Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՇԱՄԲ ԲԻԶՆԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆ ...

 

 

040.1148.131009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2009 թվականի N 1148-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՇԱՄԲ ԲԻԶՆԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում, 2009 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը ներառել, ներմուծվելիք 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2012 թվականի սեպտեմբերի 10-ը:

2. Հավանություն տալ «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված ապրանքների արժեքները նախնական են և կարող են փոփոխվել:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1148-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՇԱՄԲ ԲԻԶՆԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |          Անվանումը          |Չափի |Քա-|Արժեքը   |Ներմուծման ժամկետը |

|ը/կ|                             |միա- |նա-|(դրամ)   |___________________|

|   |                             |վորը |կը |         | տարի  |կիսամյակ   |

|   |                             |(հատ)|   |         |       |(եռամսյակ) |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

| 1 |              2              | 3   | 4 |    5    |   6   |     7     |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|1. |Պտուտաթևային  լվացող սարք    |     |1  |  6339300|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|2. |Ստուգման տրանսպորտյոր        |     |1  |  1683000|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|3. |Էլևատոր                      |     |1  |  2534700|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|4. |Աղաց` ունիվերսալ (անվանումը  |     |1  |  7522500|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|5. |Շնեկային խառնիչ (անվանումը   |     |1  | 11449500|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|6. |Շնեկային պոմպ (անվանումը     |     |1  |  1734000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|7. |Հելիկոիդալ պոմպ (անվանումը   |     |1  |  1876800|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|8. |Կոճահեռացման սարք (անվանումը |     |1  | 15500000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|9. |Խառնիչ մեքենա (անվանումը     |     |1  |  5231500|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|10.|Շնեկային տեղափոխիչ (անվանումը|     |1  |  1810500|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|11.|Չան` բուֆերային (անվանումը   |     |1  |   535500|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|12.|Պոմպ` թևային  (անվանումը     |     |1  |  1606500|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|13.|Էլեկտրակառավարման վահանակ    |     |1  |  4335000|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|14.|Կուտակման չան (անվանումը     |     |1  |  2754000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|15.|Պոմպ` թևային  (անվանումը     |     |1  |  1606500|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|16.|Վակուումային ապարատ          |     |2  | 40723500|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|17.|Բուֆերային վաննա (անվանումը  |     |1  |  1463700|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|18.|Պոմպ` թևային  (անվանումը     |     |1  |  1315800|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|19.|Էլեկտրակառավարման վահանակ    |     |1  |  1657500|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|20.|Դոզավորող չան (անվանումը     |     |1  |   828750|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|21.|Չան (Պետկինի համար)          |     |1  |  1805400|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|22.|Բանկաների ունիվերսալ լվացող  |     |1  | 16626000|2009 թ.|II կիսամյակ|

|   |սարք (անվանումը ռուսերեն)    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|23.|Գծային դոզավորող մեքենա      |     |1  | 10404000|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|24.|Փակող մեքենա (անվանումը      |     |1  | 14688000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|25.|Պիտակավորող սարք (անվանումը  |     |1  | 24745200|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|26.|Խմբային փաթեթավորող սարք     |     |1  | 19176000|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|27.|Վակուումաապարատ (անվանումը   |     |1  |  8588400|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|28.|Լվացող սարք (անվանումը       |     |1  |  8109000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|29.|Շարժաթևային  լվացող սարք     |     |1  |  6441300|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|30.|Ստուգման ժապավեն (անվանումը  |     |1  |  1683000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|31.|Էլևատոր  (անվանումը ռուսերեն)|     |1  |  1948200|2009 թ.|II կիսամյակ|

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|32.|Բլանշիրավատել (անվանումը     |     |1  |  9919500|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|33.|Սառեցնող ժապավեն (անվանումը  |     |1  |  2514300|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|34.|Էլեկտրական վահանակ (անվանումը|     |1  |  2560200|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|35.|Լցոնման ժապավեն (անվանումը   |     |1  |  5049000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|36.|Ռոտացիոն լցոնման սարք        |     |1  | 13464000|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|37.|Էլեկտրական վահանակ (անվանումը|     |1  |   683400|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|38.|Սիրոպների և  մարինադների սարք|     |1  | 13020300|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|39.|Լվացման սարք (անվանումը      |     |1  |  6885000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|40.|Փակող սարք (անվանումը        |     |1  | 14688000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|41.|Տրանսպորտյոր (անվանումը      |     |7  |  1326000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|42.|Կենտրոնացման սեղան (անվանումը|     |5  |  6066450|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|43.|Վակուում-դեֆեկտոսկոպ         |     |1  |  3034500|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|44.|Բանջարեղենի կտրման սարք      |     |1  |  1785000|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|45.|Տաքացնող մալուխ (անվանումը   |     |22 |   867000|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|46.|Ավտոկլավ (անվանումը ռուսերեն)|     |2  | 46869000|2009 թ.|II կիսամյակ|

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|47.|Գոլորշի արտադրող գեներատոր   |     |1  | 35700000|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|48.|Խողովակներ (անվանումը        |     |300|  5722200|2009 թ.|II կիսամյակ|

|   |ռուսերեն)                    |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|49.|Չան (անվանումը ռուսերեն)     |     |1  |  4421700|2009 թ.|II կիսամյակ|

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|50.|Ֆիլտր (անվանումը ռուսերեն)   |     |1  |   122400|2009 թ.|II կիսամյակ|

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|51.|Պոմպ` կենտրոնախույս          |     |1  |   387600|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|52.|Շերտավոր ջերմափոխանակիչ      |     |1  |  1825800|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|53.|Կպչող մթերքի լուծիչ սարք     |     |1  |  1876800|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___|_____________________________|_____|___|_________|_______|___________|

|54.|Անտիօքսիդանտ ավելացնելու սարք|     |1  |  1224000|2009 թ.|II կիսամյակ|

|   |(անվանումը ռուսերեն)         |     |   |         |       |           |

|___________________________________________|_________|___________________|

|    Ընդամենը                               |406735200|                   |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1148-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N «ՇԱՄԲ ԲԻԶՆԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

    քաղ. Երևան                                 ____ ___________ 2009 թ.

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս ____________, մի կողմից, և «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս ____________________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1148-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում,

2.1.2. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն:

2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը կառուցել գյուղատնտեսական մթերքների վերամշակման գործարան, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով,

2.3.2. արտադրության մեջ օգտագործել տեղական հումքը և պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանել այլ երկրներ,

2.3.3. ընկերության աշխատողների տարեկան միջին թիվը հասցնել 81-ի` մինչև 2010 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ,

2.3.4. ապահովել ընկերության աշխատողների 70000 դրամ միջին աշխատավարձը: Հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և մատուցվող ծառայությունների ծավալների ավելացմանը համապատասխան,

2.3.5. կատարել նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները,

2.3.6. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները,

2.4.2. ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ ու բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում վերջինիս կողմից մշակված ձևով եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ` այդ թվում` նաև ֆինանսական:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1. Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումները իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2009
N 1148-Ա
Որոշում