Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1154.151009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2009 թվականի N 1154-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Գորիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած 11 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2009 թվականի հուլիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված «Երևանի թիվ 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (այսուհետ` գույք) (գույքի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Շիրակի 3-րդ նրբ., N 2)` համաձայն N 2 հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

6. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2009 թվականի հուլիսի 22-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 2 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

9. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված «Հայդեղագործություն» պետական ձեռնարկության «Սանիտաս» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (այսուհետ` գույք) (գույքի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Օրբելի եղբայրների 41)` համաձայն N 3 հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

10. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2009 թվականի հուլիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 3 հավելվածի:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

13. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված «Հայշինանյութառ» պետական ձեռնարկության «Գյումրիի առևտրական բազա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) (գույքի գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Մ. Մկրտչյան 25 Ա)` համաձայն N 4 հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

14. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2009 թվականի հուլիսի 29-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 4 հավելվածի:

15. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 4 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

16. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

17. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված «Էլաստիկ ֆիրմային խանութ» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած հաշվիչ-դրամարկղային մեքենան (ինվենտ. N 01001185, թողարկման տարեթիվը` 1999 թ.) (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:

18. Սահմանել`

1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2009 թվականի հուլիսի 21-ին գնահատված արժեքը` 55 հազ. դրամ.

2) մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը` 55 հազ. դրամ:

19. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 2400 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

20. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

21. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1154-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ 11 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Տրանսպորտային միջոցի|Թողարկ-|Գույքի |Գույքի|Գույքի    |Պետհամարա-|

|ը/կ|անվանումը           |ման    |գնահատ-|մեկնար|արժեքի    |նիշը      |

|   |                    |տարե-  |ված    |կային |որոշման   |          |

|   |                    |թիվը   |արժեքը |գինը  |հետ կապված|          |

|   |                    |       |(հազ.  |(հազ. |վճարը`    |          |

|   |                    |       |դրամ)  |դրամ) |ներառյալ  |          |

|   |                    |       |       |      |ավելացված |          |

|   |                    |       |       |      |արժեքի    |          |

|   |                    |       |       |      |հարկը     |          |

|   |                    |       |       |      |(դրամ)    |          |

|___|_________________________________________________________________|

|   |70 տոկոս և  ավելի մաշվածք ունեցող                                |

|___|_________________________________________________________________|

|1. |«ՊԱԶ 672 M»         |1983 թ.|   40  |  40  |  20210   | 45-34 ԱԴՊ|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|2. |«ՊԱԶ 672»           |1983 թ.|   40  |  40  |  20210   | 50-03 ԱԴՊ|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|3. |«ՊԱԶ 672 M»         |1985 թ.|   50  |  50  |  20210   | 311 ՍԼ 52|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|4. |«ՊԱԶ 672»           |1986 թ.|   50  |  50  |  20210   | 451 ԱԼ 52|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|5. |«ՊԱԶ 672»           |1986 թ.|   40  |  40  |  20210   | 22-11 ԱԴՕ|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|6. |«ՊԱԶ 672 M»         |1988 թ.|   50  |  50  |  20210   | 47-91 ԱԴՊ|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|7. |«ՊԱԶ 3205»          |1990 թ.|   60  |  60  |  20210   | 75-33 ԱԴՉ|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|8. |«ԼԱԶ 699 P»         |1986 թ.|   70  |  70  |  20210   | 55-26 ԱԴՕ|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|9. |«ԼԱԶ 699 P»         |1983 թ.|   70  |  70  |  20210   | 437 ՍԼ 52|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|10.|«ԼԱԶ 699 P»         |1985 թ.|   70  |  70  |  20210   | 63-75 ԱԴՊ|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|11.|«ԼԱԶ 699 P»         |1986 թ.|   70  |  70  |  20210   | 434 ՍԼ 52|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1154-Ն որոշման

 

ՑԱՆԿ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________________________.

|NN |       Գույքի անվանումը         |Թողարկ-|Գույքի |Գույքի|Քանակը|

|ը/կ|                                |ման    |գնահատ-|մեկնար|(հատ) |

|   |                                |տարե-  |ված    |կային |      |

|   |                                |թիվը   |արժեքը |գինը  |      |

|   |                                |       |(հազ.  |(հազ. |      |

|   |                                |       |դրամ)  |դրամ) |      |

|___|______________________________________________________________|

|   |70 տոկոս և  ավելի մաշվածք ունեցող                             |

|___|______________________________________________________________|

|1. |Լցավորման ցիստեռն               |1982 թ.|  450  | 450  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|2. |Սառնարան «Snaige-5»             |1978 թ.|   10  |  10  |   2  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|3. |Գրամեքենա «Յատրան»              |1987 թ.|    9  |   9  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|4. |Գրամեքենա «Յատրան»              |1978 թ.|    5  |   5  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|5. |Շտամպ ժամացույց                 |1991 թ.|    3  |   3  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|6. |Կալորիֆեր ԿՎՏ                   |1987 թ.|    8  |   8  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|7. |Սառնարան «Միռ ԿՇԴ 270/80»       |1982 թ.|   12  |  12  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|8. |Ստենդ էլեկտրաստատ փորձ.         |1978 թ.|   30  |  30  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|9. |Սեղանի լրակազմ                  |1998 թ.|    3  |   3  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|10.|Հեռուստացույց «Բերյոզկա-215»    |1996 թ.|    5  |   5  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|11.|Տեսամագնիտոֆոն «Supra»          |1998 թ.|   15  |  15  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|12.|Ավտոտրենաժոր                    |1998 թ.|   10  |  10  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|13.|Ավտոդողի քանդման հաստոց         |1981 թ.|   60  |  60  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|14.|Կոմուտատոր «ԿԴ-18»              |1978 թ.|    7  |   7  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|15.|Բենզակոլոնկա                    |1987 թ.|   17  |  17  |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|16.|Բենզակոլոնկա                    |1994 թ.|   37  |  37  |   1  |

|____________________________________________|_______|______|______|

|    Ընդամենը                                |  691,0|      |  17  |

.__________________________________________________________________.

 

ՑԱՆԿ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ` ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________________________.

|NN |       Գույքի անվանումը         |Ձեռք-  |Գույքի |Գույքի|Քանակը|

|ը/կ|                                |բերման |գնահատ-|մեկնար|(հատ) |

|   |                                |տարե-  |ված    |կային |      |

|   |                                |թիվը   |արժեքը |գինը  |      |

|   |                                |       |(հազ.  |(հազ. |      |

|   |                                |       |դրամ)  |դրամ) |      |

|___|______________________________________________________________|

|   |70 տոկոս և  ավելի մաշվածք ունեցող                             |

|___|______________________________________________________________|

|1. |Բաշխիչ 20020 Գ 52               |2007 թ.|   5,85|  5,85|  90  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|2. |Արգելակային վերդիր              |2007 թ.|  28,2 | 28,2 | 282  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|3. |Շրջանակ 60101 ավիս              |2007 թ.|   0,4 |  0,4 |   1  |

|___|________________________________|_______|_______|______|______|

|4. |ԱՓՏ ատամնանիվ «ԶԻԼ 130»         |2007 թ.|  13,53| 13,53|  66  |

|____________________________________________|_______|______|______|

|    Ընդամենը                                |  47,98|      | 439  |

.__________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1154-Ն որոշման

 

ՑԱՆԿ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՀԱՅԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ՍԱՆԻՏԱՍ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________________________.

|NN |       Գույքի անվանումը         |Թողարկ-|Գույքի |Գույքի|Քանակը|

|ը/կ|                                |ման    |գնահատ-|մեկնար|(հատ) |

|   |                                |տարե-  |ված    |կային |      |

|   |                                |թիվը   |արժեքը |գինը  |      |

|   |                                |       |(հազ.  |(հազ. |      |

|   |                                |       |դրամ)  |դրամ) |      |

|___|______________________________________________________________|

|   |70 տոկոս և  ավելի մաշվածք ունեցող                             |

|___|______________________________________________________________|

|1. |Ռեֆռեկտոմետր                    |1983 թ.|  18   |  18  |  1   |

|___|________________________________|_______|_______|______|______|

|2. |Ռեֆռեկտոմետր                    |1983 թ.|   7   |   7  |  1   |

|___|________________________________|_______|_______|______|______|

|3. |Թորման ապարատ                   |1983 թ.|  10   |  10  |  1   |

|___|________________________________|_______|_______|______|______|

|4. |Շտանգլազ հավաքածու              |1983 թ.|  45   |  45  |  1   |

|___|________________________________|_______|_______|______|______|

|5. |Պահարաններ` պահեստային          |1983 թ.|  10   |  10  |  4   |

|___|________________________________|_______|_______|______|______|

|6. |Պահարաններ                      |1983 թ.|   4   |   4  |  4   |

|___|________________________________|_______|_______|______|______|

|7. |Հանդերձապահարան                 |1983 թ.|   7   |   7  |  1   |

|___|________________________________|_______|_______|______|______|

|8. |Պահարան                         |1983 թ.|  10   |  10  |  1   |

|___|________________________________|_______|_______|______|______|

|9. |Բազմոց                          |1983 թ.|  10   |  10  |  1   |

|___|________________________________|_______|_______|______|______|

|10.|Պահարան                         |1983 թ.|   3   |   3  |  1   |

|___|________________________________|_______|_______|______|______|

|11.|Պահարան` վերևի                  |1983 թ.|   5   |   5  |  1   |

|____________________________________________|_______|______|______|

|    Ընդամենը                                |       |      | 17   |

.__________________________________________________________________.

 

ՑԱՆԿ N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՀԱՅԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ՍԱՆԻՏԱՍ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

 

.__________________________________________________.

|NN |       Գույքի անվանումը |Գույքի |Գույքի|Քանակը|

|ը/կ|                        |գնահատ-|մեկնար|(հատ) |

|   |                        |ված    |կային |      |

|   |                        |արժեքը |գինը  |      |

|   |                        |(հազ.  |(հազ. |      |

|   |                        |դրամ)  |դրամ) |      |

|___|______________________________________________|

|   |70 տոկոս և  ավելի մաշվածք ունեցող             |

|___|______________________________________________|

|1. |Սեղան` մեկ տումբանի     |  0.22 |  0.22|  1   |

|___|________________________|_______|______|______|

|2. |Սեղան` լաբորատորիայի    |  0.23 |  0.23|  1   |

|___|________________________|_______|______|______|

|3. |Ինֆուզորիայի սարք       |  0.05 |  0.05|  1   |

|___|________________________|_______|______|______|

|4. |Սեղան                   |  0.1  |  0.1 |  1   |

|___|________________________|_______|______|______|

|5. |Աստիճան                 |  0.11 |  0.11|  1   |

|___|________________________|_______|______|______|

|6. |Մետաղական կառնիզներ     |  0.04 |  0.04|  3   |

|___|________________________|_______|______|______|

|7. |Դոզավորման սարք         |  0.02 |  0.02|  1   |

|___|________________________|_______|______|______|

|8. |Աթոռներ` կիսաչոր        |  0.09 |  0.09|  2   |

|___|________________________|_______|______|______|

|9. |Հեռախոս                 |  0.23 |  0.23|  2   |

|___|________________________|_______|______|______|

|10.|Էլ. սալօջախ             |  0.14 |  0.14|  1   |

|___|________________________|_______|______|______|

|11.|Հեռախոս                 |  0.03 |  0.03|  1   |

|___|________________________|_______|______|______|

|12.|Կշեռք` դեղատնային       |  0.3  |  0.3 |  1   |

|____________________________|_______|______|______|

|    Ընդամենը                |  1,56 |      | 16   |

.__________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1154-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱԶԱ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ 3 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Տրանսպորտային միջոցի|Թողարկ-|Գույքի |Գույքի|Գույքի    |Պետհամարա-|

|ը/կ|անվանումը           |ման    |գնահատ-|մեկնար|արժեքի    |նիշը      |

|   |                    |տարե-  |ված    |կային |որոշման   |          |

|   |                    |թիվը   |արժեքը |գինը  |հետ կապված|          |

|   |                    |       |(հազ.  |(հազ. |վճարը`    |          |

|   |                    |       |դրամ)  |դրամ) |ներառյալ  |          |

|   |                    |       |       |      |ավելացված |          |

|   |                    |       |       |      |արժեքի    |          |

|   |                    |       |       |      |հարկը     |          |

|   |                    |       |       |      |(դրամ)    |          |

|___|_________________________________________________________________|

|   |70 տոկոս և  ավելի մաշվածք ունեցող                                |

|___|_________________________________________________________________|

|1. |«ԶԻԼ 130»           |1973 թ.|  720  | 720  |  20400   | 14-26 ԱԴՕ|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|2. |«ԳԱԶ 53»            |1988 թ.|  234  | 234  |  20400   | 94-14 ԱԴՍ|

|___|____________________|_______|_______|______|__________|__________|

|3. |«ԳԱԶ 52/01»         |1987 թ.|  844  | 844  |  20400   | 94-11 ԱԴՍ|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2009
N 1154-Ն
Որոշում