Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏ ...

 

 

040.1594.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1594-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

(ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

11.4. ՀԻՄՆԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

 

1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենք,

2. «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք,

3. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենք,

4. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք,

5. «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենք,

6. «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք,

7. ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13 «Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը հաստատելու մասին» թիվ 746 որոշում,

8. ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» թիվ 592 որոշում,

9. ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու կարգը հաստատելու մասին» թիվ 679 որոշում,

10. ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի «ՀՀ արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 702 որոշում:

11. ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 609-Ն որոշում,

12. ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» թիվ 1304-Ն որոշում,

13. ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» թիվ 1494-Ն որոշում,

14. ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը հաստատելու մասին» թիվ 1925-Ն որոշում,

15. Հայստանդարտ «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում, տեխնածին արտակարգ իրավիճակներ, տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 201-2000,

16. Հայստանդարտ «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում, բնական արտակարգ իրավիճակներ, տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 227-2003,

17. Հայստանդարտ «Անվտանգություն արտակարգ իրավիճակներում, արտակարգ իրավիճակներ, տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 233-2004,

18 ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր»,

19. ՀՀՇՆ II-6.01-96 «Վտանգավոր բնական ազդեցությունների երկրաֆիզիկա»,

20. ՍՆիՊ 2.01.15-90 «Տարածքների, շենքերի և կառուցվածքների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից. Նախագծման հիմնական դրույթներ»,

21. ՍՆիՊ 2.06.15-85 «Տարածքների ինժեներական պաշտպանությունը ողողումներից և հեղեղներից»,

22. ՇՆՁ II-6.01.01-98 «Շենքերի և կառուցվածքների տարածքների ինժեներական պաշտպանությունը բնության վտանգավոր երևույթներից»,

23. ՀՀՇՆ II-8.04.01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն»:

 

I-12 Նախորդ գլխավոր հատակագծի իրացման վերլուծություն

 

Տաթև բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա:

Սեյսմոկայունությունը 9 բալ:

Տարվա օդի միջին նվազագույն ջերմաստիճանը 3.9օC:

Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը 13.4օC:

Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 33.0օC:

Տաթևի համար վերջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1995 թ-ին` «Հայգյուղշիննախագիծ» ինստիտուտի կողմից:

Ըստ վերջին նախագծի, Տաթև գյուղի հեռանկարային զարգացման համար հատկացված տեղամասը գտնվում է գյուղի հարավային մասում և ընդգրկում է մոտ 15 հա տարածք:

Վերը նշված նախագծով մշակվել են ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրամատակարարման և ոռոգման ցանցի սխեմաները, որոնք իրականացվել են մասամբ:

Ըստ գլխավոր հատակագծի, Տաթև գյուղի հարավային մասում բացվել են 5 փողոցներ, որոնք գյուղի տարածքը ավելի մոտեցրել են վանական համալիրի տարածքին, իսկ գյուղ մտնող ճանապարհի ձախ կողմում, վանական համալիրից վերև, նախատեսված է տուրիզմի կենտրոն:

Նշվում է, որ գլխավոր հատակագծով ուշադրություն չի դարձվել գյուղի հասարակական կենտրոնի ձևավորմանը, ինչպես նաև կուլտուր-կենցաղային և սպասարկման օբյեկտների ֆունկցիոնալ կազմակերպմանը: Իսկ գյուղի հարավային մասում նախագծված բնակելի կառուցապատումը և տուրիզմի կենտրոնը աղճատում են Տաթևի վանական համալիրի, ինչպես նաև բնական լանդշաֆտի տեսքը:

Վերը նշված տարածքները մտած են բնական լանդշաֆտի և կառուցապատման կարգավորման գոտու մեջ, որտեղ չի կարելի ակտիվ կառուցապատում իրականացնել: Ինչ վերաբերվում է փողոցներին, դրանք նախագծում մանրամասն արտահայտված չեն: Փողոցները տարիների ընթացքում կառուցապատվել են տարերայնորեն, այդպես էլ շարունակվում է ներկայումս: Ոչ մի փողոց չի ենթարկվել կարգավորման: Մշակույթի տունը շրջապատված է բնակելի կառուցապատմամբ, չի ձևավորվել գյուղի հասարակական կենտրոնը: Գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Մինաս եկեղեցին և նրա շուրջ սփռված խաչքարերը մնացել են առանց ուշադրության: Բնակավայրի հյուսիս-արևմտյան կողմում գտնվող քարավանատունը, որը չկա հուշարձանների պահպանության վարչության կողմից տրված ցուցակում, դարձել է դարման պահելու տեղ, իսկ պատերը փլված են: Տաթևում կան երկու անասնապահական համալիրներ` մեկը գյուղի արևմտյան կողմում, մյուսը Սվարանց տանող ճանապարհին` գյուղի արևմտյան մասում: Երկու համալիրներն էլ հետագա տարիների իրադարձություններից հետո և սեփականաշնորհման արդյունքում գտնվում են ավերակ վիճակում:

Նախորդ գլխավոր հատակագծով հաշվարկային ժամանակաշրջանը ընդունվել է 2015 թվականը և նախատեսվել է 1396 մարդ:

Տաթևի տարածքը գտնվում է գլխավոր մայրուղուց հեռու` Շինուհայր, Հալիձոր, Սվարանց, Աղվանի և Կապան տանող Հ-45 հանրապետական մայրուղու վրա:

Տաթև գյուղում, որը կտրված է մայրուղային ճանապարհներից և գտնվում է դժվարամատչելի տեղում, երկար տարիներ նոր կառուցապատումներ չեն իրականացվել: Տների մեծ մասը հնացել են, խարխլվել և անմխիթար վիճակում են, իսկ մի մասն էլ փակ են` տերերի արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով:

Վերջին գլխավոր հատակագծով կառուցվել է ընդամենը 3 բնակելի տուն` հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանի դիմաց:

Հասարակական և կոմունալ ենթակառուցվածքներից ոչինչ չի իրականացել` հաշվի առնելով, որ գյուղը ապահովված է այդ ենթակառուցվածքներով: Գերեզմանոցի վերաբերյալ նշվում է, որ նրա տարածքը միախառնվել է դպրոցի և ուսուցիչների տան տարածքին և աստիճանաբար անթույլատրելիորեն մտնում է բնակավայրի տարածքի մեջ: Իսկ հնի սահմանափակման և նոր սանիտարական նորմաներին համապատասխան գերեզմանոց նախատեսված չէ:

Բնակավայրի ջրամատակարարման խնդիրները չեն լուծվել: Մինչև այժմ բնակիչները խմելու ջուր վերցնում են գյուղում գտնվող մի քանի աղբյուրներից, իսկ բնակավայրի հյուսիսում գտնվող ջրամբարը, որը վերանորոգման կարիք ունի, հիմնականում լցվում է տեխնիկական ջրով, որը նպատակահարմար է օգտագործել ոռոգման նպատակով:

 

Գլուխ II
Տաթև համայնքի հեռանկարային զարգացում

 

II-1 Հեռանկարային զարգացման հայեցակարգ

 

Սյունիքի մարզի Տաթև լեռնային համայնքի տարածքային և տնտեսական զարգացման հիմնախնդիրները, Հայաստանի Հանրապետության մյուս համայնքների շարքում, քաղաքաշինական գործունեության արդի` անցումային փուլի սուր և բարդ պրոբլեմներից են:

Այս պատճառով հատուկ ուշադրություն է դարձվել լեռնային բնակավայրի գրաված դիրքին և դերին ՀՀ տարաբնակեցման համակարգում, բնակչության աճի դինամիկային, տարածքային և բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետությանը, սոցիալ-տնտեսական ոլորտի տարբեր ճյուղերի զարգացման փոխադարձ կապերին, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին:

Խնդիրները դիտարկվել են մշակութային, լանդշաֆտային, բնակլիմակայական բաղադրիչների ընդգրկմամբ` համայնքի տարածքի հատակագծային կառուցվածքի կատարելագործման, տարածական կայուն միջավայրի համալիրի ստեղծման նպատակով:

Բնակչության հեռանկարային աճի անցած փուլի կանխատեսումային մեթոդի («աշխատանքային հաշվեկշիռ», «նպատակային» և այլն) կիրառման անհնարինության պատճառով բնակչության հեռանկարային աճը որոշված է ըստ բնական աճի մեթոդի:

«ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներում տրված են միայն քաղաքների հեռանկարային աճը, որը ելնում է հեռանկարային տարածքային զարգացման հնարավորություններից (քաղաքապետական տարածքների ժողովրդագրական տարողունակության որոշման մեթոդ): Տաթևի համար, չխախտելով տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը, հեռանկարային աճը նախատեսված է 1165 մարդ:

Ըստ վերոնշյալ հաշվարկների, Տաթևում կարող է ապրել 1165 մարդ, ընդ որում աճի տեմպերի համար ժամկետներ չեն կանխատեսվում, քանի որ այն կախված է հանրապետության սոցիալ-տնտեսական ընդհանուր զարգացման տեմպերից, քաղաքական իրավիճակից, բնակչությանը աշխատատեղերով ապահովելու մակարդակից: Աշխատատեղերի մեծ քանակ կարելի է ակընկալել բնական ռեսուրսների (հումքային, ռեկրեացիոն, տուրիստական, գյուղատնտեսական) տարածքային, բնական ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների ռացիոնալ օգտագործումից և ներդրումային ճկուն քաղաքականությունից:

Այսպիսով, համայնքի հեռանկարային տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն են`

- Ագրոարդյունաբերական համալիրի ձևավորում,

- Ռեկրեացիոն ոլորտի զարգացում, որի շրջանակներում`

- հանգստի, առողջության վերականգնման, լեռնակլիմայաբուժական,

- մշակութային, կրոնական, ճանաչողական, սպորտային, ընտանեկան և տուրիզմի այլ ձևերի ասպեկտներով:

Զարգացման հիմնական ուղղությունների ընտրման և իրականացման գործընթացում խիստ կարևորվում է տեղական իշխանությունների և գործարարության համատեղ գործունեությունը, ներդրումային գրավիչ միջավայրի ստեղծումը, համայնքի տեղաբնակների մասնակցությունն ու նրանց ավանդական մոտեցումների հաշվառումը քաղաքաշինական կարգավորման հիմնական ուղղությունների և սկզբունքների սահմանման գործընթացում:

 

II - 1.1 Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի ներուժ

 

Նախկին սոցիալ-տնտեսական փուլի պլանային համակարգով գործող արդյունաբերական համալիրը (սննդի, թեթև, գյուղ մթերքների վերամշակում, տեղական արդյունաբերություն) այլևս չի գործում:

Արդյունաբերական և արտադրական բոլոր օբյեկտները սեփականաշնորհվել են և ներկայումս մեծ մասը կիսաքանդ վիճակում են:

Սույն նախագծով տնտեսական զարգացման հեռանկար դիտարկվում են բնական (հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) հարուստ պաշարների, հանրապետության արդի տնտեսական-քաղաքական փուլի վերափոխումների ընձեռած լայն հնարավորությունների, տնտեսական գործունեության նոր մոտեցումների տեսանկյունից, որոնցից կարևորագույններն են`

- Մարզի և համայնքի հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման համար:

- Տարածաշրջանային, մարզային և միջհամայնքային ինտեգրման ճանապարհով տնտեսական կապերի ստեղծումը:

- Արդյունաբերական օբյեկտներում նախատեսվում է շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող առաջավոր տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, դրանց վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):

- Փոքր և միջին բիզնեսի (գործարարության) խթանումը և աջակցումը` ներդրումների համար տրամադրվող գրավիչ միջավայրի քաղաքաշինական կարգավորմամբ և ճարտարապետական ձևավորմամբ: Փոքր և միջին բիզնեսի օբյեկտները շատ հարմար կառույցներ են հանդիսանում հատկապես բարձր տեխնոլոգիական արտադրությունների ներդրման և սպասարկման համար, քանի որ արագ և փոքր ծախսերով կարող են յուրացնել նոր տեխնոլոգիաներ և նորարարական մշակումներ:

Այդ օբյեկտները ավելի ճկուն են, արագ են հարմարվում շուկայի պահանջներին և սպասարկման ձևերին:

- Արտադրական օբյեկտների տեղադրումը նոր տեխնոլոգիաներով (հիմնականում գյուղ մթերքների վերամշակում):

- Աշխատունակ բնակչության ներուժի օգտագործում:

- Իրավական և գործարարական տեղեկատվական կենտրոնի ստեղծում` բնակչությանն ու հիմնականում ներդրողներին իրազեկելու նպատակով:

Տաթևի տարածաշրջանի հանքահումքային ներուժը փոքր է: Չկան մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր, վառելիքային և պարարտացման հումքեր, սակայն համայնքը տիրապետում է հանրապետության մասշտաբով մշակութային հարուստ ժառանգության և «Նարզան» տիպի բուժիչ հանքային աղբյուրների, որոնց բուժական հնարավորությունները գրեթե չեն օգտագործվում:

Ըստ ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի, որոշված են բոլոր մարզերի հանքահումքային պոտենցիալները:

Հանքահումքային ռեսուրսների նորովի վերագնահատումը պահանջում է լեռնահանքային արտադրությունների տեղաբաշխման նորացված ուրվագիծ, որի հիմնադրույթները կնպաստեն ՀՀ տարաբնակեցման կատարելագործման ռազմավարության իրականացմանը:

Սյունիքի մարզը համարվում է հանրապետության լեռնահանքային արդյունաբերության կենտրոններից մեկը:

Ներկայումս այստեղ գործում են Քաջարանի պղինձ-մոլիբդենային գործարանը, Ագարակի պղինձ-մոլիբդենային, Կապանի պղնձի և բազմամետաղական լեռնահանքային ձեռնարկությունները, ինչպես նաև Տերտերասարի և Լիչքվաք-Թեյի ոսկի-բազմամետաղային հանքավայրերի հումքային բազայի վրա ստեղծված Այգեձորի ոսկեկորզիչ ֆաբրիկան: Կոնսերվացված (փակված) է Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հենքի վրա ստեղծված լեռնահանքային ձեռնարկությունը: Ապացուցված է, որ Կապանի պղնձի և Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրերը ապահովված են 15-20 տարիների պաշարով, իսկ Քաջարանինը` 100-150 տարիների համար:

Մեղրի-Քաջարան-Կապան-Շիկահող-Շիշկերտ-Վանք-Այգեձոր-Մեղրի-նախագծով նախատեսված է օղակաձև մայրուղի, որը կունենա կարևոր ռազմավարական նշանակություն թե քաղաքացիական և թե ռազմական ու պաշտպանական տեսակետից:

Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջում, ինչպես նաև Գեղի գետի ավազանում հայտնաբերված են մի շարք սև և գունավոր, ինչպես նաև թանկարժեք մետաղների, բազմամետաղների ոսկեբեր հանքավայրեր, իսկ Գեղի գետի ավազանում կան նաև մի շարք ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք կարող են ապահովել տեղական արտադրության պահանջարկը:

Նոր տվյալներով Սիսիան գետի վերին հոսանքներում հայտնաբերված են մի շարք հեռանկարային ոսկի և ոսկի-բազմամետաղային, պղինձ-մոլիբդենային հանքավայրեր, որոնք Դաստակերտի պղինձ-մոլիբդենային և Սվարանցի (որը Տաթևի հարևան գյուղն է) տիտանամագնետիտային հանքային դաշտերի հետ մեկտեղ ստեղծում են մի ամբողջական հանքահումքային կենտրոն, որ տեղաբաշխված է Վայք-Գորիս-Ստեփանակերտ և Գորիս-Նախիջևան ավտոմայրուղիների խաչմերուկում, Որոտան գետի աջ ափին, Զանգեզուրի ջրբաժանի և Որոտան գետի միջև` զբաղեցնելով հույժ կարևոր ռազմավարական դիրք Սյունիքի հյուսիսում: Տաթև համայնքի աշխատուժը հնարավոր է օգտագործել մարզի արդյունաբերության զարգացման համապատասխան տեղամասերում, ինչպես նաև ռեկրեացիոն բնագավառի զարգացման շրջանակների սպասարկման ոլորտում:

Տաթև համայնքում հեռանկարային զարգացման հնարավորություններ ունեն անասնապահությունը և գյուղ մթերքների, հատապտուղների արտադրությունն ու վերամշակումը, ինչպես նաև պահածոյացումը:

 

II-1.2 Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը

 

Տաթև համայնքի տնտեսական զարգացման ճյուղերից մեկը կարող է լինել ռեկրեացիոն ոլորտը:

Ռեկրեացիոն ենթագոտիների քաղաքաշինական զարգացման գերադասելի ռեժիմը նախատեսում է ռեկրեացիայի տարբեր ձևերի առաջնահերթ զարգացում թույլ յուրացված գոտում` նոր հենակետային բնակավայրերի ստեղծումով, փոքր բնակավայրերի խոշորացումով:

Հաշվի առնելով ռեկրեացիոն ենթագոտիների տարածքային բաշխվածությունը, Տաթև բնակավայրի դիրքն ու դերը տարաբնակեցման համակարգում, բնակավայրի դերի մեծացման հնարավորությունները, այն կարող է վերածվել տարածաշրջանի ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ ենթակենտրոնի:

Ռեկրեացիայի կազմակերպումը կնպաստի`

- ՀՀ տուրիստական քաղաքականության ռազմավարական ուղղությունների իրականացմանը հետևյալ ուղղություններով`

- Երևան-Եղեգնաձոր-Վայք-Գորիս-Տաթև-Սվարանց-Աղվանի -Կապան;

- Կապան-Աղվանի-Տաթև-Գորիս-Ստեփանակերտ;

- Ստեփանակերտ- Լաչին-Գորիս-Տաթև:

- Նոր տիպի առողջարանների ստեղծմանը:

- Տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների (հիմնականում սպասարկման) օբյեկտների կազմակերպմանը:

- Նոր տիպի աշխատատեղերի ստեղծմանը:

- Կրթական մակարդակի բարձրացմանը:

- Բժշկական սպասարկման, սակավ շարժունակ խմբերի կարիքների հոգման կատարելագործմանը:

- Երիտասարդական, ինչպես նաև մեծահասակների ժամանցի կենտրոնների ստեղծմանը;

- Մարզական, մշակութային համալիրի վերականգնման ու կատարելագործմանը:

- Տեղեկատվության տարածման նոր ձևերի ներդրմանը:

- Տարածաշրջանում տարաբնակեցման նոր ձևերի (էքսպեդիցիոն բնակավայրերի) ձևավորմանը, փոքր գյուղական բնակավայրերի խոշորացմանը:

Սյունիքի մարզի ռեկրեացիոն պոտենցիալ հնարավորությունները մինչ այժմ համարյա չեն օգտագործվել: Սյունիքը հարուստ է պատմամշակութային և բնական հուշարձաններով, հանքային ջրերով, կլիմայաբուժության պայմաններով, բայց ռելիեֆային բարդ պայմանները և տարածքի կտրվածությունը (բարձր լեռներ, խոր նեղ գետահովիտներ, ճանապարհային ցանցով ապահովածության սահմանափակ բարենպաստ պայմաններ, անտառների մեծ % տեղադրվածություն թեք լանջերի վրա, լեռնահանքային հումքի, նրա մշակման արտադրությունների, թափոնադաշտերի առկայությունը) սահմանափակող գործոն են դարձել ռեկրեացիոն ճյուղերի զարգացման համար:

Գորիսի տարածաշրջանում տարածված են հանքային ջրերի 3 խումբ` Քարաշենի, Գորիս-Քարահունջի, Տաթևի և առանձին ելքեր` Վաղատար և Խնածախ գյուղերի մոտ:

Ջրերը ածխաջրածնային (CO2-1.9 գ/լ), քլորիդային-հիդրոկարբոնատային, կալցիում-նատրիումային, բոր պարունակող ջրեր են ջերմաստիճանը տատանվում է 20-25օC: Հանքայնացումը 2-5 գ/լ - 3.7 գ/լ: Ջրերը բուժիչ խմելու նշանակության են: Տաթևի խմբի հանքային ջրերի ելքը հասնում է 5 լ/վրկ: Սահմանափակող գործոն է նրանց պաշարների հաշվարկների բացակայությունը:

Սյունիքի մարզն ունի նաև կլիմայաբուժության ռեսուրսներ:

Գորիսի տարածաշրջանում ռեկրեացիոն ակտիվ գործոններ են արևափայլի տևողությունը (2120 ժամ մեկ տարում), հարուստ լանդշաֆտների, լեռնային բուժիչ կլիմայի, անտառների, ձմռանը ձյան նպաստավոր ծածկույթի առկայությունը:

Գորիսի տարածաշրջանում ձմեռը աչքի է ընկնում արևոտ, առանց քամու, թույլ սառնամանիքային եղանակների մեծ հաճախականությամբ և առատ ձյունածածկույթով լեռնային լանդշաֆտների առկայությամբ, թթվածնի մեծ քանակությամբ (265 գ/մ3): Դա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Տաթև համայնքում ռեկրեացիոն ուղղությունների արդյունավետ զարգացման հնարավորություն է ընձեռում:

Մայիս ամսվա երկրորդ կեսից սկսվում են կլիմայաբուժության կոմֆորտային պայմանները: Հունիս ամսին մեծանում է կլիմայաբուժության բարենպաստ պայմանների տոկոսը` հասնելով առավելագույնին հուլիս-օգոստոս ամիսներին: Սեպտեմբերի երկրորդ կեսին սկսվում է օդաբուժության ցուրտ պայմանները: Այսպիսով կլիմայաբուժությամբ առաջարկվում է զբաղվել հունիս-սեպտեմբեր ամիսներին:

Սյունիքի մարզը շատ հարուստ է տուրիստական ռեսուրսներով` հատկապես պատմամշակութային, բնական և ձմեռային սպորտի (լեռնադահուկային, ալպինիզմ) կազմակերպման բարենպաստ պայմաններով:

Մարզի պատմամշակութային, հնագիտական հուշարձանների թիվը շատ մեծ է, հասնում է 449, որից բարձրարժեք են 120-ը` դրանց թվում հատկապես արժեքավոր Տաթևի վանական համալիրը, Կուսանաց անապատը, գյուղի քարավանատունը և այլ պատմամշակութային արժեքներ:

Բազմաթիվ են նաև բնական հուշարձանները (Սատանի կամուրջը Որոտան գետի վրա, բազմաթիվ քարայրներ, ռելիեֆի գեղատեսիլ տեղամասեր, Շաքիի ջրվեժը, սյունաձև բազալտներ, խորը կիրճեր, ալպյան գորգեր, «չինգիլներ», դիտահրապարակներ, լեռնային անտառներ և այլն):

 

II-2 Բնակչություն և բնակելի ֆոնդ

 

Տաթև համայնքի բնակչությունն ըստ ՀՀ Ազգային վիճակագրական վարչության ծառայության 2007թ. մարդահամարի տվյալների, կազմում է 1028 մարդ (մշտական բնակիչ): 1990 թ-ին 870 մարդ - 242 ընտանիք: 1996 թ-ին 976 մարդ - 250 ընտանիք:

Բնակչության աճի տեմպերը Տաթևում հետևյալն է`

    1990 թ.      1996 թ.      2006 թ.

    870 մարդ     976 մարդ     1028 մարդ

1990-1996 թ-ին բնակչության աճի տեմպը հասել է 112.18%, որը տարեկան կազմում է 3.7%, 1996-2006 թ-ին բնակչության աճի տեմպը հասել է 105.3%-ի, որը տարեկան կազմում է 3.2%:

Գյուղերի բնակչության հաշվարկային քանակը առաջին հերթին և հաշվարկային ժամանակաշրջանում (15 տարի), որոշվում է բնակչության բնական աճի մեթոդով` ըստ հետևյալ բանաձևերի.

 

P+-M

    Hա=Hփ *(1+ -----)Tա     (1)

                100

               P+-M

    HՀ=Hփ *(1+ -----)TՀ     (2)

                100

 

որտեղ

Hփ - գոյություն ունեցող բնակչության քանակն է,

Tա, TՀ - տարիների թիվը I հերթի և հաշվարկային ժամանակամիջոցների համար,

Pա, PՀ - բնական աճի միջին տարեկան տոկոսն է I հերթի և հաշվարկային ժամանակամիջոցում,

Mա, MՀ - բնական աճի միջին տարեկան տոկոսն է:

Բնակչության քանակի միջին տարեկան աճը որոշվում է

 

1028 - 970

------------- = 5.2

10

 

բնակչության աճի գործակիցը P=0.5

 

            0.5  10          100+0.5 10             10

Hա=1028*(1+ ----)  =1028*(1+ -------)  =1028*(1.005)  =1028*1.05=1028 մարդ

            100               100

 

            0.5  10          100+0.5 25             25

HՀ=1028*(1+ ----)  =1028*(1+ -------)  =1028*(1.005)  =1028*1.133=1165 մարդ

            100                100

 

Այսպիսով բնակչության բնական աճի շնորհիվ գյուղի բնակչության քանակը հաշվարկային 15 տարում կավելանա 170 մարդով կամ 45 ընտանիքով և կկազմի 1200 մարդ կամ 322 ընտանիք:

Հաշվարկային ժամանակաշրջանում նոր առաջացող տնտեսությունների (ընտանիքների) համար կպահանջվի առանձնացնել տնամերձ հողամասեր ընդհանուր մակերեսով` 37x0.12=4.5 հա:

Բնակչության աճը սահմանվել է` հաշվի առնելով ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով ենթագոտիների համար սահմանված ռեժիմները, ինչպես նաև համայնքի տարածքային, բնական, էկոլոգիական, մշակութային և ռեսուրսային այլ հնարավոր տեսակետներից բեռնատարողությունը:

 

Գյուղի բնակելի ֆոնդի առ 01.01.2007 թ. ցուցանիշները

 

.___________________________________________________________________.

|Համայնք|Զբաղեց|1-2 հարկանի հողամասերով տներ |Ընդամենը              |

|       |րած   |_____________________________|______________________|

|       |տարածք|տների |զբաղեց|բնակչութ.|բնակ.|զբաղեց|բնակչութ.|բնակ |

|       |(հա)  |քանակը|րած   |(մարդ)   |ֆոնդ |րած   |(մարդ)   |ֆոնդ |

|       |      |      |տարածք|         |(մ2) |տարածք|         |(մ2) |

|       |      |      |(հա)  |         |     |(հա)  |         |     |

|_______|______|______|______|_________|_____|______|_________|_____|

|Տաթև   |  62.3|   232|  83.4|     1028|23200|  83.4|     1028|23200|

.___________________________________________________________________.

 

Մեկ բնակչի ապահովվածությունը բնակելի ֆոնդով կազմում է 21.7մ2:

Այս բավականին բարձր ցուցանիշը հետևանք է արտագնացության պատճառով բնակարանների ձեռք բերման էժան գների:

Բնակավայրի սահմաններում առկա են ռեզերվային տարածքներ (տնամերձ հողամասերով բաժանված), որոնք ընդգրկված են բնակելի գոտում և պահանջարկի դեպքում կարող են կառուցապատվել:

 

II-3 Հասարակական սպասարկման ոլորտ

 

Նոր սոցիալ-տնտեսական փուլում հասարակական ոլորտի օբյեկտների նպատակաուղղված զարգացումը տարվել է հիմնականում բուժական և կրթական շենքերի ցանցի վերականգնման ուղղությամբ` մեծ մասամբ արտասահմանյան ներդրողների միջոցով: Կուլտուր կենցաղային օբյեկտների ցանցն ընդլայնվում է շուկայական տնտեսության պայմաններին համապատասխան: Հասարակական սպասարկման օբյեկտների հեռանկարային զարգացումը և նրանց տեղադրման գոտիները տրված են գոտևորման նախագծում:

 

II-4 Բնակավայրի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և

գործառական կառուցվածք

 

II-4.1 Բնակավայրի տարածքային զարգացման հիմնական սկզբունքներ

 

Բնակավայրի հատակագծային կառուցվածքի ձևավորման մեթոդական հիմք են հանդիսանում`

- «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով ամրագրված բնակավայրի տարածքային աճի սահմանափակման սկզբունքները:

- Սեյսմիկ վտանգի պայմաններում բնակավայրի բոլոր կառուցվածքային - հատակագծային տարրերի հուսալիությունն ու կայունությունն ապահովող սկզբունքները (բնակելի գոտու կայունություն, ռելիեֆային և սեյսմիկ վտանգին համապատասխանեցված խտութուններ, ներքին ռեզերվային տարածքների ընդգրկում, կանաչ գոտու ընդլայնում, սանիտարական պահպանման գոտիների սահմանում, շրջանցիկ ճանապարհների նախատեսում):

- Հին և նոր թաղամասերի շրջանական հատակագծային կապերի ապահովում` ընդգրկելով բնակավայրի գործառական տարածքներում ռեկրեացիայի զարգացման համար բարենպաստ տեղամասերը և պատմամշակութային հուշարձանները:

- Բնակավայրի սահմանների հստակեցում` հարևան համայնքների հողային շահերի առավելագույն պահպանումով:

 

II-4.2 Հատակագծային կառուցվածք

 

Տաթև համայնքի պատմականորեն ձևավորված հատակագծային կառուցվածքը պայմանավորված է տարածքի բացարձակ նիշերի սահմանափակումներով (ծովի մակարդակից հիմնականում գտնվում է 1600 մ) և հյուսիս-արևելյան սարալանջերի սահմանափակումներով (16% և ավելի թեքության բլուրներ):

Բնակավայրը գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի արևմտյան սարահարթի վրա: Հեռավորությունը Գորիս քաղաքից 36, իսկ Երևանից` 290 կմ է: Ճանապարհային կապը Գորիսի հետ եղել է ասֆալտապատ (այժմ այն խիստ անբարեկարգ վիճակում է): Մոտակա երկաթուղային կայարանը հանդիսանում է Կապան քաղաքի կայարանը, որը գտնվում է Գորիս քաղաքից 57 կմ հեռավորության վրա: Սակայն ներկայումս այդ կայարանը չի գործում, քանի որ այն անցնում է Նախիջևանի ինքնավար մարզի տարածքով:

Տաթև գյուղը հայտնի է իր պատմամշակութային հուշարձաններով: Բնակավայրի կառուցապատման նպատակով հատկացված տարածությունը չի գերազանցում 8օ, իսկ մնացած տարածքները գտնվում են բարձր թեքությունների վրա` հատկապես գյուղի կենտրոնում կառուցված բազիլիկ եկեղեցու արևմտյան, արևելյան և հյուսիսային կողմերում:

Վերջին տարիներին բնակավայրը զարգացել է դեպի հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք:

Տարաբնակեցման համար պիտանի տարածքում տարանջատված են տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածություն ունեցող գոտիներ` քաղաքաշինական զարգացման ռեժիմի սահմանումով և էկոլոգիական հավասարակշռության պահպանմամբ:

Բնակության համար տարածքային ռեսուրսները սահմանափակ են, բարենպաստ է համարվում, նախալեռնային գոտիներով, բլրապատ լանդշաֆտներով ձևավորված տարածքները:

Ըստ «Տարաբնակեցման գլխավոր նախագծի» Սյունիքի մարզի հարուստ ռեկրեացիոն պաշարներից հիմնականում այցելությունների համար օգտագործվում են Տաթևի վանական համալիրը և պանսիոնատը, որը գտնվում է Որոտան գետի ձորում: Վերջին տարիներին գյուղում շատ քիչ շինություններ են կառուցվել, իսկ եղածներն էլ շատ հնացել և խարխլվել են:

Սյունիքի մարզն ընդհանուր առմամբ ապահովված է տրանսպորտային ծածկույթով, սակայն և միջհամայնքային և համայնքային ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքները արմատական վերակառուցման և զարգացման կարիք ունեն` հատկապես Շինուհայր - «Սատանի կամուրջ» - Տաթև հատվածը:

Փողոցային ցանցը կազմավորված է Գորիս - Տաթև - Կապան հանրապետական նշանակության ավտոմայրուղուն (Հ-42) հարակից հյուսիսային տարածքներում:

Գյուղի արևմտյան մասով անցնում է Վանքի ձոր հեղեղատարը, որը միախառնվում է Ջաղացի ձոր գետին, որն էլ իր հերթին Տաթև գետին` այնուհետև Որոտանին:

Բնակավայրի տարածքը անհարթ է, հարուստ ոլորաններով, ընդ որում փողոցները կազմակերպված են անկանոն` համաձայն այդ ոլորանների:

Հասարակական կենտրոնը տեղադրված է գյուղամիջում` ս. Մինաս եկեղեցու հարևանությամբ:

Ոչ կանոնավոր ներքին փողոցային ցանցի ձևավորման պատճառ է հանդիսացել նաև սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր փուլերում տնամերձ հողամասերի տարբեր չափաբաժիններով և առանձնատներով կառուցապատումը:

Արտադրական օբյեկտներից գյուղում գործում էր կոնդենսատորների գործարանը, որը նոր համակարգում չի գործել:

Գյուղատնտեսական արտադրական օբյեկտները տեղաբաշխված են գյուղի երկու մասում` Տաթևի վանական համալիր տանող ճանապարհից 460 մ դեպի հարավ ընկած տարածքում և գյուղի արևմուտքում` սարահարթի վրա: Անասնապահական համալիրը կիսաքանդ վիճակում է:

Նախագծով նախատեսվում է նշված արևմտյան անասնապահական համալիրի դուրս բերումը գյուղի տարածքից` զարգացնելով հարավային համալիրը:

Տաթև համայնքի տարածքի սահմանափակող գործոններն են.

- արևելքից և հարավ-արևելքից` քարափներն ու անդնդախոր ձորերը,

- հյուսիսից և հյուսիս-արևելքից` անտառաշերտերը,

- արևմուտքից` Սվարանց գյուղի, իսկ հարավից` Տանձատափի հողատարածքները,

- հարավ-արևմուտքից գյուղարտադրական համալիրն է` իր զարգացման հեռանկարային ուղղություններով:

Գյուղի հեռանկարային զարգացման տարածքները հիմնականում հյուսիս - արևելյան և հյուսիս-արևմտյան չկառուցապատված տարածքներն են, որոնք կազմում են 12 և 2.5 հա:

Այս տարածքներում նախատեսվում է կառուցապատել տնամերձերով անհատական տներ: Գյուղն ունի երեք գերեզմանոց, որոնք ներկայումս տարերայնորեն զարգացման արդյունքում գրեթե կազմում են կառուցապատված տարածքների շարունակությունը, ինչը չի բավարարում սանիտարահիգենիկ պահանջներին և նախագծով ամրագրվում է դրանց կոնսերվացում: Բնակավայրի համար առանձնացվել է գերեզմանոցի նոր տարածք` գլխավոր հատակագծով նախատեսված տուրիստական համալիրից դեպի հարավ-արևմուտք` 300 մ հեռավորության վրա:

Նախագծով նախատեսված նոր գերեզմանոցի տարածքը կազմում է մոտ 5 հա:

Տուրիստական և դրա հարևանությամբ մարզային համալիրների տարածքը նախագծով նախատեսված է 7.6 հա: Համալիրին հյուսիս-արևմուտքից հարող տարածքում նախատեսվում է հատապտուղների վերամշակման և վաճառքի ազգային կոլորիտով կազմակերպված արտադրական գոտի:

Նախկին գլխավոր հատակագծով ամրագրված շատ լուծումներ չեն իրականացվել:

Ներկայիս գլխավոր հատակագծով նախատեսվում է գյուղի և համայնքի ընդհանուր տարածքի հատակագծային կառուցվածքի առավելագույն կանոնակարգում` փողոցների ցանցի կարգի հստակեցմամբ, հասարակական կենտրոնի ձևավորմամբ, թաղամասերի հավասարապես ապահովմամբ առաջին անհրաժեշտության հասարակական օբյեկտներով` հասարակական կանաչի ապահովմամբ, ներքին պահուստային տարածքների համապատասխան գործառական նշանակության սահմանմամբ:

Գյուղի համար առաջարկվում է հետևյալ հատակագծային կառուցվածքը.

- կանոնակարգված և լրացված փողոցային ցանց, դրանց հանգույցներում հասարակական գործառույթների կենտրոնացում,

- գյուղի հասարակական կենտրոնի կազմակերպում բնակավայրի մուտքի մոտ` հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանի հարևանությամբ,

- հասարակական սպասարկման օբյեկտների ձևավորում` սպասարկման մատչելիության գոտիներում ընդգրկելով բնակելի թաղամասերը,

- ռեկրեացիոն գոտու կազմակերպում` մարզական և այգեպուրակային տարածքի ներգրավմամբ,

- գրեթե բոլոր փողոցների բարելավում:

Քանի որ գյուղի կենտրոնում գտնվող մշակույթի տան հարակից տարածքները սահմանափակված են բնակելի տներով, ապա նախատեսվում է որոշ տների օտարում համաձայն ՀՀ գործող օրենսդրության` հրապարակի կազմակերպման համար:

Գյուղի սպորտային համալիրը, որը ձևավորվում է ռեկրեացիոն գոտում զբոսայգու և տուրիզմի կենտրոնի հարևանությամբ, իրենից ներկայացնում է ֆուտբոլի, վալեյբոլի, բասկետբոլի դաշտեր, ունիվերսալ մարզասրահ, բաց և փակ լողավազաններ և կանաչ տարածություններ, բացօթյա սրճարաններ, ճեմուղիներ և հանգիստ կազմակերպելու ամենաանհրաժեշտ միջոցներ:

Քաղաքացիների սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասերում, որոնք գտնվում են Տաթևի վանական համալիրի պահպանական գոտում, նախատեսվում է կառուցապատման սահմանափակում:

Հաշվի առնելով Տաթևի վանական համալիրի բացառիկ նշանակությունը` որպես հայոց պատմական բարձրակարգ համալսարան, ինչպես նաև դրա և ձորում գտնվող Կուսանաց անապատի պատմամշակութային բարձր արժեքը, համայնքի տարածքում կատարված է համապատասխան ուսումնասիրություն` այդ հուշարձաններն այցելուներին առավել «մոտեցնելու» ուղղությամբ: Այդ նպատակով գլխավոր հատակագծով ամրագրված է Գորիս-Տաթև ճանապարհից դեպի վանական համալիր ձգվող ճոպանուղու և նույն հատվածից դեպի «Անապատ» ուղղված, իջնող և բարձրացող «սահող մայթի» գաղափարը: Հալիձոր-Սատանի կամուրջ հատվածում, մինչև կամուրջին հասնելը, ճանապարհին հարակից տարածքում ընտրված է ճոպանուղու հենակետային կառուցվածքի համար հարմարավետ տարածք, իսկ մյուս հանգրվանը` գյուղի և վանական համալիրի միջև: Մայրուղու հակառակ կողմում ընտրված է ավտոկանգառման հանգրվան, որտեղից դեպի կամուրջ ձգվում է հետիոտն ուղևորների համար հարմարավետ մայթ: Ճարտարապետական ձևավորումով կազմակերպված միջավայրում իրագործված այս ինժեներական ենթակառուցվածքը էապես կնպաստի գյուղին և հուշարձաններին մոտենալու այլընտրանքային տարբերակ ունենալուն` հատկապես ձմեռային ամիսներին, հարուստ լեռնային լանդշաֆտը դիտարկելու հնարավորություններին ու ճանապարհի կրճատմանը: Մայրուղու հանգրվանից մինչև գյուղ 4.5 կմ է, իսկ ճոպանուղով` 1.5 կմ:

Տաթևի վանական համալիրի կառուցապատման կարգավորման համար առանձնացված գոտում ներկայումս իրականացվում է հուշարձանի գործառական նշանակությանն անհամապատասխան շինարարություն, որի նկատմամբ հետագա գործողություններն անհրաժեշտ է իրականացնել բնագավառի կանոնակարգմանը նպատակաուղղված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նոր թաղամասերը ձևավորող փողոցային ցանցը հնարավորինս համապատասխանեցվել է տարածքի ռելիեֆին` հարազատ մնալով բնակավայրի արդեն իսկ կազմավորված կերպարին:

Գյուղարտադրական օբյեկտների վերականգնման, զարգացման և վերագործարկման, կամ նորերի կառուցման գործընթացում պարտադիր պայման է հանդիսանում նոր, առաջավոր տեխնոլոգիաներով արտադրության տեղադրումը` բացառելով շրջակա միջավայրի աղտոտումը:

 

II-4.3. Գյուղի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման

ռեժիմներ

 

Հաշվի առնելով գերակշռող գործառական օգտագործումները, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, գյուղի տարածքը բաժանված է հետևյալ «բազային» տիպերի.

- բնակելի

- արտադրական

- լանդշաֆտային-ռեկրեացիոն

- բուֆերային

- պահուստային

. Բնակելի տարածքները նախատեսված են հիմնականում բնակելի կառուցապատման, դրանց ենթակառուցվածքների, հասարակական նշանակության օբյեկտների առաջնային տեղակայման համար: Բնակելի տարածքը հիմնականում ցածր խտության գոտիներ են, համայնքային նշանակության հասարակական ֆունկցիաների զարգացման խառը գոտիների` հանրակրթական, առևտրական, գործարարական-վարչակառավարման, տրանսպորտային ենթակառուցվածքների, սպորտային, մեմորիալ, հատուկ նշանակության:

Ցածր խտության բնակելի գոտիները նախատեսված են 1000-1200 մ2 տնամերձ հողամասեր ունեցող 1-2 հարկանի առանձնատներով կառուցապատման համար: Այս գոտիներն առանձնացված են հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող (ամբողջ գյուղը) և տնամերձերով կառուցապատելու համար նախատեսված նոր տարածքների հետագա զարգացման և կանոնակարգման համար: Այս գոտիներում բնակչության խտությունը չպետք է գերազանցի 100 մարդ/հա:

- Համայնքային նշանակության հասարակական ֆունկցիաների զարգացման խառը գոտիները նախատեսված են ինչպես միջհամայնքային նշանակության գործառույթների, այնպես էլ նոր բնակելի կառուցապատման առաջնային տեղակայման համար` գյուղի զարգացմանը զուգընթաց:

- Վարչակառավարման-գործարարական գոտիները նախատեսված են հիմնականում վարչական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի կենտրոնացման, գործարարական, ֆինանսական գործունեությունը գյուղի տարածքում կենտրոնացնելու համար:

- Տրանսպորտային ենթակառուցվածքների գոտիներն ընդգրկում են բեռնատար և ուղևորատար ավտոտրանսպորտի ենթակառուցվածքները` նախատեսելով սանիտարական պահպանման գոտիների կանաչապատում` աղմուկի ազդեցությունը և օդի աղտոտվածությունը փոքրացնելու նպատակով:

- Սպորտային գոտին ընդգրկում է տարբեր սպորտաձևերի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային համալիր` հատակագծային կառուցվածքի և ծավալատարածական հորինվածքի ընդգրկումով:

- Մեմորիալ գոտիները նախատեսված են համայնքի տարածքում պահպանված, կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա գերեզմանոցների և դրանց պահպանման գոտիների քաղաքաշինական կարգավորման համար:

. Բնակելի գոտու ռեժիմը նախատեսում է համապատասխան խտությունների պահպանում, սանիտարական պահպանման գոտիների սահմանում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:

. Արտադրական տարածքները նախատեսված են արտադրական և պահեստային օբյեկտների, դրանց ենթակառուցվածքների առաջնային տեղակայման համար: Գոյություն ունեցող արտադրական օբյեկտների մեծ մասը պահպանվում է և համապատասխանեցվում ժամանակակից պահանջներին: Մի մասն էլ հանվում է բնակելի գոտու տարածքից և կենտրոնացվում է արտադրական տարածքներում: Արտադրական տարածքների ռեժիմը նախատեսում է առաջավոր` շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող, տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, թափոնների վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):

. Բուֆերային գոտիները գյուղը շրջապատող գյուղատնտեսական հողերն են, որոնք կարող են ծայրահեղ իրավիճակների դեպքում օգտագործվել հրատապ միջոցառումների իրականացման համար:

Պահուստային գոտին տեղակայված է գյուղի հարավային տարածքներում: Այն նախատեսվում է որպես պահուստ` գյուղի զարգացման տեմպերին համապատասխան կամ տարբեր փուլերում նոր առաջացող արդյունավետ ծրագրերի իրականացման համար:

 

II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում Գոյություն

ունեցող իրավիճակ

 

Տաթև գյուղը, որի բնակչությունը 1028 մարդ է, գտնվում է լեռնային խիստ արտահայտված լանդշաֆտում` սարահարթի վրա: Բնակավայրի կառուցապատման մակերեսը կազմում է 54 հա, հեռանկարայինը` 84 հա:

Բնակավայրով հյուսիսից հարավ անցնում է հեղեղատարը:

 

Փողոցա-ճանապարհային ցանց.

Հիմնական հաղորդակցության ճանապարհները, որոնք սպասարկում են բնակավայրը, հանրապետական նշանակության Գորիս-Տաթև-Կապան ավտոմայրուղին է և համայնքային նշանակություն ունեցող փողոցները: Գլխավոր փողոցը Օրբելի եղբայրների փողոցն է, որի շուրջը նախատեսվում է համայնքի կենտրոնի կազմակերպում: Համայնքի փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 9 կմ, խտությունը 1.2 կմ/քառ.կմ: Նախատեսված են նաև երկու այլ համայնքային նշանակության փողոցներ, ինչպես նաև փակուղային և բնակելի թաղամասային փողոցներ:

Հանրապետական նշանակության ավտոմայրուղուց դուրս եկող ճանապարհները Սվարանց և Տանձատափ գյուղերը կապում են Տաթև համայնքի հետ:

Բնակելի տարածքների սպասարկումը իրականանում է տեղական նշանակություն ունեցող փողոցների միջոցով, որոնք հիմնականում ունեն ուղղանկյուն հատակագծային կառուցվածք, հյուսիս-հարավ թեքվածություն և իրենց տեխնիկական չափանիշներով չեն համապատասխանում նորմատիվային պահանջներին` գտնվելով խիստ անբավարար վիճակում:

 

Ավտոմոբիլիզացման մակարդակը.

Հասարակական տրանսպորտ

Գյուղում հասարակական ներքին տրանսպորտ չի գործում:

 

Արտաքին տրանսպորտ

Գյուղ ժամանում և մեկնում են երթուղային տաքսիներ, «ՌԱՖ» և «Գազել» տիպի փոքր տարողությամբ ավտոբուսներ` Գորիսից, Կապանից և մոտակա գյուղերից: Այստեղ են ժամանում նաև զբոսաշրջիկներին սպասարկող ավտոմոբիլային տրանսպորտի տարբեր տեսակներ, սակայն կենտրոնացված ավտոկայան գոյություն չունի և շարժումներն իրականանում են անկազմակերպ:

 

Նախագծային լուծումներ

 

Փողոցա-ճանապարհային ցանց.

Փողոցա-ճանապարհային ցանցի զարգացումը նախատեսված է նոր կառուցապատվող տարածքներում - գյուղի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան մասերում: Դրանց համար նախատեսված է տեղական նշանակություն ունեցող փողոցների ցանց:

Նոր փողոցներ հիմնականում նախատեսվել են գյուղի հարավային և հարավ-արևմտյան մասերում` բնակելի

- հարավ-արևմտյան մասում կառուցել նոր փողոցներ` ռեկրեացիոն, մարզական համալիրի սահմաններում, որը պետք է համալիրը կապի բնակավայրի և Տաթևի վանական համալիրի հետ,

- հարավային մասում նոր փողոցների իրականացում` բնակավայրը Տաթևի վանական համալիրի, հանրապետական ավտոմայրուղու հետ ավելի հարմարավետ կապելու համար;

- նախագծով նախատեսված բնակելի նոր թաղամասերում նոր միջթաղամասային (տեղական նշանակության) փողոցների իրականացում;

 

Ավտոմոբիլիզացման մակարդակը.

Նախագծի հաշվարկային տարում ավտոմոբիլիզացման մակարդակը մարդատար ավտոմոբիլներով ընդունվում է 100 մարդ. ավտոմոբիլ 1000 մարդու համար, ընդ որում գյուղի մարդատար ավտոմոբիլների քանակը նախագծի հաշվարկային տարվա վերջում նկատառվում է 150 միավոր:

 

Հասարակական տրանսպորտ.

Գյուղի բնակիչների սպասարկումը հասարակական մարդատար տրանսպորտով նախագծով նախատեսված է ապահովել փոքր և միջին ավտոբուսներով:

Հասարակական մարդատար տրանսպորտի ուղղությունների ցանցը նախատեսված է մայրուղային փողոցներով և հանրապետական նշանակության մայրուղով:

 

Արտաքին մարդատար տրանսպորտ.

Դեպի մոտակա գյուղերը մեկնող և ժամանող տրանսպորտային հոսքի համար նախատեսված է տեղական նշանակության փողոցներն ու հանրապետական մայրուղին: Նշված ճանապարհները վերաբերվում են 3-րդ կարգի և ունեն երթևեկության երկկողմանի երկու ուղղություններով գոտի` հանրապետական մայրուղու հատվածում, որի ընդհանուր լայնությունը կազմում է 11 մ, որից երթևեկելի մասը 7 մ է և ճամփեզրերը ամեն կողմից 2-ական մետր, իսկ մնացած մասերում` մեկ և երբեմն երկուական ուղղություններ:

 

II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացում

II-6.1. Ջրամատակարարում

 

«Ջրամատակարարման և կենցաղային կոյուղի» բաժինը մշակելիս, որպես ելակետային տվյալներ հանդիսացել են`

1. Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծի հատակագծային առաջադրանքը:

2. Տաթև գյուղական համայնքի գլխավոր հատակագծով հիմնավորված բնակավայրի տեխնիկա-տնտեսական ցուցանիշները և զարգացման ուղղվածությունը:

3. Տաթևի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը շահագործող կազմակերպության կողմից տրամադրված նյութերը գործող համակարգի վերաբերյալ:

 

II-6.1.1. Ներկա վիճակ

 

Տաթևի ներկայիս խմելու ջրամատակարարման համակարգը սնվում է իրենից հյուսիս և հենց բնակավայրում գտնվող աղբյուրներից:

Ներկա դրությամբ խմելու ջրի ցանց գոյություն չունի, իսկ աղբյուրների մի մասը ցամաքել է խողովակների փտելու և վնասվելու պատճառով:

 

II-6.1.2. Ջրամատակարարման նորմերը և հաշվարկային ջրապահանջ

 

Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության, խմելու, տնտեսական, կենցաղային, արտադրական օբյեկտների, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային ջրապահանջը բավարարելու նպատակով:

Ջրապահանջը հաշվարկելիս, որպես հիմք ընդունվել է գործող ՇՆ և Կ 2.04.02-84:

Բնակչության մեկ մարդու օրական ջրապահանջը հաշվարկային տարում ընդունվում է 200 լ/օր: Համաձայն գլխավոր նախագծի, բնակչության հեռանկարային քանակը 2035 թվին կլինի 1165 մարդ:

Հաշվարկային ելքերի որոշումը:

Բնակավայրում մարդկանց համար նախատեսվող միջին օրեկան ջրապահանջը կլինի`

Qմիջ. օր = sum q N/1000

    q = 200 լ/օր      N = 1200 մարդ

Qմիջ.օր = 200 x 1200/1000 = 233 մ3/օր

Qմիջ.օր = 233 մ3/օր

Գյուղը ջրով պետք է ապահովվի ոչ միայն այն օրերին, երբ ջրապահանջը հավասար է միջին օրականին կամ նրանից փոքր է, այլ այն ժամանակ, երբ ջրապահանջը միջին օրական ծախսից մեծ է: Ջրամատակարարման համակարգի համար, որպես հաշվարկային ընդունվում է առավելագույն ջրապահանջի օրվա ջրածախսը, որը որոշվում է`

Qմաք.օր = Kօր. մաք. x Qմիջ.օր

Kօր.մաքս. = 1.1 (1.3

Qմաքս.օր = 1.3 x 233= 303 մ3/օր

Qմիջ.օր = Kօր.միջ. x Qմիջ.օր

Kօր.մաքս = 0.7./.0.9

Qմիջ. օր = 0.7 x 233 = 163 մ3/օր

Ջրօգտագործման ռեժիմը տարբեր սպառողների համար օրվա ընթացքում տարբեր է, հետևաբար ամբողջ բնակավայրի համար տեսականորեն անորոշ է: Ժամային ջրօգտագործման տատանման չափը որոշենք ժամային անհավասարաչափության գործակցով:

Որոշենք օրվա մաքսիմալ ջրապահանջը, ժամային մաքսիմալ կամ հաշվարկային ելքը`

Qմաքս.ժ = Kժ.մաքս. x Qօր.մաքս/24

որտեղ Kժ.մաքս. = aմաքս x bմաքս

aմաքս = 12./.1.4

Բնակավայրում 1165 բնակչի դեպքում bմաքս = 1.9

 

303

Qմաքս.ժ = 12 x 1.9 ----- = 28.8 մ3/ժամ

24

Qմաքս.ժ = 28.8 մ3/ժամ

Մինիմալ ջրապահանջի օրվա հաշվարկային ժամային ելքը կլինի`

Qմին.ժ. = Kժ.մին. x Qօր.միջ/24

Kժ.միջ = aմիջ x bմիջ

aմին = 0.4./.0.6

Բնակավայրում 1200 բնակչության դեպքում ըստ նորմերի`

bմին.= 0.1

163

Qմին.ժ. = 0.4 x 0.1 ----= 0.27 մ3/ժամ

24

Qմին.ժ. = 0.27 մ3/ժամ

Ջրմուղի ցանցի ջրատարների հաշվարկային ելքը մաքսիմալ ժամային ծախսն է: Չունենալով արտադրական կառույցների արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ ճիշտ տվյալներ` արդյունաբերության համար պահանջվող խմելու որակի ջրի քանակն ընդունված է բնակչության հաշվարկային ջրապահանջի 10%-ի չափով: Այս ջրապահանջը հետագայում անհրաժեշտ կլինի ճշտել:

Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է համաձայն գործող նորմերի պահանջներից: 1-5 հազար. բնակչությամբ բնակավայրերի համար միաժամանակ արտաքին հրդեհների քանակը 1 է` 1x5 լ/վրկ, ներքին հրդեհի` 1x2.5 լ/վրկ:

Ընդհանուր ջրապահանջը հակահրդեհային նպատակների համար կազմում է`

Qհ.հ. = 1 x 5 + 1 x 2.5 = 7.5 լ/վրկ

Հրդեհի տևողությունը ընդունվում է 3 ժամ:

Որոշենք հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը

 

           nxQh.hx3600       3x7.5x3600

Wհ.հ. =-------------- = ------------- = 81 մ3

               1000              1000

 

Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը պետք է վերականգնվի ՕԿՋ-ներում 72 ժամվա ընթացքում: Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման համակարգում հաշվարկված է լրացուցիչ ջրի քանակ`

 

          Wh.h.x1000      81x1000

Q =  ------------ = ----------- = 0.31 լ/վրկ

           24x3600        72x3600

 

Ստորև աղյուսակ 1-ում տրված է խմելու-տնտեսական և արդյունաբերական կարիքների համար պահանջվող ջրի քանակը:

 

Աղյուսակ 1

._________________________________________________________________________.

|N|Ջրասպառողներ |Քանակը|Ջրապա-|Ջրապահանջը    |Քանակը|Ջրապա-|Ջրապահանջը    |

| |             |հազ.  |հանջին|______________|հազ.  |հանջին|______________|

| |             |մարդ  |նորման|Qմաքս.օր|q    |մարդ  |նորման|Qմաքս.օր|q    |

| |             |      |լ/օր  |մ3/օր   |լ/վրկ|      |լ/օր  |մ3/օր   |լ/վրկ|

|_|_____________|______|______|________|_____|______|______|________|_____|

|1|Բնակչություն |  1.03|   150|     154| 1.79| 1.200|   200|     233|  2.7|

|_|_____________|______|______|________|_____|______|______|________|_____|

|2|Արդյունաբերա-|      |   10%|    15.4| 0.18|      |      |    23.3| 0.27|

| |կան և  այլ   |      |      |        |     |      |      |        |     |

| |առևտրային    |      |      |        |     |      |      |        |     |

| |կազմակերպութ-|      |      |        |     |      |      |        |     |

| |յուններ      |      |      |        |     |      |      |        |     |

|_|_____________|______|______|________|_____|______|______|________|_____|

|3|Հոսքակորուստ-|      |   70%|   107.8| 1.25|      |   30%|    76.8|0.891|

| |ներ          |      |      |        |     |      |      |        |     |

|_|_____________|______|______|________|_____|______|______|________|_____|

| |Ընդամենը     |      |      |   277.2| 3.22|      |      |     333| 3.86|

._________________________________________________________________________.

 

Ըստ կատարված հաշվարկի Տաթևի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար խմելու որակի ջրի միջին ջրապահանջը կազմում է 3.86 լ/վրկ:

Ինչպես վերևում նշվեց ջրամատակարարման համակարգը գոյություն չունի:

 

II-6.1.3. Ջրամատակարարման համակարգը և գոտիները

 

Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է: Բնակչության խմելու-կենցաղային, արտադրական և հակահրդեհային ջրապահանջներն իրականացվում են մեկ ջրատարով:

Բնակչությանը 24 ժամ ջրամատակարարումով, ինչպես նաև անհրաժեշտ հակահրդեհային ելքն ապահովելու համար, հաշվենք օրվա կարգավորման ջրամբարների ծավալը հաշվարկային ժամանակաշրջանի համար:

Ջրամատակարարման ցանցի աշխատանքը ներդաշնակ դարձնելու համար ՕԿՋ-ում անհրաժեշտ է ունենալ կարգավորման ծավալ:

Wk = 0.3 x sum Qմաքս.օր

Wk = 0.3 x 333 = 99.9 ~ 100

Wk = 100 մ3

Վերևում հաշված հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հավասար է`

Whh = 81 մ3

ՕԿՋ-ներում նախատեսվում է ջրի վթարային պաշար: Վթարի վերացման ժամանակամիջոցը նախատեսված է 12 ժամ և 70% ջրապահանջի ապահովության դեպքում կունենանք`

333x12x0.7

Wվթ. = -------------- = 116

24

 

Wվթ. = 116 մ3

 

Մաքուր ջրի օրվա կարգավորման ջրամբարներում ջրի ծավալ կլինի`

Wջ. = Wk + Whh + Wվթ.

Wջ. = 100 + 81 + 116 = 297 մ3

Wջ. = 297 մ3

Ինչպես վերևում նշվեց առկա օրվա կարգավորիչ ջրամբարները բնակավայրում գոյություն չունեն: Պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է տեղադրել 2x150 մ3 ծավալով ՕԿՋ-ը:

 

II-6.2 Կոյուղացում

 

Ներկա վիճակում Տաթև գյուղը չունի ջրահեռացման միասնական համակարգ: Ջուրը խողովակներով գնում և լցվում է Որոտան գետն ու դրա վտակները:

 

II-6.2.1. Ջրահեռացման հաշվարկային ելքերը

 

Ջրահեռացման հաշվարկային ելքերի որոշման համար, որպես հիմք ընդունվել են ՇՆ և կ 2.04.02-84: Տաթևի գլխավոր հատակագծով որոշված է ազգաբնակչությունը հաշվարկային տարում, արդյունաբերության զարգացումը և ուղղվածությունը: Հավաքող ցանցի և կոլեկտորների թողունակությունը որոշվում է առավելագույն ժամային ելքերով, որոնք հաշվի են առնում ջրօգտագործման անհամաչափությունը:

Նախատեսվող ջրահեռացման մաքրման կայանի արտադրողականությունը որոշելիս, մատակարարված ջրի օրական ծավալից հանվում է հոսքակորուստների ծավալը և սպառված ջրի ծավալի 10% -ը, որը կորչում է անվերադարձ սպառման ժամանակ:

 

Աղյուսակ 2

._________________________________________________________________________.

|N|Ջրասպառողներ|Քա- |Սպառ-|Ջրահեռացման      |Քանա-|Սպառ-|Ջրահեռացման      |

| |            |նակը|ման  |ելքերը           |կը   |ման  |ելքերը           |

| |            |հազ.|նոր- |_________________|հազ. |նոր- |_________________|

| |            |մարդ|մալ  |Q    |Qմիջ.|Qmax.|մարդ |մալ  |Q    |Qմիջ.|Qmax.|

| |            |    |լ/օր |մ3/օր|լ/վրկ|լ/վրկ|     |լ/օր |մ3/օր|լ/վրկ|լ/վրկ|

|_|____________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|1|Բնակչություն|1.03|  150|  154| 1.78|     |1.200|  200|  233|  2.7|     |

|_|____________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|2|Արդյունաբե- |    |  10%| 15.4| 0.18|     |     |     | 23.3| 0.27|     |

| |րական և  այլ|    |     |     |     |     |     |     |     |     |     |

| |առևտրային   |    |     |     |     |     |     |     |     |     |     |

| |կազմակերպու-|    |     |     |     |     |     |     |     |     |     |

| |թյուններ    |    |     |     |     |     |     |     |     |     |     |

|_|____________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|3|Հոսքակորուստ|    |     |169.4| 1.96|     |     |     |256.3| 2.97|     |

| |ներ         |    |     |     |     |     |     |     |     |     |     |

|_|____________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

| |Ընդամենը    |    |     | 16.9|  0.2|     |     |     | 25.6|  0.3|     |

|_|____________|____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

| |Անվերադարձ  |    |     |152.5| 1.76|     |     |     |230.7| 2.67|     |

| |կորուստ     |    |     |     |     |     |     |     |     |     |     |

._________________________________________________________________________.

 

Նշված հաշվարկները բերված են աղյուսակ 2 -ում, որպես հիմք ընդունվել են ջրապահանջի հաշվարկները:

Նշված հաշվարկները ցույց են տալիս, որ Տաթև գյուղի ջրահեռացման մաքրման կայանի հզորությունը պետք է լինի`

 

V = 1.2 x Vհաշ. = 1.2x230.7 = 276.8 մ3/օր

V = 280 մ3/օր

 

II-6.2.2. Նախագծային լուծումներ

 

Ռելիեֆի նիշերի տարբերությունը հնարավորություն է տալիս, որ կեղտաջրերն ինքնահոս կերպով հավաքվեն կոլեկտորների մեջ և տեղափոխվեն գյուղի ցածրադիր մասը, այնուհետև ջրահեռացման կոլեկտորով հեռացվեն դեպի մաքրման կայան: Այստեղ կեղտաջրերը ենթարկվում են կենսաբանական մաքրման և վարակազերծման: Այս մաքրված կեղտաջրերը հեռացվում են ռելիեֆ և հոսելով լցվում Որոտան գետը:

Մաքրման կայանի ցանցը նախատեսվում է կառուցել գյուղի հարավում 150 մ հեռավորության վրա, V=300 մ3/օր արտադրողականությամբ:

 

II-6.2.3. Անձրևաջրերի հեռացման համակարգ

 

Փողոցների դիրքն ու թեքությունները նախատեսվում են այնպես, որպեսզի անձրևաջրերը ինքնահոս կերպով հոսեն բնակավայրի վերին հատվածներից դեպի Վանքիձոր գետակն ու Որոտան գետը:

 

II-6.2. 4. Ջրամատակարարման և կոյուղու համակարգի վերակառուցման

համար անհրաժեշտ աշխատանքներ

 

Ջրային կառույցների գոյություն ունեցող համակարգը, որն իրականացված է խորհրդային վաղ տարիներին, ինչպես նաև մասնավոր անձանց կողմից տարերայնորեն համալրված է, ներկայումս գտնվում է տեխնիկական խիստ անբավարար վիճակում և լիովին ենթակա է վերափոխման` ներկայիս պահանջներին համապատասխան միջոցներով հագեցած համակարգի ստեղծումով:

 

II-6.2. 5. Ոռոգման համակարգ

 

Տաթև բնակավայրում տնամերձերը և նրա գյուղատնտեսական հողերը ներկա դրությամբ ոռոգվում են բնակավայրից հյուսիս գտնվող V=1000 մ3 ծավալով ավազանից: Նախատեսվում է բարելավել ոռոգման ցանցը:

Տների հողամասերի ոռոգումը նախատեսվում է փակ ասբոցեմենտային խողովակների միջոցով: Խողովակաշարերն անցնում են փողոցներին զուգահեռ: Յուրաքանչյուր մեկ հողակտորին նախատեսվում է մեկ ջրթող կառուցվածք:

 

II-6.2. 6. Ոռոգման նորմերը և հաշվարկային ջրապահանջը

 

Համաձայն Տաթև գյուղի գլխավոր հատակագծի, ընդհանուր մակերեսը կազմում է 84 հա: Ոռոգման ջրի քանակը որոշելու համար օգտագործված է «ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ռեժիմները վեգետացիայի ընթացքում» ըստ ձեռնարկի N 12 ռեժիմի` տեղումների 75% ապահովածության դեպքում:

 

m

q = -------- լ/վրկ

86.4xt

 

Qն = qw լ/վրկ

Qհաշ = Qնx ղսիս լ/վրկ

ղսիս = ղմագ x ղօ ցանց

Qֆ = Qհաշ x Kֆ լ/վրկ

Հաշվարկային միավոր ընդունվում է բանջարաբոստանային կուլտուրաները:

Ոռոգման համար անհրաժեշտ ջրի քանակը կլինի`

84

q = ------------ = 0.069

86.4x14

 

ղսիս = 0.98x0.8 = 0.784

Qն = 0.069xx84 = 5.8l/վրկ

Qհաշ = Qն x ղսիս = 5.8 x 0.784 = 4.55

Qհաշ = 4.55 լ/վրկ

 

II-6.2.7. Ոռոգման համակարգը

 

Խողովակաշարերն անցնում են փողոցներին զուգահեռ: Յուրաքանչյուր մեկ հողակտորին նախատեսվում է մեկ ջրթող կառուցվածք:

Հասարակական կանաչ տարածքները և սիզամարգերը ջրելու համար խողովակաշարի վրա տեղադրված ջրթողները նախատեսված են 20 մ հեռավորության վրա:

Ոռոգման ցանցի վրա նախատեսված են համապատասխան քանակի բաժանարար, օդահան և դատարկող հորեր:

Խողովակային ցանցը ոռոգման ժամանակաշրջանի վերջում դատարկվում է ջրից:

Պողպատե խողովակներն ընդունված են ըստ ՊՍՏ 10704-91-ի, տրամագծերը D= 114x5./.530x5 մմ:

Խողովակաշարերը տեղադրվում են փողոցների բարեկարգումից առաջ: Բարեկարգված փողոցներով անցնելու համար նախատեսվում է փողոցների ծածկի վերականգնում:

 

II.6.2.8. Հեղեղատար

 

Սյունիքի մարզի Տաթև համայնքի սահմաններով անցնող հեղեղատար ձորակների հեղեղային ջրերի ելքերի (քանակներ) հաշվարկում.

- հեղեղատարների ելքերը որոշվել են հիդրոլոգիական հաշվարկների միջոցով, քանի որ չկան ջրաչափական կետեր: Համաձայն գոյություն ունեցող ջրակայունության և նորմատիվային նյութերի (հիդրոտեխնիկական և կլիմային վերաբերվող տեղեկությունների) հեղեղային ելքերի քանակները որոշվել են էմպիրիկ բանաձևերով, առավելագույն 1% հավանականություն ունեցող ելքերի համար (100 տարին մեկ անգամ կրկնվող) հետևյալ բանաձևերով`

 

0.28xHTxղxF

Q1%= -------------x փxbxրւ+Qգր

t

 

Բանաձևում յուրաքանչյուր տարր հաշվարկված է իրենց բանաձևերով`

HT - տեղումների քանակն է մմ

S - տեղումների սաստկությունը (ուժեղությունը) կախված տևողությունից

T - տեղումների տևողությունը

t - հոսքի տեղ հասնելու ժամանակը - ժամերով

ղ - հոսքի գործակից (տես հիդրոտեխնիկական տեղեկատու էջ 393)

b - հոսքի դանդաղեցման գործակից

փ - ջրհավաք մակերեսի ձևի գործակից

v - հոսքի առավելագույն արագություն

F - ջրհավաք մակերեսը կմ2

L - ջրհավաք մակերեսի երկարությունը- կմ

Qգր - գրունտային ջրերի առկայությունը

Յուրաքանչյուր ձորակի համար հաշվարկված է հետևյալ ելակետային տվյալները`

1. Ջրհավաքի մակերեսը - կմ2

2. Ջրհավաքի երկարությունը - կմ

3. Ջրհավաքի առավելագույն թեքությունը

4. Ջրի հոսքի արագությունը

Վերոհիշյալ բանաձևի բոլոր տարրերը հաշվարկված են համապատասխան բանաձևերով:

Յուրաքանչյուր օբյեկտի համար ելակետային տվյալները բերվում են առանձին:

Սյունիքի մարզի Տաթև գյուղի տարածքի ձորակն անցնում է բնակավայրի հյուսիս- արևմտյան մասով, բաղկացած է երկու ճյուղերից, որոնք համայնքի սահմաններում միանում են իրար, հետևաբար հաշվարկները կատարվել են ընդհանուր ջրհավաք մակերեսի համար, որի համար հիմք է հանդիսացել տեղանքի հատակագիծը 1:10000 մասշտաբի:

Վերոնշյալ ձորակները համայնքի տարածքից ցած միանում և թափվում են հարավից անցնող գետակի մեջ: Ձորակների ընդհանուր ջրհավաք մակերեսը կազմում է F=3.2 կմ2, երկարությունը l=4.0 կմ, առավելագույն թեքությունը i=0.08, հոսքի արագությունը V=1.9 մ/վայր: Տեղումների մասին տվյալները վերցված են Գորիսի համապատասխան կայանից (տես տեղեկատու, էջ 120, N 166): Հաշվարկները կատարված են վերոհիշյալ բանաձևերով, որոնց արդյունքում ձորակի միացյալ 1% հաշվարկային ելքը կազմում է 3.2 մ/վրկ:

Նշվում է, որ գյուղի սահմաններում ձորակի երկարությունը կազմում է շուրջ 1400 մ և գոյություն ունեցող 3 կամուրջների չափերը բավարար են հեղեղների անցկացման համար, սակայն հեղեղների ժամանակ ջրի մեծ արագությունների ժամանակ հնարավոր է որոշակի տեղերում ափապաշտպան կառուցվածքների իրականացում, ուստի նման հատվածներում առաջարկվում է հեղեղատարի հունը ամրացնել ուղղանկյուն կամ սեղանաձև բետոնե ջրանցքի տեսքով, որի կտրվածքը փոքր չլինի 5 մ2:

Ելակետային տվյալները հիդրոլոգիական հաշվարկների համար`

1. Հեղեղատարի ջրհավաք մակերեսը հաշվարկված է 1:10000 մասշտաբի պլանից F=3.2 կմ2

2. Ջրհավաքի միջին թեքությունը i=0.08

3. Ջրհավաքի առավելագույն նիշը 1940 մ

4. Ջրհավաքի նվազագույն նիշը 1660 մ

5. Ջրհավաքի երկարությունը l=3.5 կմ

6. Հոսքի առավելագույն արագությունը V=1.9 մ/վրկ

t - ջրի տեղ հասնելու ժամանակամիջոցը

 

          L          3.5

t= -------- = --------- = 0.51 ժամ

        3.6xV      3.6x1.9

 

T - տեղումների տևողությունը T= bxt

b- հոսքի դանդաղեցման գործակիցը

 

              -0.2            -0.2

    b= (t + 1)    = (0.51 + 1)   = 0.92

T = 0.92 x 0.51 = 0.47 ժամ = 28 րոպե

S - տեղումների սաստկությունը 28 րոպեների ընթացքում (տես կլիմայական տեղեկատու էջ 150 աղյուսակ N 7) (Գորիսի կայանի) S=1.0 մմ/րոպե

HT - տեղումների քանակը S ժամանակում

                       1                     1/3

HT = S x (60 x T) --- = 1.0 x (60 x 0.47)   = 3.04

3

12

փ - հիդրոգրաֆի գործակից փ = -------- y = 3.04

4 + 3y

 

2.28x3.04x0.5x3.2

Q մ0/0 = --------------------- x 1.2 = փ = 1.2

0.51

 

Q = 3.2 մ3/վրկ

w = 5 մ2

 

__________________________________________________

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1594-Ն
Որոշում