            |                                               |

|__|__________________|_______________________________________________|

|6 |ՀՀ սպորտի և       |Ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի 2010 թվականի   |

|  |երիտասարդության   |տարեկան ծրագիր                                 |

|  |հարցերի           |                                               |

|  |նախարարություն    |                                               |

|__|__________________|_______________________________________________|

|7 |ՀՀ բնապահպանության|Սևանա  լճի էկոհամակարգերի վերականգնման,        |

|  |նախարարություն    |պահպանման, վերարտադրման և  օգտագործման         |

|  |                  |միջոցառումների 2010 թվականի տարեկան ծրագիր     |

|__|__________________|_______________________________________________|

|8 |ՀՀ տարածքային     |Գյումրու քաղաքի վերականգնման 2010 թվականի      |

|  |կառավարման        |տարեկան ծրագիր                                 |

|__|նախարարություն    |_______________________________________________|

|9 |                  |Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2010     |

|  |                  |թվականի տարեկան ծրագիր                         |

|__|__________________|_______________________________________________|

|10|ՀՀ աշխատանքի և    |«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և |

|  |սոցիալական հարցերի|դատական իշխանության մարմինների ղեկավար         |

|  |նախարարություն    |աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին»    |

|  |                  |օրենք                                          |

|__|                  |_______________________________________________|

|11|                  |«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության |

|  |                  |օրենք                                          |

|__|__________________________________________________________________|

|II| ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծից բխող փոփոխման ենթակա ՀՀ |

|  | կառավարության մասին որոշումներ                                   |

|__|__________________________________________________________________|

|1 |ՀՀ բնապահպանության|ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության     |

|  |նախարարություն    |բնության հուշարձանների հաստատված ցանկի         |

|  |                  |համալրման, պահպանման գոտու տարածքների ճշգրտման |

|  |                  |և  հողամասերի սահմանազատման 2010-2012          |

|  |                  |թվականների ծրագրին հավանություն տալու մասին»   |

|  |                  |21.05.09 թ. նիստի N 21 արձանագրային որոշում    |

|__|                  |_______________________________________________|

|2 |                  |ՀՀ կառավարության «Արփի լիճ» ազգային պարկ       |

|  |                  |ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և  «Արփի   |

|  |                  |լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային        |

|  |                  |կազմակերպության կանոնադրությունները հաստատելու |

|  |                  |մասին» 16.04.09 թ. N 405-Ն որոշում             |

|__|__________________|_______________________________________________|

|3 |ՀՀ                |ՀՀ կառավարության «Գյուղատնտեսության ոլորտին    |

|  |գյուղատնտեսության |տրամադրվող վարկերի տոկոսադրույքների            |

|  |նախարարություն    |սուբսիդավորման փորձնական նախագիծը հաստատելու,  |

|  |                  |Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական  |

|  |                  |բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության|

|  |                  |կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի     |

|  |                  |N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և  |

|  |                  |Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության     |

|  |                  |նախարարությանը գումար հատկացնելու մասին»       |

|  |                  |12.06.08 թ. N 706-Ն որոշում                    |

|__|                  |_______________________________________________|

|4 |                  |ՀՀ կառավարության «Վտանգի աղբյուրի վերլուծության|

|  |                  |և  կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման |

|  |                  |ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների     |

|  |                  |սահմանելու մասին» 03.05.07 թ. N 531-Ա որոշում  |

|__|                  |_______________________________________________|

|5 |                  |ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության     |

|  |                  |ցորենի և  գարու սերմնաբուծության զարգացման     |

|  |                  |ծրագիրը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության |

|  |                  |գյուղատնտեսության նախարարությանը գումար        |

|  |                  |հատկացնելու մասին» 15.03.07 թ. N 451-Ա որոշում |

|__|__________________|_______________________________________________|

|6 |ՀՀ արտակարգ       |ՀՀ կառավարության «Աղետների բժշկության          |

|  |իրավիճակների      |տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային  |

|  |նախարարություն    |կազմակերպություն ստեղծելու և  աղետների         |

|  |                  |բժշկության տարածաշրջանային կենտրոնի ստեղծման   |

|  |                  |ծրագիրը հաստատելու մասին» 23.04.09 թ. N 584-Ն  |

|  |                  |որոշում                                        |

|__|__________________|_______________________________________________|

|7 |ՀՀ աշխատանքի և    |ՀՀ կառավարության «Պետական կենսաթոշակային       |

|  |սոցիալական հարցերի|սոցիալական ապահովագրության համակարգում         |

|  |նախարարության     |անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն    |

|  |սոցիալական        |ապահովող միջոցառումների մասին» 12.05.05 թ.     |

|  |ապահովագրության   |N 938-Ն որոշում                                |

|  |պետական           |                                               |

|  |ծառայություն      |                                               |

|__|__________________|_______________________________________________|

|8 |ՀՀ կառավարությանն |ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության     |

|  |առընթեր պետական   |կառավարությանն առընթեր պետական եկամուտների     |

|  |եկամուտների կոմիտե|կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ        |

|  |                  |առևտրային  կազմակերպություն ստեղծելու մասին»   |

|  |                  |04.12.08 թ. N 1497-Ն որոշում                   |

|__|__________________|_______________________________________________|

|9 |ՀՀ մշակույթի      |ՀՀ կառավարության «ՀՀ Սյունիքի մարզի մշակութային|

|  |նախարարություն    |հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների |

|  |                  |ցանկին հավանություն տալու մասին» 26.06.09 թ.   |

|  |                  |N 26 արձանագրային որոշում                      |

|__|__________________|_______________________________________________|

|10|ՀՀ կրթության և    |ՀՀ կառավարության «Ասպիրանտուրայի դիմորդների հետ|

|  |գիտության         |կնքվող պայմանագրի օրինակելի ձևը  և  բարձրագույն|

|  |նախարարության     |ու հետբուհական կրթություն իրականացնող          |

|  |գիտության պետական |ուսումնական կամ գիտական կազմակերպություններում |

|  |կոմիտե            |ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում    |

|  |                  |ուսումնառած և  ավարտած մասնագետների աշխատանքի  |

|  |                  |տեղավորման կարգը հաստատելու մասին» 2007 թվականի|

|  |                  |ապրիլի 26-ի N 581-Ն որոշում                    |

|__|__________________|_______________________________________________|

|11|ՀՀ աշխատանքի և    |ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության     |

|  |սոցիալական հարցերի|կառավարության 2008-2012 թվականների             |

|  |նախարարություն    |գործունեության միջոցառումների ծրագիրը          |

|  |                  |հաստատելու մասին» 2008 թվականի հուլիսի 24-ի    |

|  |                  |N 878-Ն որոշում                                |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2009
N 37
Արձանագրային որոշում