030.0228.170909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար մարտական ծառայության մեդալով պարգևատրել.
Վիրաբ Յուրիկի Ղազարյանին Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության բաժանմունքի
պետ, մայոր
Արսեն Ալբերտի Չավուշյանին Հայաստանի Հանրապետության պետական
պահպանության ծառայության գնդի
հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ:
17 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-228-Ա