Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏ ...

 

 

040.1594.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1594-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

3.5 Գրունտի տատանումների գերակշռող պարբերությունների որոշումը բարձր

հաճախության միկրոսեյսմերի գրանցման միջոցով

 

Տաթև համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման համար կատարվել են բարձր հաճախային միկրոսեյսմերի ֆոնի հետազոտման աշխատանքներ` տարբեր գրունտային պայմաններով տեղամասերի հաճախային առանձնահատկությունների բացահայտման նպատակով:

Կարճ պարբերություն ունեցող միկրոսեյսմերը չափվել են ժամանակի 0,01-1,2 վրկ. տիրույթում:

Տարբեր տեղամասերում դիտարկվել են ամպլիտուդի փոփոխություններ որոշակի տիրույթում` տարբեր պարբերությունների դեպքում նվազագույն և առավելագույն արժեքներով:

Միկրոտատանումների գրանցման կետերը ընտրվել են ելնելով ինժեներա-երկրաբանական պայմաններից, յուրաքանչյուր տիպի գրունտի վրա կատարվել է առնվազն երեք չափում (նրանց տեղադրումը բերված է գրաֆիկական հավելված # 1-ում):

Բարձր հաճախային միկրոտատանումների գրանցումը կատարվել է հետևյալ կերպ: Յուրաքանչյուր կետում սեյսմատվիչները տեղադրվել են 20 սմ խորության վրա` խանգարումների ազդեցությունից խուսափելու նպատակով: Գրանցումները կատարվել են 2 րոպե տևողությամբ, օրական երեք անգամ, ժամը 10.00-ին,18.00 և 22.00-ին: Միկրոտատանումների գրանցումները իրականացնելու համար օգտագործվել է սեյսմագրաֆի ռեժիմում աշխատող հատուկ կայան` կիրառելով CM-3 տիպի ուղղահայաց սեյսմաչափ, ՈՒՊՆ ուժեղացուցիչ և H-327-4 տիպի ինքնագրանցող սարք: Օգտագործվել է 50000 առավելագույն խոշորացման բնութագրերը` 0,1-1,2 վրկ պարբերությունների տիրույթում: Կանալի չափաբերումը իրականացվել է գեներատորային մեթոդով: Գրանցման գծի հաստությունը կազմել է 0,5 մմ, իսկ թղթի ձգման արագությունը` 1-50 սմ/վրկ:

Գրունտների բնական միկրոտատանումների գրանցումների մշակումը, որոնց տևողությունը կազմում է 2 րոպե, կատարվել է 30 վայրկյանանոց միջակայքում պարբերությունների և ամպլիտուդների համատարած չափման միջոցով: Գերակշռող պարբերությունների առանձնացման համար կառուցվել են ո (Ti) կրկնելիության գրաֆիկները/ներկայացված են հաշվետվության վերջում/: Որոշվել են առավել հաճախ հանդիպող պարբերությունները ո (Ti), գրաֆիկները վերափոխվել են ո (Ti)% գրաֆիկների, որտեղ ո*= (Ti / /\t) 100%, /\t - գրանցման տևողությունն է: Պարբերությունը համարվում է գերակշռող, եթե ո* >= 15: Գրանցումների վերլուծության հիման վրա ստացվել են գրունտների տատանման գերակշռող պարբերությունները:

Քանի որ Տաթևի տարածքում վերին 30 մ հզորության շերտը հիմնականում անհամասեռ է` կազմված տարբեր կարգի գրունտներից, ապա, ըստ ՀՀՇՆ-II-6.02-2006 5.3.3 կետի, գրունտի հաշվարկային գերակշռող պարբերությունը որոշելիս, միկրոսեյսմերի գրանցումների հիման վրա ստացված տվյալները բազմապատկվել են 1,3 գործակցով: Ստացված արդյունքները ամփոփ տեսքով բերված են աղյուսակ # 4-ում:

 

Միկրոտատանումների գերակշռող պարբերությունների արժեքները` կախված

գրունտային պայմաններից (Տաթև համայնք)

 

Աղյուսակ 4.

._________________________________________________.

|Շերտի       |Չափված|Գրան- |Գերակշռող  |Գերակշռող |

|ինժեներա-   |կետերի|ցում- |պարբերու-  |պարբերու- |

|երկրաբանական|քանակը|ների  |թյունը` վրկ|թյունների |

|բնութագիրը  |      |թիվը  |           |միջին     |

|            |      |մեկ   |           |արժեքները`|

|            |      |կետում|           |վրկ       |

|____________|______|______|___________|__________|

|Ավազակավ    |     2|     2|   0,32-0,5|  0,3-0,55|

|            |      |      |  0,45-0,55|          |

|____________|______|______|___________|__________|

|Ավազակավ    |     2|     2|   0,5-0,54|  0,31-0,5|

|            |      |      |   0,3-0,52|          |

|____________|______|______|___________|__________|

|Կավ         |     2|     2|  0,34-0,42| 0,26-0,52|

|            |      |      |   0,26-0,5|          |

|____________|______|______|___________|__________|

|Պորֆիրիտ    |     2|     2|  0,19-0,22| 0,19-0,28|

|            |      |      |   0,2-0,28|          |

|____________|______|______|___________|__________|

|Տուֆոբրեկչիա|     2|     2|   0,2-0,24|  0,2-0,28|

|            |      |      |   0,2-0,28|          |

|____________|______|______|___________|__________|

|Բեկորային   |     2|     2|   0,23-0,3| 0,23-0,42|

|            |      |      |  0,32-0,42|          |

|____________|______|______|___________|__________|

|Ճալաքարային |     2|     2|  0,28-0,45|  0,28-0,5|

|            |      |      |   0,42-0,5|          |

._________________________________________________.

 

3.6. Տաթև համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ

 

Տաթև համայնքի տարածքի ՍՄՇ 1:2000 մասշտաբի քարտեզը, ըստ սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխության ու գոտիների դիֆերենցվածության, ունի բարդ կառուցվածք: Սա պայմանավորված է սեյսմիկ տեսակետից բավականին բազմազան գրունտային, երկրաբանական պայմաններով ու 150-ից մեծ թեքությամբ ռելիեֆով:

Ընդհանրապես համայնքի տարածքում առանձնացված են 6 տիպի սեյսմիկ գոտիներ` սպասվելիք 0,30-0,35 g առավելագույն հորիզոնական արագացումների մեծությամբ: Երկու գոտիները բարենպաստ են շինարարության համար, իսկ չորսը` ոչ (գրաֆիկական հավելված 2): Ըստ վտանգի մակարդակի, Տաթև համայնքի տարածքում 0.30 և 0.35 g սպասվելիք արագացմամբ գոտիների մակերեսները մոտավորապես հավասար են: Ընդ որում, մեծ տոկոս են կազմում շինարարության համար անբարենպաստ տարածքները (մոտ 80 տոկոս): Տարածքների անբարենպաստությունը հիմնականում պայմանավորված է 150-ից մեծ թեքությամբ լանջերի առկայությամբ: Այս հրապարակներում շինարարություն իրականացնելիս պետք է կիրառվեն գործող նորմերի [1] 5.4.3 կետի պահանջները: Այսինքն, պետք է իրականացվեն որոշ ինժեներային աշխատանքներ: Փոքր տարածք են կազմում գետահուները և ձորակները, որտեղ շինարարության դեպքում պարտադիր է նորմերի 5.4.1 կետի պահանջների կիրառումը:

Ճիշտ է, կազմված ՍՄՇ քարտեզն ունի 1:2000 մասշտաբ, բայց ըստ ՍՄՇ աշխատանքների իրականացման կարգի [4], բավարար էր և 1:5000 մասշտաբը: Սակայն գնալով պատվիրատուին ընդառաջ, կազմվել է ավելի մանրամասն քարտեզ:

Ավելորդ չէ, որ մեկ անգամ ևս նշենք, որ կազմված սեյսմիկ միկրոշրջանացման 1: 2000 մասշտաբի քարտեզը հիմք է ծառայելու բնակավայրի գլխավոր հատակագիծը կազմելու համար: Ցանկացած առանձին օբյեկտի նախագծման համար պետք է կատարվեն մանրակրկիտ ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ հետազոտություններ շինարարության հրապարակի տարածքում:

 

4. Վերջաբան

 

Տաթև համայնքի տարածքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ կազմվել է առաջին անգամ: Այն ունի 1:2000 մասշտաբ և կազմվել է ինժեներա-երկրաբանական, սեյսմաբանական նոր դաշտային դիտարկումների ու արխիվային փաստացի նյութերի և այլ տվյալների հիման վրա` համալիր մոտեցումով: Քարտեզը կազմելիս առանձնապես մեծ տեղ է հատկացվել սեյսմիկ վտանգի մակարդակի փոփոխման որոշման ակուստիկ կոշտությունների մեթոդին` որպես գլխավոր մեթոդի: Սակայն համայնքի տարածքին բնորոշ է այնպիսի երկրաբանական կառուցվածք, որը վտանգի մակարդակը որոշելիս հաշվի է առնվել նաև լանջերի 150-ից մեծ թեքությունը, փոքր չափով` գետահուների ու ձորակների առկայությունը: Առանձնացված սեյսմիկ գոտիներում վտանգի մակարդակը գնահատված է 0.30- 0,35 g: Յուրաքանչյուր գոտու համար տրված են նաև գրունտների տատանումների գերակշռող պարբերությունները:

Շինարարության համար անբարենպաստ տարածքները պայմանավորված են 150-ից մեծ լանջերի և, որոշ չափով, գետահուների ու ձորակների առկայությամբ: Քարտեզի վրա այն տարածքներում, որտեղ հորիզոնական արագացման չափի կողքին դրված են աստղանիշեր, շինությունների նախագծման ժամանակ պահանջվում է ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերի 5.4.1 և 5.4.3 կետերի կիրառում [1]: Այդ տարածքները բավականին մեծ մակերես են կազմում:

Կազմված ՍՄՇ-ի քարտեզը, ըստ գործող նորմերի, կարող է հավաստի հիմք ծառայել Տաթև համայնքի գլխավոր հատակագծի մշակման համար: Այն չի կարելի օգտագործել առանձին օբյեկտի նախագծման նպատակով: Այս դեպքում պահանջվում են լրացուցիչ մանրամասն ինժեներա-երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտություններ:

 

5. Օգտագործված գրականություն

 

1. ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծման նորմեր II-6. 02-2006, Երևան, 2006 թ.

2. Ինժեներական հետազննություններ շինարարության համար, Հիմնական դրույթներ ՀՀՇՆ 1-2,01-99. Պաշտոնական հրատարակություն, Երևան, 2000 թ:

3. Հաշվետվություն «Սյունիքի մարզի Տաթև համայնքի գլխավոր հատակագծի մշակման և նախագծման աշխատանքներ: Գիրք 1, Ինժեներա-երկրաբանական ուսումնասիրություններ (Ե. Ենգիբարյան)» ՀԳՇՆ ինստիտուտի ֆոնդեր, Երևան, 2007 թ

4. Կարգ սեյսմամիկրոշրջանացման աշխատանքների իրականացման: Հաստատված ՀՀ Տարածքային կառավարման և Քաղաքաշինության նախարարությունների 2007 թ հունիսի 28-ի թիվ 45 համատեղ հրամաններով:

5. Րեկօմենդացիյա պօ սեյսմիչեսկօմու միկռօռայօնիռօվանիյու պրի ինժենեռնիխ իզիսկանիյախ դլյա ստռօիտելստվա. Գօսստռօյ ՍՍՍՌ, Մ., 1985 գ.

 

ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՎԱԾ ԳԵՐԱԿՇՌՈՂ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՖԻԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - գրաֆիկները չեն բերվում

 

I -2.6 ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմանների ճշգրտում

 

Տաթև համայնքի գոյություն ունեցող սահմանների ճշգրտման համար հիմք են հանդիսացել կադաստրային քարտեզագրման և «Հողշինմոնիտորինգ» ՊՈԱԿ - ի սահմանային քարտեզագրման նյութը:

 

I -2.7 Ժողովրդագրական տվյալներ

 

Վերջին քսան տարիների վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինչպես հանրապետության մեջ, այնպես էլ Տաթև գյուղում բազմանդամ ընտանիքների քանակը պակասում է և, ընդհակառակը` սակավաթիվ անդամներով ընտանիքների քանակն ավելանում:

Առ 01.01.1990 թ. - 870 մարդ` 242 ընտանիք

Առ 01.01.1996 թ. - 976 մարդ` 250 ընտանիք

Իսկ առ 01.01.2006 թ. տվյալների, որոնք տրամադրել է ՀՀ վիճակագրական պետական խորհուրդը, Տաթևում ապրում է 1028 մարդ, որից հիմնականում` 1007 մարդ: Ըստ վերջին նախագծի հաշվարկների, 1995 թ. Տաթևում ապրում էր 976 մարդ, իսկ հաշվարկային ժամանակաշրջանում` 2015 թ. պետք է ապրի` 1396 մարդ:

 

I-3 Ժամանակակից կառուցապատման իրավիճակի վերլուծություն

 

I-3.1 Բնակելի կառուցապատում

 

Տաթև համայնքի տարածքում նախկինում ձևավորված արտադրական համալիրի առկայությունը, լանդշաֆտների առանձնահատկությունները պայմանավորել են կառուցապատման առկա վիճակը: Տաթև գյուղը հիմնականում կառուցապատված է 1-2 հարկանի (գերակշռում են երկու հարկանի) քարե պատերով, Գորիսին բնորոշ ավանդական շարվածքով, տեղական բազալտով, թիթեղյա կամ ասբոշիֆերի ծածկ ունեցող տներով: Հին թաղամասերը ձգվում են բազիլիկ եկեղեցուց դեպի հյուսիս - արևմտյան, արևմտյան և հյուսիս - սրևելյան ուղղություններով:

Գյուղի կենտրոնում տեղադրված է մշակույթի տունը` 300 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճով, որի առջև կա մի փոքրիկ հրապարակ: Մշակույթի տնից դեպի հյուսիս ընկած թաղամասերի տները գտնվում են ավելի մեծ թեքության լանջի վրա, իսկ դեպի հարավ ընկած տարածքները համեմատաբար հարթ են: Հին թաղամասերի փողոցները ոլորաններով են և շատ նեղ, տեղեր կան` փողոցի լայնությունը չի անցնում 2 մ: Գերեզմանոցները գտնվում են գյուղի հյուսիս - արևմտյան, հարավ - արևմտյան, արևելյան մասերում և գյուղի կենտրոնում` բազիլիկ եկեղեցու կողքին:

Վերջին տարիների սեփականաշնորհման և հողաբաժանումների տարերայնության հետևանքով տարածքը կառուցապատվել է անկանոն, որոշ հողատարածքներ զավթվել են ապօրինի: Գյուղում անհատական բնակելի տները 450 են: Կան բավական շատ կիսաքանդ, լքված տներ, որոնց տերերը գնացել են արտագնա աշխատանքի և այլևս չեն վերադարձել:

Գոյություն ունեցող բնակելի ֆոնդի ընդհանուր մակերեսը 22400 մ2 է:

 

I-3.2 Հասարակական կառուցապատում

 

Տաթև գյուղում գոյություն ունեն համարյա բոլոր ֆունկցիաների կուլտուր-կենցաղային օբյեկտներ` ակումբ, 300 հանդիսականի համար նախատեսված դահլիճով, դպրոց` 216 աշակերտի համար, մսուր - մանկապարտեզ` 100 երեխայի համար, հիվանդանոց` 30 մահճակալով, գյուղխորհրդի գրասենյակ, փոստ, բաղնիք, խանութներ, կոմունալ ծառայությունների կետ և այլն: Ներկայումս գյուղը չունի գյուղապետարանի վարչական շենք և կազմակերպված չէ հասարակական կենտրոնը:

 

I-3.3 Արդյունաբերական կառուցապատում

 

Գոյություն ունեցող արտադրական օբյեկտները գտնվում են գյուղի արևմտյան մասում, ձորակից այն կողմ` տափարակի վրա: Քանդված վիճակում է անասնապահական համալիրը, գյուղի ՄՏԿ - ի տարածքը սեփականաշնորհված է, մնացել է միայն պահեստային շենքը: Գյուղի հին դպրոցը, որը հետագայում վեր է ածվել կոնդենսատորների գործարանի և աշխատել մինչև վերջին տարիներս, այժմ չի աշխատում: Գյուղի բնակչությունը զբաղվում է միայն անասնապահությամբ և այգեգործությամբ:

 

I- 4. Ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներ

 

Ըստ հատակագծային պայմանների, տարածքը գնահատվել է տրանսպորտային մատչելիությամբ և ապահովվածությամբ, էներգիայի և ջրամատակարարման պայմաններով, բնապահպանական գործոններով:

Բնակավայրում գոյություն ունի որոշակի կազմակերպված ցանց, որն էլ հիմք է ծառայելու նախագծման համար:

Բնակավայրի գլխավոր` Ստեփանոս Օրբելյան փողոցը, միակ ասֆալտապատ ճանապարհն է, որը սակայն վատ վիճակում է: Այն սկիզբ է առնում կենտրոնից, որտեղ գտնվում է ակումբի շենքը, և ձգվում դեպի Տաթևի վանական համալիրը` անցնելով բնակելի հողատարածությունների և դպրոցի մոտով:

Կենտրոնից մի քանի փողոցներ ճառագայթաձև ձգվում են բնակավայրի տարբեր կողմեր, բայց հիմնական փողոցների ցանցը համապատասխանում է ռելիեֆի ուրվագծին` ձգվելով արևմուտքից - արևելք նաև հյուսիս և հյուսիս - արևելք: Երևանից եկող ճանապարհը հատում է Ս. Օրբելյան փողոցը, որով և տրանսպորտը մտնում է բնակավայր: Փողոցները գտնվում են կիսաքանդ վիճակում, նեղ են և կտրատված:

Այստեղ նախատեսվել է կառուցել երկու փողոցներ` մեկը 9 մ, մյուսը 6 մ լայնությամբ:

 

I-5. Լանդշաֆտի դասակարգում և գնահատում

Տաթև բնակավայրի տարածքն ընդգրկված է լեռնային բնական լանդշաֆտային գոտում: Գոտին հիմնականում խիստ թեքությամբ ռելիեֆների տարածքում է, միայն բնակելի տներն են գտնվում համեմատաբար հարթ ռելիեֆի վրա: Հիդրոերկրաբանական տեսակետից տեղանքում առկա են ճեղքային ջրերը:

Ջրային աղբյուրները շատ են:

Գոտու հողատարածությունները կայունորեն օգտագործվում են, մասամբ ծածկված են նաև կերախոտերի ցանքսերով:

Հաշվի առնելով համայնքի լանդշաֆտային գոտու լեռնայնությունը, հետագա դասակարգման տասքսոնոմիկ միավոր է ընդունվել լանդշաֆտների քաղաքաշինական օգտագործման ձևերը`

- Կառուցապատված լանդշաֆտներ

- Կառուցապատման ենթակա լանդշաֆտներ

- Գյուղատնտեսական նշանակության հողահանդակներ

- Անտառտնտեսության հողեր

- Անօգտագործելի հողատարածքներ

Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է`

- Կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով

- Հարմարավետ կապերի ստեղծում

- Ճարտարագիտական նախատեսման միջոցառումների կիրառում (ուղղաձիգ հատակագծում, մակերևութային ջրերի հեռացում),

- Տարբեր օբյեկտների և ենթակառուցվածքների սանիտարական գոտիների պահպանման պահանջների կիրառում, որն ընդգրկում է`

- ագրոտեխնիկական միջոցառումներ,

- մարգագետինների հողաբարելավման միջոցառումներ,

- ջրատեխնիկական միջոցառումներ:

Անտառտնտեսության հողերում նախատեսվում է`

- անտառածածկ տարածքների բարենպաստ պայմանների ստեղծում

- գոյություն ունեցող անտառների բոնիտետի բարելավում

 

I-6. Տարածքի ճարտարագիտական պաշտպանության միջոցառումներ

 

Տաթև գյուղի տարածքն, ըստ ճարտարագիտական պաշտպանության միջոցառումների, բարդության աստիճանի, կարելի է բաժանել երեք տեղամասի:

Առաջին տեղամասը - կառուցապատման համար բարենպաստ տարածք է, որն ընդգրկում է գյուղի տարածքի 70% - ը և ունի մինչև 80 թեքություն: Այս տարածքում անհրաժեշտ է կատարել ուղղաձիգ հատակագծում և մակերեսային ջրերի հեռացում:

Երկրորդ տեղամասը - կառուցապատման համար պայմանական բարենպաստ տարածք է, որն ընդգրկում է գյուղի տարածքի 25% և ունի 200 թեքության հատվածներ: Այս շրջանի տարածքի կառուցապատման համար անհրաժեշտ է կատարել ոչ բարդ ինժեներական նախապատրաստում` ուղղաձիգ հատակագծում, կանխարգելիչ հեղեղատի կառուցում, որը պաշտպանում է գյուղի թեք լանջի վրա գտնվող տները հեղեղներից:

Երրորդ տեղամասը - կառուցապատման համար անբարենպաստ տարածք է, որը կազմում է ընդհանուր տարածքի 5%, ընդգրկում է 200 - ից մեծ թեքություն ունեցող հատվածներ և գյուղի արևմտյան կողմով անցնող հեղեղատարի տարածքը, որտեղ շինարարություն կատարելը շատ թանկ է:

Բացի վերը նշվածից, հնարավոր են այնպիսի ֆիզիկա - երկրաբանական երևույթներ, ինչպիսիք են սահող հատվածները, հեղեղային հոսքերը և այլն:

Հակահեղեղային միջոցառումներ - Տաթև գյուղի հյուսիս - արևմուտքից սկսվող հեղեղատարը ամռանը գրեթե ցամաքում է, իսկ աշնանն ու գարնանը տեղատարափ անձրևների հետևանքով ողողում շրջակայքը: Ձորակում գտնվող հողամասերը և կառույցները պաշտպանելու համար անհրաժեշտ է կառուցել ե/բ հենապատեր` 1.5 կմ երկարությամբ:

Արևելքից անցնում է Որոտան գետը, որը գարնանային վարարումների ժամանակ վնասում է գյուղին պատկանող ցանքատարածությունները: Այն կանխելու համար նախատեսվում է գետի երկու ափերով կառուցել հենապատեր:

Ճանապարհները նույնպես վնասվում են հեղեղներից, քանզի ասֆալտի ծածկույթը ժամանակի ընթացքում քայքայվել և քանդվել է, չունեն եզրերին ջրատար առուներ և անցումային խողովակներ: Անհրաժեշտ է նախատեսել վերը նշված միջոցառումները:

 

I-7. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների

 

Ըստ հատակագծային պայմանների, տարածքը գնահատվել է ջրամատակարարման, ջրահեռացման, էներգմատակարարման պայմաններով և բնապահպանական գործոններով`

- Տարածքի ջրամատակարարման պայմանները սահմանափակ բարենպաստ են:

Բնակավայրը խմելու ջուր ստանում է իրենից հյուսիս և հենց բնակավայրում գտնվող աղբյուրներից, իսկ ոռոգման ջուրը հյուսիսում գտնվող ավազանից:

Ըստ «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտի ավելի վաղ մշակած նախագծի, ջրամատակարարումը պետք է կատարվեր բնակավայրի հյուսիսում գտնվող աղբյուրներից, որտեղից ջուրը պետք է լցվեր ջրընդունիչ ավազանները, որտեղից էլ ինքնահոս եղանակով տրվելու էր օղակային ցանցին` խմելու - տնտեսական և հակահրդեհային նպատակներով:

- Շրջանի էներգետիկ բազան ունի սահմանափակ ռեզերվային հզորություններ, որոնք կարող են օգտագործվել նոր շինարարության ժամանակ: Բնակավայրը չունի գազամատակարարում: Հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ է գազամուղի կառուցում:

Գյուղի էլեկտրամատակարարման սխեման կազմելու համար անհրաժեշտ է հաշվարկային 250 կվտ հզորություն: Գյուղի կառուցապատված մասը էլեկտրաֆիկացված է: Գյուղի զարգացման գոտում նախատեսվում է նոր ենթակայանի կառուցում:

- Բնապահպանական տեսակետից, Տաթևի տարածքը չունի սահմանափակող գործոններ:

 

Եզրակացություն

 

Բնակավայրի հեռանկարային զարգացման համար ընտրված տարածքը գտնվում է բնակավայրի հյուսիս - արևմտյան, հյուսիս - արևելյան և հարավային մասում: Բացարձակ նիշերը տատանվում են 1560 - 1660 մ: Թեքությունները հիմնականում կազմում են 1-3օ և 5-8օ, իսկ բլրապատ մասում մինչև 20օ: Բացասական գեոդինամիկ պրոցեսները (սահքեր, քարաթափումներ) բացակայում են:

Երկրաշարժադիմացկունությունը կազմում է 9 բալ:

Ինժեներական նախապատրաստման միջոցառումները պարզ են և էժան (ուղղագիծ հատակագծում և մակերեսային ջրերի հեռացում):

 

I-8 Ճարտագիտական ենթակառուցվածքներ

 

I-8.1 Ջրամատակարարում

 

Բնակավայրը խմելու ջուր ստանում է իրենից հյուսիս և հենց բնակավայրում գտնվող աղբյուրներից:

Այժմ խմելու ջրի ցանց գոյություն չունի, իսկ աղբյուրների մի մասը ցամաքել է` խողովակների փտելու և վնասվելու պատճառով:

Ըստ «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտի ավելի վաղ կատարած նախագծի ջրամատակարարումը պետք է կատարվեր բնակավայրի հյուսիսում գտնվող աղբյուրներից որտեղից ջուրը պետք է լցվեր ջրընդունիչ ավազանները (յուրաքանչյուրը 2.5 հազ. մ3 տարողությամբ)` 1092 նիշի վրա և 2100 մ3 ջրավազաններ 1020 նիշի վրա որտեղից էլ ինքնահոս եղանակով տրվելու էր օղակային ցանցին` խմելու - տնտեսական և հակահրդեհային նպատակներով: Ցանցը նախատեսվում է իրականացնել թուջե ճնշումային խողովակներից:

 

I-8.2 Կոյուղի

 

Տնտեսական, արտադրական և կոյուղու կեղտաջրերը թափվում են Որոտան գետը և իր վտակները:

Ներկայումս գյուղում իրականացվում է կոյուղացման աշխատանքներ:

Նախորդ նախագծով նախատեսվում էր կեղտաջրերը հավաքել գյուղի ցածրադիր մասում և կոյուղու կոլլեկտորով հեռացնել դեպի նախագծվող կոյուղու մաքրման կայան: Նախատեսվում էր իրականացնել ոչ ճնշումային ասբոցեմենտե խողովակներից` ճկուն կցումային միացումներով:

Կոյուղու ցանցը նախատեսվում էր կառուցել գյուղից 600 մ հեռավորության վրա` 400 խմ/օր արտադրողականությամբ: Այս ուղղությամբ կատարված են փոքր ծավալի` մոտ 20% աշխատանքներ:

 

I-8.3 Ոռոգում

 

Տաթև բնակավայրում տնամերձերը և նրա գյուղատնտեսական հողերը ներկա դրությամբ ոռոգվում են բնակավայրից հյուսիս գտնվող ավազանից: Նախատեսվում է բարելավել ոռոգման ցանցը:

Տաթև գյուղի տնամերձերում հիմնականում ցանում են բանջարանոցային կուլտուրաներ և տնկում պտղատու այգիներ:

 

I-8.4 Ջերմամատակարարում և գազամատակարարում

 

I-8.4.1 Ջերմամատակարարում

 

Ներկայումս Տաթևում ջերմամատակարարում գոյություն չունի: Դպրոցի տարածքում կառուցված կաթսայատունը նախատեսված էր դպրոցի, պոլիկլինիկայի, փոստի և բաղնիքի ջեռուցման համար, սակայն այժմ այն գտնվում է կիսաքանդ վիճակում:

Անհատական տները ջեռուցվում են վառարաններով:

Սխեմայով կենտրոնական ջեռուցում և տաք ջրամատակարարում է նախատեսվում կուլտուր-կենցաղային, հասարակական և արտադրական շենքերի համար, որոնց ջերմամատակարարման կարիքները բավարարելու համար նպատակահարմար էր վերանորոգել մեկ ընդհանուր կաթսայատուն:

Գյուղի հեռանկարային զարգացման համար նախատեսված մեկ և երկու բնակարանանոց տները կունենան տեղական ջեռուցում և տաք ջրամատակարարում:

Ջեռուցման համար դրսի օդի հաշվարկային ջերմաստիճանն ընդունվել է 1.9oC:

 

I-8.4.2 Գազամատակարարում

 

Տաթև բնակավայրը ներկայումս գազաֆիկացված չէ: Գազը բնակչությանը մատակարարվում է բալոններով:

Նախորդ գլխավոր հատակագծում նախատեսված է գյուղի բնակչությանը գազամատակարարման ցանց ապահովել բնական գազով, որը պետք է օգտագործվեր կենցաղային կարիքների համար: Գյուղամիջյան ցանցի երկարությունը պետք է կազմեր 8 կմ, որը գազակարգավորիչ կայանից հետո կունենար ցածր ճնշում:

Բնական գազի ընդհանուր ծախսը բնակավայրում պետք է կազմեր 2.046 մլն խմ/տ:

 

I-8.5 Էլեկտրամատակարարում

Համաձայն «Հայպետգյուղնախագիծ» նախագծային ինստիտուտի կողմից տրված տեղեկանքի, Տաթև գյուղի էլեկտրամատակարարման սխեման կազմելու է 255.2 կվա տրանսֆորմատորային հզորություն:

Գյուղի կառուցապատված մասը էլեկտրաֆիկացված է:

Ըստ «Հայպետգյուղնախագիծ» նախագծային ինստիտուտի ավելի վաղ կատարած նախագծի, նախատեսվում էր մեկ փակ տիպի ենթակայանի կառուցում:

Ցածր լարման օդային գծերի (0.4 կվ) ցանցի երկարությունը 1.4 կմ է: Օդային գծերը տարված են ալյումինե լարերով` փայտյա հենարանների վրա, իսկ արտաքին լուսավորության ցանցը անցկացվելու է ցածր լարման գծերի հենարանների վրա:

 

I - 8.6 Կապի ցանցեր

 

1. Հեռախոսակապ - համայնքը հեռախոսակապով ապահովված է:

Նախատեսվում էր հեռախոսակապի բաշխիչ ցանցն անցկացնել ստորգետնյա հեռախոսամալուխով` բաժանորդների սպասարկումը ապահովելով հենասյուների վրա և հեռախոսային հորերում տեղադրված մալուխային արկղերից:

Ըստ նույն նախագծի, գյուղում ռադիոկապը ապահովելու համար այն անհրաժեշտ է հզորացնել մինչև 1.25 կվտ: Ռադիոկապի բաշխիչ ցանցը անցկացվում է Ս-2 մակնիշի լարումով` տանիքների վրա տեղադրված կանգնակների միջոցով:

Նոր թաղամասերի կառուցապատման դեպքում կավելանա բաժանորդների քանակը: Նախատեսվում է անալոգային ԱՀԿ-ի վերակառուցում: Բջջային հեռախոսակապը, որն իրականացվում է («Արմենթել» և «Վիվասել»-ի միջոցով, աշխատում է անխափան:

2. Հեռուստատեսություն - գործում է մի քանի ալիք:

3. Ռադիոֆիկացում - ընդհանուր ցանցը վերացված է:

 

I-9. Շրջակա միջավայրի պահպանություն

 

1.9.1 ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1 Նպատակը և խնդիրները

2 Տարածքի բնակլիմայական բնութագիրը

3 Բնակլիմայական և սանիտարահիգիենիկ հատակագծային սահմանափակումների

համակարգը

4 Տնտեսության ներկա իրավիճակի բնութագիրը և զարգացման հեռանկարները

5 Մթնոլորտային օդի պահպանություն

5.1 Մեթոդակարգային մոտեցումներ

5.2 Կլիմայական գործոնների ազդեցությունը մթնոլորտի ցրող հատկությունների

վրա

5.3 Մթնոլորտի աղտոտվածության ներկա իրավիճակը

5.4 Մթնոլորտի աղտոտման աղբյուրները

5.5 Տարածքի համալիր գնահատականը

5.6 Տաթև գյուղի օդային ավազանի բնութագիրը

6 Մակերևութային և ստորգետնյա ջրերի պահպանություն

6.1 Մեթոդակարգային հիմնավորում

6.2 Գյուղի ջրամատակարարման և կոյուղու ներկա իրավիճակը

6.3 Տարածքի բնութագիրը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով

6.4 Տաթև գյուղի ջրամատակարարման, կոյուղու, մակերևութային և

ստորգետնյա ջրերի ներկա իրավիճակի ամփոփ անալիզը և պրոբլեմային

խնդիրները

7 Թափոնների կառավարում

8 Հողերի պահպանության

9 Աղմուկի մակարդակի գնահատում

10 Էլեկտրամագնիսական ճառագայթում

11 Կանաչապատման համակարգը

12 Բնակչության կենսակերպի պայմանների բժշկա-աշխարհագրական

վերլուծություն

13 Տաթև գյուղական համայնքի պատմա-մշակութային արժեքը և դրանց

զարգացման առաջարկվող ուղղությունները

Օգտագործված գրականության ցանկ

 

1. Աշխատանքի նպատակը և խնդիրները

 

Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծի «Շրջակա միջավայրի պահպանումը» բաժինը իրենից ներկայացնում է փաստաթուղթ, որտեղ արտացոլված են բնական պաշարների (օդ, ջուր, հող, բուսականություն, հանքեր) ինտենսիվ և արդյունավետ օգտագործման վերաբերյալ նախագծային, պրակտիկ գործունեության արդյունքները` տնտեսության ճիշտ կազմակերպման, կոմունիկացիաների, կաթսայատների ճիշտ տեղադրման, անթափոն տեխնոլոգիաների և մաքրման սարքավորումների կիրառմամբ, կենցաղային և արդյունաբերական թափոնների մաքսիմալ օգտագործման և վնասազերծման ճանապարհով:

Որպես մշակման որոշիչ կոնցեպցիա ընդունված է շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման նպատակով պլանավորված կապիտալ ներդրումների սահմաններում առաջնահերթ միջոցառումների առանձնացումը:

Աշխատանքը կատարված է (1,2) մեթոդական ցուցմունքների հիման վրա, գործող նորմատիվների, պետական ստանդարտների, բնապահպանական օրենքների հիման վրա:

2. Տարածքի բնակլիմայական բնութագիրը

 

Օրոգրաֆիա, Երկրաբանական պայմանները, հիդրոերկրաբանական պայմանները

նայել «I-2.4 ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» բաժնում:

Կլիմայական պայմաններ նայել «I -2.2 Կլիմայական տվյալներ» բաժնում:

 

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Բուսական աշխարհ (4, 5)

 

Բուսական աշխարհը ներկայացված է Զանգեզուրի ֆլորիստական շրջանի, լեռնային սևահողերի վրա զարգացած մարգագետնա-տափաստանային լանդշաֆտային զոնային բնորոշ բուսականության տեսակներով:

Նախալեռնային մասում դարչնագույն լեռնատափաստանային հողերի վրա տարածված են չորասեր նոսր անտառներ և շիբլյակ (ծաքու թփուտներ): Առանձին տեղամասերում զարգացած են կծմախոտային տափաստանները` շիբլյակի և չորային նոսր անտառների կոմպլեքսում:

Թփերից մեծ տարածում ունեն` ասպիրակ աղեղնաեզը (SPIRAEA GRENATA)` աղտոր սովորականը (RHUS CORIARIA)` ասպիրակ արևքուրիկատերև (SPERAEA HYPERICIFOLIA), ասպիրակ Վանհուտտի (SPIRAEA YANHOUTTEI), արմավաթուփ (մուրտ) մոմաբեր (MYRICARIA OLOPECUROIDES.), դեղնածաղիկ անդրկովկասյան (GENISTA TRANSCAUCASICA.), դեղնածաղիկ փռված (GENISTA PATULA), գազ ոսկեզօծ (ASTRAGALUS AUREUS), գերիմաստի (VIBURNUM LANTANA), գիհի ցածրաաճ (JUNIPERUS DEPRESSA), դժնիկ թիատերև (RHAMNUS SPATHULIFOLIA), դափնյակ լերկատերև (DAPHNE GLOMERATA), դափնյակ սովորական կամ մահացու (DAPHNE MEZEREUM), զկռենի սովորական (MESPILUS GERMANIKA), խաղող անտառային (VITIS SILVIESTRIS), ճագում (մղամուճ) սպիտակ (VISCUM ALBUM), ծորենի արևելյան (BERBERIS ORIENTALIS), կտտենի սև (SAMBUCUS NIGRA), ճապկի հարավային (CORIVUS AUSTRALIS), կորնգան եղջյուրավոր (ONOBRYCHIS CORNUTA), հաղարջենի բիբերշտեյնի (RIBES BIEBERSTEINII), հասմիկ թփային (JASMINUM FRUTICANS), մասրենի առատափուշ (ROZA SPINOSIS SIMA), մասրենի սովորական (ROZA CANINA), մասրենի զանգեզուրի (ROZA ZANGEZURA), մոշենի սովորական (RUBUS CAESIUS), մոռենի սովորական (RUBUS IDEAUS), ցաքի (PALIURUS SPINA-CHRISTI), ցախակեռաս կովկասյան (LONICERA CAUCASICA), ցախակեռաս վրացական, (LONICERA IBERICA), մտրակակոթ (մամրիչ) արևելյան (CLIMATIS ORIENTALIS), նշենի Ֆինցլիի (AMUGDALUS FENZLIACA), պայթակենի կիլիկյան (COLUTEA CILICICA), սզնի զանգեզուրի (GRATAECUS ZANGEZURA), տխլենի սովորական (CORYLUS AVELLANA):

Մարդու գործունեության զարգացմանը զուգընթաց (հողերի գյուղատնտեսական օգտագործում, անասունների արածացում, անտառահատում, ոռոգում և այլն) որպես կանոն կրճատվում է լանդշաֆտային զոնայի տեսակների ինչպես կազմը, այդպես, քանակը` ընդհուպ մինչև որոշ տեսակների իսպառ վերացումը: Մասնագետների կարծիքով այսօր պահպանության կարիք ունի ֆլորայի տեսակների կեսը:

Ստորև, աղյուսակում ամփոփված են նկարագրվող տարածքում պահպանության կարիք ունեցող տեսակները: Հարկ է նշել, որ աղյուսակը կազմված է Հ ԽՍՀ բուսականության Կարմիր Գրքի հիման վրա, որում գրանցված են պահպանության կարիք ունեցող ֆլորայի 387 տեսակ (տեսակների ընդհանուր քանակի 12 տոկոսը): Աղյուսակում բերված է նաև յուրաքանչյուր տեսակի պահպանության կարգավիճակն ըստ Կարմիր Գրքում կատարված դասակարգման (1-անհետացման վտանգի տակ գտնվող, 2-հազվագյուտ, 3-կրճատվող):

Աղյուսակում բերված է յուրաքանչյուր տեսակի պահպանության կարգավիճակն ըստ Կարմիր Գրքում կատարված դասակարգման (1-անհետացման վտանգի տակ գտնվող, 2 - հազվագյուտ, 3-կրճատվող):

 

Պահպանության կարիք ունեցող ֆլորայի տեսակները

 

.____________________________________________________.

|Հ/հ|Բուսատեսակների անվանումը           |Պահպանության|

|   |___________________________________| կարգավիճակ |

|   |Լատիներեն         |Հայերեն         |            |

|___|__________________|________________|____________|

|  1|BOTRYCHIUM        |Բոտրիխիում      |     1      |

|   |LUNARIA L.        |կիսալուսնաձև    |            |

|___|__________________|________________|____________|

|  2|ADIANTUM CAPILLUS |Ադիանթ          |     1      |

|   |VENERIS L.        |                |            |

|___|__________________|________________|____________|

|  3|PTERIDIUM         |Արծվապտեր       |     1      |

|   |TAURICUM          |տավրիկյան       |            |

|___|__________________|________________|____________|

|  4|JUNIPERUS EXCELSA |Գիհի բազմապտուղ |     3      |

|   |POLIKARPOS        |                |            |

|___|__________________|________________|____________|

|  5|JUNIPERUS         |Գիհի գարշահոտ   |     3      |

|   |FOETIDISSIMA      |                |            |

|___|__________________|________________|____________|

|  6|CALANTHUS         |Ձնծաղիկ         |     1      |

|   |TRANSCAUCASICUS   |անդրկովկասյան   |            |

|___|__________________|________________|____________|

|  7|PEUCEDANUM        |Մարգացնծու      |     2      |

|   |CAUCASICUM        |կովկասյան       |            |

|___|__________________|________________|____________|

|  8|CALENDULA ARVENSIS|Վաղենակ դաշտային|     2      |

|___|__________________|________________|____________|

|  9|INULA AUCHERANA   |Կղմուխ Օշեի     |     1      |

|___|__________________|________________|____________|

| 10|TANACETUM KOTSCHYI|Լվածաղիկ Կոձիի  |     2      |

|___|__________________|________________|____________|

| 11|PHYSOPTUYCHIS     |Գնդապտուղ       |     2      |

|   |CASPICA           |կասպիական       |            |

|___|__________________|________________|____________|

| 12|SYMOPHYANDRA      |Ֆիանդրա         |     3      |

|   |ZANGEZURA         |Զանգեզուրի      |            |

|___|__________________|________________|____________|

| 13|CARPINUS SCHUS-   |Բոխի Շուշիի     |     2      |

|   |CHAENSIS          |                |            |

|___|__________________|________________|____________|

| 14|ASTRACALUS        |Գազ Կիրպիչնիկովի|     2      |

|   |KIRPICZNIKOVII    |                |            |

|___|__________________|________________|____________|

| 15|ASTRACALUS        |Գազ երկարապոչ   |     1      |

|   |MACROURUS         |                |            |

|___|__________________|________________|____________|

| 16|CORONILLA CRETICA |Քարառվույտ      |     2      |

|   |                  |կրետական        |            |

|___|__________________|________________|____________|

| 17|TRIFOLIUM         |Երեքնուկ        |     1      |

|   |SEBASTIANI        |Սեբաստիանի      |            |

.____________________________________________________.

 

Կենդանական աշխարհ (5, 6)

 

Տաթև գյուղի և դրա շրջակայքի համար դիտարկվում են միայն ողնաշարավոր կենդանիները, քանի որ գլխավոր հատակագծով նախատեսված աշխատանքները էական ոչ մի ազդեցություն չեն ունենա անողնաշարավոր կենդանիների վրա:

Նկարագրվող տարածքում տարածված են միջին բարձրության (1500-1700 մ ծովի մակերևույթից բարձր) լեռնա-անտառային գոտիներին բնորոշ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ: Սակայն այստեղ հանդիպում են նաև արտազոնալ բնակավայրերին (կմախքային սարեր, քարաթափեր, ցանքեր, այգիներ, բնակավայրեր) բնորոշ տեսակներ: Կաթնասունները առավել կերպով ներկայացված են կրծողներով, որոնց մի մասը վարում է ստորգետնյա կենսակերպ: Թռչունները ներկայացված են բաց տարածքներին բնորոշ տեսակներով: Սողունները և երկկենցաղները փոքրաքանակ են: Գարնան և աշնան սեզոններին այստեղ հանդիպում են բազմաթիվ չվանցող տեսակներ:

Տվյալ տարածքի դոմինանտ և բնորոշ տեսակներից կարելի է նշել Հայաստանում ամենուրեք տարածված լուսանը, աքիսը, այծյամը, փորսուղը, անտառային կատուն, գայլը, աղվեսը, նապաստակը, վայրի խոզը:

Մարդու գործունեության հետ կապված բազմաթիվ պատճառներով (բուսականության վերացում, ոռոգում, ավտոճանապարհների և այլ գծային կառուցվածքների կառուցում, օգտակար հանածոների արդյունահանում և վերամշակում, որսագողություն և այլն) կենդանիների թիվը կրճատվել է և շարունակում է կրճատվել: Կենդանական աշխարհի պահպանության նպատակով դրանց զգալի մասը վերցված է հատուկ պահպանության տակ և գրանցված է Հայաստանի Հանրապետության, նախկին ԽՍՀՄ և Բնության Պահպանության Միջազգային Միության (ԲՊՄՄ) Կարմիր Գրքերում: Ստորև, աղյուսակում բերված են Կարմիր Գրքերում գրանցված կենդանիների տեսակները ըստ պահպանության կարգավիճակի (1-անհետացման վտանգի տակ գտնվող, հազվագյուտ, 2-անհետացող, կրճատվող):

 

Պահպանության կարիք ունեցող ֆաունայի տեսակները

 

.___________________________________________________.

|Հ/հ|Կենդանիների անվանումը             |Գրանցման    |

|   |                                  |Կարմիր գրքի |

|   |                                  |անվանում    |

|   |__________________________________|____________|

|   | Լատիներեն        |        Հայերեն|ՀՀ|ԽՍՀՄ|ԲՊՄՄ|

|___|__________________|_______________|__|____|____|

|  1|ERINACEUS         |Լայնականջ ոզնի | 2|  - | -  |

|   |(HEMIECHINUS)     |               |  |    |    |

|   |AURITUS GMELIN    |               |  |    |    |

|___|__________________|_______________|__|____|____|

|  2|RHINOLOPHUS       |Հարավային      | 1|   1|  - |

|   |EURYALE BLASIUS   |պայտաքիթ       |  |    |    |

|___|__________________|_______________|__|____|____|

|  3|VORMELA PEREGUSNA |Հարավռուսական  | 2|  - |  - |

|   |PEREGUSNA GIILD   |խայտաքիս       |  |    |    |

|___|__________________|_______________|__|____|____|

|  4|FELIS SILVESTRIS  |Կովկասյան      | 2|   2|  - |

|   |CAUCASICA SATNIN  |անտառակատու    |  |    |    |

|___|__________________|_______________|__|____|____|

|  5|ACCIPITER BREVIPES|Եվրոպական      | 1|   1|  - |

|   |SEVERTZOV         |տյուվիկ        |  |    |    |

|___|__________________|_______________|__|____|____|

|  6|AQUILA CHRYSAETOS |Հարավեվրոպական | 1|   1|  - |

|   |FULVA LINNAEUS    |բերկուտ        |  |    |    |

|___|__________________|_______________|__|____|____|

|  7|MEROPS            |Պարսկական      | 1|   1|  - |

|   |SUPERCILIOSUS     |կանաչ մեղվակեր |  |    |    |

|   |PERSICUS PALLAS   |               |  |    |    |

|___|__________________|_______________|__|____|____|

|  8|DEYOCOPUS MERTIUS |Արևմտյան  սև   |  |    |    |

|   |PINETORUM BREHM   |փայտփոր        |  |    |    |

|___|__________________|_______________|__|____|____|

|  9|CORVUS CORAX CORAX|Եվրոպական սև   |  |    |    |

|   |LINNAEUS          |ագռավ          |  |    |    |

|___|__________________|_______________|__|____|____|

| 10|OENANTHE          |Ասիական շիկապոչ|  |    |    |

|   |XANTHOPRIMNA      |քարաթռչնիկ     |  |    |    |

|   |CHRYSOPYGIA DE    |               |  |    |    |

|   |FILIPPI           |               |  |    |    |

.___________________________________________________.

 

Բուսական աշխարհի պահպանության միջոցառումներ

 

Անհետացման վտանգի տակ գտնվող, հազվագյուտ, պահպանության կարիք ունեցող բուսատեսակներին վնաս չի հասցվի, քանի որ նախագծով նախատեսված միջոցառումները իրագործվում են արդեն իսկ գոյություն ունեցող կառույցների սահմաններում և նոր տարածքներ գրեթե չեն ներառում:

Ծառա-թփային բուսականության վրա բացասական ազդեցության ի սկզբանե կանխարգելման և պահպանության նկատառումներից ելնելով նախագծման ընթացքում ջրատարների ուղեգծերը ընտրվել են այնպես, որ նրանք հնարավորին քիչ չափով հատվեն ծառերի հետ:

 

Կենդանական աշխարհի պահպանության միջոցառումներ

 

Ամենամեծ ազդեցությունը կարտահայտվի հողային աշխատանքների ժամանակ դրանց բների ոչնչացմամբ: Սակայն կենդանիները այդ դեպքում առանց մեծ կորուստների կից տարածքներում կգտնեն նոր բների և բնակավայրերի լայն հնարավորություններ:

Կենդանական աշխարհի վրա հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով ջրատարերի կառուցման ընթացքում պայթեցման և ամենաինտենսիվ շինարարական աշխատանքները կիրականացվեն ձվադրման և բնադրման ժամանակաշրջանից (ապրիլ- մայիս) դուրս: Բացի այդ, պայթեցումների ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով դրանք կիրականացվեն փոքր հզորության լիցքերով:

Ընդհանուր առմամբ, համակարգերի վերակառուցման աշխատանքների ազդեցությունները կկրեն լոկալ և ժամանակավոր բնույթ, ինչի շնորհիվ կենդանիներին հասցվող վնասը կլինի նվազագույն: Շինարարական աշխատանքների բնույթը և մասշտաբը այնպիսին են, որ նրանք իրենց փոքրածավալության պատճառով չեն կարող արգելել կենդանական աշխարհի ներկայացուցիչների սեզոնային միգրացիայի կամ ջուր խմելու ճանապարհները:

 

3. Բնակլիմայական և սանիտարա-հիգիենիկ հատակագծային

սահմանափակումների համակարգը

 

Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծում սանիտարա-պաշտպանիչ գոտիների և սանիտարական խզման չափերը ընդունված են համաձայն ՍՆ և Կ 245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմաներ»:

Հաշվի է առնված նաև ՀՀ Առողջապահության նախարարության ՊՀՀՏ Սյունիքի մարզի տարածքային կենտրոնի համաձայնությունը:

1. Էլեկտրաենթակայանների ՍՊԳ-ի չափերը (նկատի ունենալով ակուստիկ հաշվարկների և գործիքային չափումների բացակայությունը) ընդունված է դրանց տիպից, տրվող լարումից, տրանսֆորմատորի հզորությունից և քանակից ելնելով, համաձայն ՍՆ և Կ 11-1277 «Պահպանություն աղմուկից և ԳՕՍՏ «ՈՒժային, յուղային տրանսֆորմատորներ, թույլատրելի աղմուկի նորմաներ և աղմկային փորձարկումների մեթոդներ»: ՍՊԳ-երի չափը ընդունված է 20 մ:

2. Էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) պաշտպանական գոտիների չափերը ընդունված են համաձայն «Մինչև 1000 Վ էլեկտրական ցանցերի պահպանման կանոնների» հիման վրա`

 

Բարձրավոլտ ԷՀԳ`

- 330 կՎ - 20* մ

- 220 կՎ - 25* մ

- 110 կՎ - 20* մ

- 6 (10)կՎ - 10 մ

* - գետնի վրա եզրային լարերի պրոյեկցիայի հեռավորությունը:

3. Մայրուղային խողովակաշարերից սանիտարական խզման չափերը ընդունված են խողովակների տրամագծից, ճնշումից և դասից կախված, համաձայն ՍՆ և Կ 2.05.06-85 «Մայրուղային խողովակաշարեր»

4. Խմելու-տնտեսական ջրառների ՍՊԳ-ի չափերը ընդունված են համաձայն ՍՆ և Կ 2.04.02-84 «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ»:

5. Գերեզմանատների համար ՍՊԳ-ն ընդունված է 300 մ:

6. Աղբահավաք վայրերի համար ՍՊԳ-ն ընդունված է 300 մ:

7. Որոտան գետի` համայնքին հարող տարածքում ջրապահպանական գոտու չափերը համաձայնեցված են ՀՀ Բնապահպանության նախարարության Սյունիքի մարզային ծառայության հետ:

8. Կենսաբանական մաքրման կայանի ՍՊԳ-ն ընդունված է 300 մ: ՍՆ և Կ 2.04.03-85 Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ:

4. Տարածքի տնտեսության ներկա իրավիճակի բնութագիրը և զարգացման հեռանկարները:

Տաթև գյուղի տարածքը կազմում է 165,7 հա, բնակչությունը կազմում է` ըստ նախագծային առաջադրանքի, 1028 մարդ:

Տաթև գյուղում գոյություն ունեն գրեթե բոլոր տեսակների կուլտուրա-կենցաղային օբյեկտներ` ակումբ, 300 հանդիսականի համար նախատեսված դահլիճով, դպրոց` 216 աշակերտի համար, մսուր-մանկապարտեզ` 100 երեխայի համար, հիվանդանոց` 30 մահճակալով, գյուղխորհրդի գրասենյակ, փոստ, բաղնիք, խանութներ, կոմունալ ծառայությունների կետ և այլն: Ներկա դրությամբ գյուղը չունի գյուղապետարանի վարչական շենք և կազմակերպված չէ հասարակական կենտրոնը:

Գոյություն ունեցող արտադրական օբյեկտները գտնվում են գյուղի արևմտյան մասում, ձորակից այն կողմ` տափարակի վրա: Քանդված վիճակում է անասնապահական համալիրը, գյուղի ՄՏԿ - ի տարածքը սեփականաշնորհված է, մնացել է միայն պահեստային շենքը: Գյուղի հին դպրոցը, որը հետագայում վեր է ածվել կոնդենսատորների գործարանի և աշխատել մինչև վերջին տարիներս, այժմ չի աշխատում: Գյուղի բնակչությունը զբաղվում է միայն անասնապահությամբ և այգեգործությամբ:

Հեռանկարում նախատեսվում է ներկայումս չգործող գյուղմթերքների, կոնդենսատորների արտադրության վերագործարկում:

Ջեռուցման նպատակով նախատեսվում է փոքր հզորության (մինչև 5 Հկ/ժամ) լոկալ կաթսայատների կառուցում:

 

Տաթև գյուղի շրջակա միջավայրի ներկա իրավիճակը

 

5. Մթնոլորտային օդի պահպանություն

5.1 Մեթոդակարգային մոտեցումներ

 

Որպես որոշիչ կոնցեպցիա ընդունված է` առաջնահերթ միջոցառումների առանձնացումը, որոնց իրականացումը թույլ չի տա օդային ավազանի աղտոտվածության մակարդակի բարձրացում: Օդային ավազանի աղտոտվածության վիճակի գնահատականը ընդգրկում է հետևյալ էտապները`

- մթնոլորտ համախառն արտանետումների որոշումը (գումարային և ինգրեդիենտներով) արդյունաբերության, էներգետիկայի, ավտոտրանսպորտի արտանետումների տեսակարար կշռի գնահատմամբ:

- ամբողջական աղբյուրների արտանետումների տարեկան և օրական քանակների հիման վրա մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակների կանխատեսում:

- մթնոլորտային օդի աղտոտվածության գոտիների գնահատումը հիգիենիկ իրավիճակով

- գյուղի տարածքի գնահատումը» ըստ օդային ավազանի աղտոտվածության իրավիճակի բարենպաստության աստիճանի:

Արդյունաբերական ձեռնարկությունների համախառն արտանետումների մասին տեղեկությունները վերցված են ՍԹԱ-ի նախագծերից և «2Ձկ - օդի տարեկան հաշվետվություններից: Ձեռնարկությունների և կոմունալ կաթսայատների արտանետումները որոշված են հաշվարկային եղանակով, կաթսաների և վառելիքի քանակի հիման վրա:

Ավտոտրանսպորտի արտանետումները որոշված են գյուղում հաշվառված ավտոմեքենաների քանակից և խմբերից ելնելով:

Տարածքի գնահատականը օդային ավազանի իրավիճակով տրված է բազմաբնույթ անալիզի հիման վրա` մետեոպոտենցիալի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, տեղումների, ռելիեֆի և սոցիալ-տնտեսական ցուցանիշների (բնակչության խտություն, արդյունաբերական պոտենցիալ, ավտոճանապարհների խտություն, ֆոնային աղտոտվածություն) հաշվառմամբ:

 

5.2 Կլիմայական գործոնների ազդեցությունը մթնոլորտի ցրող

հատկությունների վրա

 

Տարածաշրջանի օդերևութաբանական պայմանները ազդում են օդի վնասակար խառնուրդների ցրման վրա և դրանով որոշվում է մթնոլորտի աղտոտման օդերևութաբանական ներուժը, ինչը և բնորոշում է բնական միջավայրի ինքնամաքրման ունակությունը:

Մթնոլորտի ցրման հատկությունների և օդերևութաբանական ներուժի վրա ազդող կլիմայական գործոնները հետևյալն են`

- քամու (0-1 մ/վրկ) արագության կրկնելիությունը 24,7%

- քամու մինչև 6 մ/վրկ և ավելի արագությունների կրկնելիությունը 3,3%

- մառախուղի կրկնելիությունը 15,3%

- մինչև 0,5 մմ տեղումների կրկնելիությունը 30%

- ուլտրամանուշակագույն ճառագայթումը - 2133 ժամ

- ամպրոպների քանակը -տարեկան 22 օր

- միջին տարեկան տեղումները - 680 մմ

- 5 մմ գերազանցող տեղումները - տարեկան 30 օր:

Կլիմայի ազդեցության գնահատումը մթնոլորտը աղտոտող նյութերի ցրման վրա իրականացվել է համաձայն (2):

Գնահատականը - բնական միջավայրի ինքնամաքրման հատկությունները բարենպաստ են մթնոլորտը աղտոտող նյութերի ցրման համար:

Աշխատանքում բոլոր տվյալները բերված են 01.01.2007 թ. դրությամբ:

5.3 Մթնոլորտի աղտոտվածության ներկա իրավիճակը

Մթնոլորտի աղտոտվածության մակարդակները ըստ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի տվյալների բերված են աղյուսակ 5.3.1-ում (7):

 

Աղյուսակ 5.3.1

Տաթև գյուղի մթնոլորտում աղտոտող նյութերի ֆոնային կոնցենտրացիաների

արժեքները

 

._____________________________________________.

|դդ |Աղտոտող նյութերի      |ՍԹԿ-ն  |Ֆոնային   |

|ը/հ|կոդերը և  անվանումները|բնակելի|կոնցենտրա-|

|   |                      |գոտում,|ցիաների   |

|   |                      |մգ/մ3  |արժեքները,|

|   |                      |       |մգ/մ3     |

|___|______________________|_______|__________|

| 1 |          2           |   3   |    4     |

|___|______________________|_______|__________|

|  1|002 - Փոշի            |    0.5|       0.2|

|___|______________________|_______|__________|

|  2|701 - Ծծմբի երկօքսիդ  |    0.5|      0.02|

|___|______________________|_______|__________|

|  3|200 - Ազոտի երկօքսիդ  |  0.085|     0.008|

|___|______________________|_______|__________|

|  4|322 - Ածխածնի օքսիդ   |      5|       0.4|

._____________________________________________.

 

Ինչպես երևում է 5.3.1 աղյուսակից Տաթև գյուղի մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում:

 

5.4 Մթնոլորտի աղտոտման աղբյուրները

 

Տաթև գյուղի մթնոլորտի աղտոտման հիմնական աղբյուրները հանդիսանում են ավտոտրանսպորտը և ջեռուցման ժամանակահատվածում օգտագործվող վառարանները (կոմունալ-կենցաղային և արտադրությունների):

Տաթև գյուղի մթնոլորտում վնասակար արտանետումների ցանկը բերված է աղյուսակ 5.4.1-ում (8, 9, 10, 11, 12):

Ներկայումս գյուղի ջերմամատակարարումն իրականացվում է անհատական: Կոմունալ և արդյունաբերական կաթսայատները հիմնականում չեն գործում: Գյուղը գազիֆիկացված չէ:

Ջեռուցումն իրականացվում է փայտով, նավթամթերքով և էլեկտրաէներգիայով:

Աղյուսակ 5.4.1

 

Տաթև գյուղի մթնոլորտում գերակայող վնասակար արտանետումների ցանկը

 

.________________________________________.

|դդ |Անվանումը         |Արտանե-  |Վտանգա-|

|ը/հ|                  |տումների |վորութ-|

|   |                  |տարեկան  |յան    |

|   |                  |քանակը, տ|դասը   |

|___|__________________|_________|_______|

| 1 |       2          |    3    |    4  |

|___|__________________|_________|_______|

|  1|Ծծմբային անհիդրիդ |     4,24|      3|

|___|__________________|_________|_______|

|  2|Ազոտի օքսիդներ    |     0,38|      2|

|___|__________________|_________|_______|

|  3|Կախյալ մասնիկներ  |    0,619|      3|

|___|__________________|_________|_______|

|  4|Ածխածնի օքսիդ     |     2,07|      4|

|___|__________________|_________|_______|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ`         |     7,31|       |

.________________________________________.

 

Մթնոլորտի աղտոտման մեջ զգալի բաժինը ընկնում է ավտոտրանսպորտի վրա; որի արտանետումների քանակները ներկա իրավիճակում բերված են աղյուսակ 5.4.2-ում (13):

 

Աղյուսակ 5.4.2

Ավտոտրանսպորտից վնասակար արտանետումները մթնոլորտ

 

.__________________________________________.

|Տրանսպորտի |Աղտոտող նյութերը, տ/տարի      |

|տեսակները  |______________________________|

|           |Ածխածնի|Ազոտի|Ածխաջրա|Ընդամենը|

|           |օքսիդ  |օքսիդ|ծիններ |        |

|           |       |ներ  |       |        |

|___________|_______|_____|_______|________|

|1. Բեռնատար|  14,25| 0,62|   3,06|   17,93|

|___________|_______|_____|_______|________|

|2. Մարդատար|    0,7| 0,04|  0,066|   0,806|

|___________|_______|_____|_______|________|

|Ընդամենը   |  14,95| 0,66|  3,126|  18,736|

.__________________________________________.

 

Տաթև գյուղի մթնոլորտն աղտոտող աղբյուրների բնութագիրը աղտոտման ծավալներով և տնտեսությանը հասցված տնտեսական վնասի գնահատականով բերված է աղյուսակ 5.4.3-ում (14):

 

Աղյուսակ 5.4.3

Մթնոլորտ արտանետումների տարեկան քանակները և հասցված տնտեսական

վնասները

 

.______________________________________________.

|Անվանումը         |Արտանետումների|Տնտեսությանը|

|                  |քանակը, տ/տարի|հասցված     |

|                  |ներդրման %    |տնտեսական   |

|                  |              |վնասը, հազ. |

|                  |              |դրամ/տարի   |

|__________________|______________|____________|

|       1          |     2        |   3        |

|__________________|______________|____________|

|1. Արդյունաբերական|       7,31 28|       484,3|

|ձեռնարկությունների|              |            |

|և  բնակարանների   |              |            |

|ջեռուցում         |              |            |

|__________________|______________|____________|

|2. Ավտոտրանսպորտ  |     18,736 72|       589,0|

|__________________|______________|____________|

|Ընդամենը`         |    26,046 100|      1073,3|

.______________________________________________.

 

Առաջնային վնասակար նյութեր են հանդիսանում 4 ինգրիդիենտ` 3-4 դասի վտանգավորության:

Հիմնական աղտոտման աղբյուր հանդիսանում է ավտոտրանսպորտը:

Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետումները ներկա իրավիճակում կազմում են տարեկան ~ 18,7 տ, որը կազմում է գյուղի ամբողջ արտանետումների 72%:

Ավտոտրանսպորտի մթնոլորտ վնասակար արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը ներկա իրավիճակում գնահատվում է տարեկան 0,59 մլն. դրամ, ջեռուցման արտանետումներից` 0,48 մլն. դրամ:

Ընդհանուր տնտեսական վնասը մթնոլորտի աղտոտումից կազմում է տարեկան 1,07 մլն. դրամ:

 

5.5 Տարածքի համալիր գնահատականը

 

Տարածքի համալիր գնահատականը տրված է (2)-ի հիման վրա: Տարածքի համալիր գնահատականը տրված է տեղանքի կլիմայական պայմանների, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի, արդյունաբերական պոտենցիալի, բնակչության և ավտոտրանսպորտի խտության ցուցանիշների հաշվառմամբ:

 

Օդային ավազանի գնահատականը բերված է աղյուսակ 5.5.1-ում:

 

Աղյուսակ 5.5.1

Օդային ավազանի գնահատականը անտրոպոգեն ազդեցությամբ, հիգիենիկ

իրավիճակով և տարածքի համալիր գնահատականը

 

._______________________________________________________.

|Անվանումը |գնահատականը                        |Աղտոտման|

|          |___________________________________|մակերեսը|

|          |անտրոպոգեն  |հիգիենիկ  |տարածքի    |բնակելի |

|          |ազդեցությամբ|իրավիճակով|համալիր    |գոտում, |

|          |            |          |գնահատականը|հա      |

|__________|____________|__________|___________|________|

|     1    |       2    |     3    |     4     |    5   |

|__________|____________|__________|___________|________|

|1 Մեկ գոտի|թույլ       |վտանգ չի  |բարենպաստ  |   165,7|

|          |ազդեցության |հարուցում |           |        |

|          |գոտի        |          |           |        |

._______________________________________________________.

 

Անտրոպոգեն թույլ ազդեցության գոտին կազմում է 165,7 հա: Հիգիենիկ իրավիճակով տարածքը վտանգ չի ներկայացնում: Տարածքի համալիր գնահատականը` բարենպաստ:

 

6. Մակերևութային և ստորգետնյա ջրերի պահպանություն (15, 16)

 

Բաժինը ընդգրկում է գումարային տվյալների արդյունքների և գյուղի ջրային միջավայրի վիճակի պահպանման վերաբերյալ առաջարկությունների շարադրում:

Բաժնի հիմնական փուլերը ընդգրկում են`

- ներկա վիճակի վերլուծություն

- կանխատեսելի էկոլոգիական արդյունքներ և միջոցառումների տնտեսական էֆեկտիվություն

- շրջակա ջրային ավազանի պահպանման միջոցառումների վերաբերյալ հիմնական դրույթներ:

 

6.1 Մեթոդակարգային հիմնավորում

 

Ինչպես հիմնական էկոլոգիական հայտանիշներ ընդունված են`

- աղտոտվածության ծավալի գնահատման համար վնասակարության ինդեքս (ԼԹ);

- աղտոտվածության ինտենսիվության բնութագրման համար - նոսրացման բազմապատիկությունը մինչև սահմանային-թույլատրելի նորմաները:

 

6.2 Գյուղի ջրամատակարարման և կոյուղու ներկա իրավիճակը և

ջրամբարների աղտոտվածության ցուցանիշները

 

Տաթևի ներկայիս ջրամատակարարման համակարգը սնվում է իրենից հյուսիս և հենց բնակավայրում գտնվող աղբյուրներից:

Ներկայիս դրությամբ խմելու ջրի ցանց գոյություն չունի, իսկ աղբյուրների մի մասը ցամաքել է` խողովակների փտելու և վնասվելու պատճառով:

Ըստ «Հայպետգյուղնախագիծ» ինստիտուտի ավելի վաղ կատարած նախագծի ջրամատակարարումը պետք է կատարվեր բնակավայրի հյուսիսում գտնվող աղբյուրներից, որտեղից ջուրը պետք է լցվեր ջրընդունիչ ավազանները (յուրաքանչյուրը 2,5 հազ. մ3 տարողությամբ)` 1092 նիշի վրա և 2100 մ3 ջրավազաններ 1020 նիշի վրա, որտեղից էլ ինքնահոս եղանակով տրվելու էր օղակային ցանցին` խմելու-տնտեսական և ճնշումային խողովակներից: Սակայն այն չի կառուցվել:

Ներկա վիճակում Տաթև գյուղը չունի ջրահեռացման միասնական համակարգ:

Կեղտաջրերը թափվում են Որոտան գետը և իր վտակները:

Ներկա դրությամբ գյուղում իրականացվում է ասբոցեմենտե խողովակներով կոյուղու գծերի իրականացում:

Նախորդ նախագծով նախատեսվում էր կեղտաջրերը հավաքել գյուղի ցածրադիր մասում և կոյուղու կոլլեկտորով հեռացնել դեպի նախագծվող կոյուղու մաքրման կայան: Նախատեսվում էր իրականացնել ոչ ճնշումային ասբոցեմենտե խողովակներից` ճկուն կցումային միացումներով:

Կոյուղու ցանցը նախատեսվում էր կառուցել գյուղից 600 մ հեռավորության վրա 400 խմ/օր արտադրողականությամբ: Սակայն կոյուղու կոլլեկտորը և մաքրման կայանը կառուցված չեն:

Տաթև բնակավայրում տնամերձերը և գյուղատնտեսական հողերը ներկա դրությամբ ոռոգվում են հյուսիս գտնվող V=1000 մ3 ավազանից: Նախատեսվում է բարելավել ոռոգման ցանցը: Ներկա դրությամբ բնակչության տնտեսակենցաղային և արդյունաբերական ու այլ առևտրային կազմակերպություններից հոսքաջրերի ընդհանուր քանակը կազմում է 0,169 հազ. մ3/օր:

Հոսքաջրերի` Որոտան գետ արտահոսքից, տնտեսությանը հասցված տնտեսական վնասը կազմում է 0,94 մլն դրամ/տարի:

Գյուղի տարածքից անձրևաջրերի արտահոսքն իրականացվում է բնական թեքության հաշվին, համայնքի սահմաններով անցնող հեղեղատար ձորակի մեջ: Գյուղի սահմաններում ձորակի երկարությունը կազմում է շուրջ 1400 մ:

Գյուղի տարածքից անձրևաջրերի տարեկան քանակը կազմում է 154496 մ3/տարի:

Տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան 2,9 մլն. դրամ:

 

Հակասելավային միջոցառումները

 

Գարնանային հորդ անձրևներից և ձյան հալոցքների ժամանակ բնակավայրի տարածքը հեղեղային ելքերից պաշտպանելու համար նախատեսված են Տաթև գյուղական համայնքի տարածքով անցնող հեղեղատարի որոշակի տեղերում ափապաշտպան կառուցվածքների իրականացում: Նախատեսված է նաև հեղեղատարի հունը ամրացնել ուղղանկյուն կամ սեղանաձև բետոնե ջրանցքի տեսքով, որի կտրվածքը փոքր չլինի 5 մ2:

 

Հեղեղատար կոյուղի

 

Ներկայումս Տաթև գյուղի տարածքից անձրևաջրերի հեռացումը իրականացվում է փողոցներով անցնող հեղեղատար կոյուղու բաց ցանցով: Հեղեղատար կոյուղին թափվում է գյուղական համայնքի սահմաններում անցնող հեղեղատար:

 

6.3 Տարածքի բնութագիրը մակերևութային և ստորգետնյա ջրերի իրավիճակով

 

Տաթև գյուղի վարչական տարածքը գտնվում է Որոտան գետի ջրհավաք ավազանում:

1. Օգտագործվել են Որոտանի վտակ Տաթև գետի հիդրոերկրաբանական տվյալները

2. Տաթև գետի ֆոնային աղտոտվածությունների (ՍԹԿ-ի մասով) մակարդակները, որոնք տրամադրել է ՀՀ Բնապահպանության նախարարության բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնը:

3. Տաթև գետի ափերի անտառապատվածությունը, լանջի ցուցադրանքը: Տարածքի գնահատականը տրված է «Րեկօմենդացիի պօ օխռանե օկռուժայուշեյ սրեդի վ ռայօննօյ պլանիռօվկե» հիման վրա:

Հաշվարկների արդյունքները բերված են աղյուսակում:

Տարածքը ինչպես մակերևութային, այնպես էլ ստորգետնյա ջրերի իրավիճակով բնութագրվում է բարենպաստ:

 

__________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1594-Ն
Որոշում