030.0227.170909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
2-րդ աստիճանի մեդալով`
Աշոտ Աղվանի Ավետիսյանին Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության ծառայության գլխավոր
վարչության պետի տեղակալ, գնդապետ
Աշոտ Անդրանիկի Ղահրամանյանին Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության ծառայության մարզային
վարչության պետ, գնդապետ
Մարտական ծառայության մեդալով`
Ատոմ Սուրենի Հակոբյանին Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության ծառայության սահմանապահ
զորքերի սահմանապահ պարետատան պարետ,
փոխգնդապետ
Էդուարդ Աշոտի Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության ծառայության քաղաքային
վարչության բաժնի պետ, փոխգնդապետ
Մեսրոպ Հրաչի Շաբոյանին Հայաստանի Հանրապետության ազգային
անվտանգության ծառայության գլխավոր
վարչության բաժնի պետի տեղակալ,
փոխգնդապետ:
17 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-227-Ա