Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1118.051009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1118-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի 20 և Թումանյանի տարածաշրջանի 9 համայնքների երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագիրն իրականացնելու համար թույլատրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ` «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2009 թվականի փետրվարի 18-ին ստորագրված հուշագրի և «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ու Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի միջև 2009 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրի շրջանակներում ստացված միջոցներից գոյացած դրամաշնորհի մուտքագրման և ելքագրման համար` գործողության ժամկետը սահմանելով մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.10.2009
N 1118-Ա
Որոշում