Սեղմել Esc փակելու համար:
ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0137.040909

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2009 թվականի սեպտեմբերի 7-ից 8-ը ներառյալ պաշտոնական այցով Խորվաթիայի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ Սարգսյան           Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

    Էդվարդ Նալբանդյան       Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                            նախարար

 

    Ներսես Երիցյան          Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

 

    Վիգեն Սարգսյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                            աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Վահրամ Կաժոյան          Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի

                            Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

    Սևակ  Լալայան           Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

    Սամվել Ֆարմանյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                            մամուլի քարտուղար

 

    Արտակ Ապիտոնյան         Հայաստանի Հանրապետության Նախագահի

                            աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

    Ֆադեյ Չարչօղլյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                            արարողակարգի բաժնի պետ

 

    Արմեն Ղահրամանյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                            աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի տեղակալ

                            (սեպտեմբերի 1-ից 8-ը)

 

    Ալեքսանդր Մխիթարյան     «Պետական արարողակարգի ծառայություն»

                            գործակալության աշխատակից (սեպտեմբերի 1-ից 8-ը)

 

    Մարտին Սարգսյան         Հայաստանի առևտրաարդյունաբերական  պալատի

                            նախագահ

 

    Ռոբերտ Հարությունյան    Զարգացման հայկական գործակալության գլխավոր

                            տնօրեն

 

    Արսեն Ղազարյան          Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                            միության նախագահ

 

    Արամ Օհանյան            թարգմանիչ

 

    Վաչագան Ղազարյան        Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ

 

    Գրիգորի Հայրապետով      Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության պետի տեղակալ, 1-ին

                            բաժնի պետ

 

    Արա Արսենյան            Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության աշխատակից

 

    Տիգրան Աղվանյան         Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության աշխատակից

 

    Ռուբեն Աղաբալյան        Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության աշխատակից

 

    Կարո Կարապողոսյան       Հայաստանի Հանրապետության պետական

                            պահպանության ծառայության աշխատակից (սեպտեմբերի

                            1-ից 8-ը)

 

    Մարտին Շահբազյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի

                            լուսանկարիչ

 

    Կարեն Ազատյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                            օպերատոր

 

    Լուսինե Մկրտչյան        Հանրային հեռուստաընկերության թղթակից

 

    Արման Ղարիբյան          Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

    Շավարշ Գևորգյան         «Հ2» հեռուստաընկերության թղթակից

 

    Գևորգ  Օլքինյան         «Հ2» հեռուստաընկերության օպերատոր

 

    Հրայր Զորյան            «Արմենպրես» լրատվական գործակալության

                            տնօրեն

 

    Մարինա Բրուտյան         «Ռեգնում» լրատվական գործակալության

                            թղթակից

 

    Նազելի Զաքարյան         Հայաստանի Հանրապետության նախագահի

                            աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության

                            միջոցների հետ կապերի վարչության աշխատակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Ա. Օհանյանի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի, տրանսպորտի և մուտքի արտոնագրերի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական պահպանության ծառայության, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Խորվաթիա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2009 թվականի սեպտեմբերի 7-ին կազմակերպել Երևան-Պուլա, Պուլա-Զագրեբ, սեպտեմբերի 8-ին` Զագրեբ-Երևան հատուկ չվերթերը:

 

4 սեպտեմբերի 2009 թվականի

ՆԿ-137-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
04.09.2009
N ՆԿ-137-Ա
Կարգադրություն