041.0852.071009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 հոկտեմբերի 2009 թվականի N 852-Ա
 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ոսկու խտանյութի ստացման և կորզման ռազմավարական ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ոսկու խտանյութի ստացման և կորզման ռազմավարական ծրագիրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի հոկտեմբերի 7-ի
N 852-Ա որոշման
 
ԿԱԶՄ
 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 
     Ա. Մովսիսյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարար
                          (աշխատանքային խմբի ղեկավար)
 
     Ն. Երիցյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարար
 
Ա. Հարությունյան  - ՀՀ բնապահպանության նախարար
 
     Ա. Բախշյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
 
     Ա. Գալստյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի 
                          տեղակալ 
 
     Վ. Վարդանյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության 
                          աշխատակազմի ընդերքի վարչության պետ
 
     Վ. Ավետիսյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի 
                          ընդերքի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի 
                          վարչության պետ 
 
     Շ. Քերոբյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության 
                          աշխատակազմի ընդերքի վարչության օգտակար 
                          հանածոների բաժնի պետ
 
     Ա. Միրզոյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի 
                          արդյունաբերության վարչության արդյունաբերական 
                          քաղաքականության բաժնի պետ  
 
     Ա. Գևորգյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարության 
                          աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման 
                          վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի 
                          գլխավոր մասնագետ