030.0229.170909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Ռուբենի Մխիթարյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
17 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-229-Ա