030.0222.150909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. Ժ. ԼԵԳՐԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների, մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար Միշել Ժան Լեգրանին պարգևատրել Պատվո շքանշանով:
15 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-222-Ա