041.0840.051009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2009 թվականի N 840-Ա
Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
i
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2009 թվականի հոկտեմբերի 2-4-ը գործուղել Կալինինգրադ (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության խորհրդի 1-ին նիստին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 26.10.09 թիվ 884-Ա որոշում)
2. Վ. Տերտերյանի` Կալինինգրադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Տերտերյանի` Կալինինգրադ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կալինինգրադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ