Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՍՏԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽ ...

 

 

040.1147.131009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2009 թվականի N 1147-Ն

 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՍՏԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 255 որոշման պահանջներին համապատասխան եռակողմ պայմանագրերով (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և վարձակալ) մարզերում գործող ընկերություններին 10 տարի ժամկետով վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին պայմանագրերի ժամկետը լրացել է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված և մարզերում գործող ընկերություններին 10 տարի ժամկետով վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինումը կանոնակարգելու նպատակով` յուրաքանչյուր տարվա վարձավճարների և հնարավոր տույժերի վճարման դեպքում սահմանել վարձակալներին գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի հետևյալ գները` մեկ միավոր «ԲԻԶՈՆ ՌԵԿՈՐԴ Զ058» (BIZON RECORD Z058) կոմբայնը` 800,0 հազ. դրամ, մեկ միավոր «ԿՈՒԲՈՏԱ Լ2500ԴՏ» (KUBOTA L2500DT) տրակտորը և գյուղատնտեսական գործիքները` 200,0 հազ. դրամ:

2. Վարձակալության պայմանագրային պարտականությունները պատշաճ մակարդակով չկատարած կամ առաջարկվող գնով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումից հրաժարվող ընկերությունների գյուղատնտեսական տեխնիկան իրացնել դասական աճուրդով` սահմանելով վաճառքի մեկնարկային գներ` մեկ միավոր «ԲԻԶՈՆ ՌԵԿՈՐԴ Զ058» (BIZON RECORD Z058) կոմբայնի համար` 800,0 հազ. դրամ, մեկ միավոր «ԿՈՒԲՈՏԱ Լ2500ԴՏ» (KUBOTA L2500DT) տրակտորի և գյուղատնտեսական գործիքների համար` 200,0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հուլիսի 8-ի N 172-Ն հրամանով սահմանված կարգով:

4. Գյուղատնտեսական տեխնիկայի օտարումից գոյացած միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին և սահմանված կարգով օգտագործել գյուղատնտեսական ու սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2009
N 1147-Ն
Որոշում