Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԳԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0473.040898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 1998 թվականի թիվ 473

 

ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման սկզբունքների մշակման նպատակով`

1. Ստեղծել պետական տեղեկատվական համակարգի միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ

(հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

 

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և

գրահրատարակչության վարչության պետի տեղակալ

 

ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտ,

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի

ինստիտուտի տնօրեն

 

ԱՊՀ անդամ երկրների ինֆորմատիզացիայի հարցերով

միջպետական կոորդինացիոն խորհրդում Հայաստանի

Հանրապետության ներկայացուցիչ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության

համակարգչային տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետ

(հանձնաժողովի քարտուղար)

 

2. Հանձնաժողովին`

 

i

ա) ստեղծել պետական տեղեկատվական համակարգի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խումբ.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում պետական միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման սկզբունքները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.08.1998
N 473
Որոշում