041.0482.100898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 1998 թվականի թիվ 482
ԱՊՀ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Բ. ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Բ. Բերեզովսկու և նրան ուղեկցող անձանց (4 մարդ) 1998 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների և մեկ աշխատանքային ճաշկերույթի հետ կապված ծախսերը (113 145 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: