030.0237.170909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, լրագրության ոլորտում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում շնորհել`
Հակոբ Դանիելի Ավետիքյանին «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Ֆլորա Վլադիմիրի Նախշքարյանին «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր
խմբագիր:
17 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-237-Ա