Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0830.011009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 830-Ա

 

Ա. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանին 2009 թվականի հոկտեմբերի 14-16-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)` «Բաժնետիրական ընկերությունների մասին» նմուշային օրենքը նոր խմբագրությամբ պատրաստելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական համաժողովի կողմից կազմավորված աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար:

2. Ա. Մնացականյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մնացականյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.10.2009
N 830-Ա
Որոշում