031.0148.170909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, բարեխիղճ և հոգատար աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել.
Նռանե Արամայիսի Գրիգորյանին «Արմավիա» ավիաընկերության ավագ
բորտ-ուղեկցորդուհի
Նարինե Լեոնիդի Մանասերյանցին «Արմավիա» ավիաընկերության ավագ
բորտ-ուղեկցորդուհի
Անուշ Խաչատուրի Սարգսյանին «Արմավիա» ավիաընկերության ավագ
բորտ-ուղեկցորդուհի:
17 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-148-Ա