040.1084.290909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 2009 թվականի N 1084-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի օգոստոսի 28-ին (N 10/09 արձանագրություն) հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները` ըստ ստորև նշված պայմանագրերի`
1) պայմանագիր CW-NCB-AF-2/2009, Մ17-Մեղրի կմ 0+000 - կմ 3+000` «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ` 396,165,535 դրամ պայմանագրային արժեքով.
2) պայմանագիր CW-NCB-AF-3/2009, Մ-2-Լեհվազ-Վահրավար-Գուդեմնիս-Կուրիս- Կարճևան (Վահրավար-Գուդեմնիս-Կուրիս հատված) կմ 0+000 - կմ 4+330` «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ` 652,403,808 դրամ պայմանագրային արժեքով.
3) պայմանագիր CW-NCB-AF-7/2009-լոտ 1, Մ2-Կավճուտ-Գեղավանք կմ 0+000 - կմ 2+500` «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ` 412,332,960 դրամ պայմանագրային արժեքով.
4) պայմանագիր CW-NCB-AF-7/2009-լոտ 2, Մ2-Կավճուտ-Գեղավանք կմ 2+500 - կմ 6+000` «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ` 543,818,680 դրամ պայմանագրային արժեքով.
5) պայմանագիր CW-NCB-AF-8/2009, Մ12-Հարթաշեն կմ 0+000 - կմ 5+090` «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ` 430,200,240 դրամ պայմանագրային արժեքով.
6) պայմանագիր CW-NCB-AF-9/2009-լոտ 1, Ճամբարակ-Վահան կմ 0+000 - կմ 3+000` «Կապավոր» ՍՊԸ` 459,039,500 դրամ պայմանագրային արժեքով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ