030.0233.170909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով պարգևատրել.
Համլետ Սերգեյի Թամազյանին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»
ՓԲԸ-ի նախագահ, ՀՀ ԱՆ առողջապահության
ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ,
բժշկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Կարո Դերձակյանին Արևմտյան բժշկական կենտրոնի երիկամի
տրանսպլանտացիայի ծրագրի ղեկավար,
ուրոլոգ, պրոֆեսոր (ԱՄՆ)
Հարություն Սարգսի Մակիչյանին Ալավերդու հիվանդանոցի վիրաբուժական
բաժանմունքի վարիչ
Արմեն Ռաֆիկի Մելիքյանին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի
էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ,
Երևանի Մ. Հերացու անվան պետական
բժշկական համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ
թղթակից անդամ
Արմեն Միքայելի Մինասյանին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»
բժշկական կենտրոնի պրոկտոլոգիական
ծառայության ղեկավար, բժշկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մարիա Տիգրանի Պետրոսյանին Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն
բաժնի վարիչ:
17 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-233-Ա