041.0842.051009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հոկտեմբերի 2009 թվականի N 842-Ա
Դ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին 2009 թվականի հոկտեմբերի 13-16-ը գործուղել Խորվաթիայի Հանրապետություն` Թվինինգ ծրագրեր իրականացնելու գործում Խորվաթիայի երկարամյա փորձը և գրանցած հաջողություններն ուսումնասիրելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Խորվաթիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Դանիելյանի Խորվաթիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Խորվաթիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ