030.0230.170909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա մարզական-մանկավարժական գործունեության և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`
Վաստակավոր մանկավարժի`
Դերենիկ Աբրահամի Գաբրիելյանին Երևանի օլիմպիական հերթափոխի
պետական մարզական քոլեջի տնօրեն,
մանկավարժական գիտությունների
թեկնածու, դոցենտ
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի`
Գալուստ նահապետի Ազիզյանին Ֆիզիկական կուլտուրայի հայկական
պետական ինստիտուտի ծանրամարտի,
բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի
վարիչ, պրոֆեսոր
Արտաշես Համբարձումի Նազարյանին Հայաստանի Հանրապետության սպորտի և
երիտասարդության հարցերի
նախարարության աշխատակազմի մարզական
կազմակերպությունների և
մանկապատանեկան սպորտի
քաղաքականության վարչության պետ:
17 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-230-Ա