030.0256.250909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
«ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2009» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և 2000 թվականի հոկտեմբերի 11-ի «Հավաքական անվտանգության համակարգի միջոցների և ուժերի կազմավորումների կարգավիճակի մասին» համաձայնագրի դրույթներով` որոշում եմ.
2009 թվականի հոկտեմբերի 13-ից 16-ը Ղազախստանի Հանրապետությունում անցկացվելիք «Փոխգործակցություն-2009» համատեղ զորավարժությանը մասնակցելու նպատակով 2009 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 17-ը Ղազախստանի Հանրապետություն ուղարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից մեկ մոտոհրաձգային վաշտ` իրեն ամրագրված սպառազինությամբ:
25 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-256-Ա