Սեղմել Esc փակելու համար:
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍԻՐՈՂԱ ...

 

 

600.0527.290909

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        09            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60009327

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2009 թվականի N 527-Ն

 

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի զ) ենթակետը և 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել`

1) սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման կանոնները (հավելված N 1),

2) սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոնները (հավելված N 2),

3) որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանությունն ստուգելու կարգը (հավելված N 3):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված N 1

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Սույն կանոնները սահմանում են սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման, թույլտվությունների հայտի (դիմումի) ընդունման, քննարկման և տրամադրման, կասեցման և դադարեցման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության կորստի դեպքում կրկնօրինակի տրամադրման կարգը:

(նախաբանը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Թույլտվություն` Հանձնաժողովի կողմից ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է սիրողական ռադիոյով զբաղվելու նրա իրավունքը.

Սիրողական ռադիո` շահույթի նպատակ չհետապնդող ռադիոկապ ռադիոսիրողների միջև, այդ թվում` հաղորդակցություն, որն ուղղակիորեն առնչվում է մարդու կյանքի նկատմամբ որևէ սպառնալիքի կամ որևէ դժբախտ պատահարի կանխարգելման, կամ դժբախտ պատահարների հետևանքների վերացման հետ:

Սիրողական ռադիոօպերատոր (այսուհետ` Ռադիոսիրող)` սիրողական ռադիոկապ իրականացնող ֆիզիկական անձ:

Սիրողական ռադիոկայան (այսուհետ` Ռադիոկայան)` ռադիոկապի հնարավորություն ընձեռող ռադիոսարքավորում (ինքնաշեն կամ գործարանային արտադրության), որը շահագործվում է սիրողական ռադիոյի համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթում.

Հայտատու` սույն կանոնների համաձայն Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած անձ.

Հայտ` սույն կանոնների համաձայն Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ.

Գործ` անձի անվանական թղթապանակ, որը պարունակում է սույն կանոններով սահմանված` Թույլտվություն ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և անձի գործունեությանը վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ):

 

ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Սույն կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության Ռադիոսիրողների, ինչպես նաև այն օտարերկրյա Ռադիոսիրողների վրա, որոնք ունեն Հանձնաժողովի կողմից տրված Հայաստանի Հանրապետության տարածքից եթերում աշխատելու Թույլտվություն:

3. Ռադիոսիրողերի Թույլտվությունները տրամադրվում են մինչև 10 տարի ժամկետով` Հայտատուի ներկայացրած Հայտի հիման վրա: Հայտատուն Հայտը կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջոցով:

(3-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

4. Օտարերկրյա Ռադիոսիրողների Թույլտվությունները տրվում են մեկ տարուց ոչ ավելի ժամկետով` միայն Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդությամբ: Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը օտարերկրյա Ռադիոսիրողը Հանձնաժողով է ներկայացնում սիրողական ռադիոկայանի աշխատանքի սկզբի ենթադրվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:

(4-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

5. Թույլտվությունների յուրաքանչյուր կարգի համար օգտագործվող ռադիոհաճախականությունները տրամադրում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում իր տնօրինման տակ գտնվող սիրողական ռադիոյին հատկացված` սույն կանոնների N 2, N 3 և N 4 հավելվածներում նշված ռադիոհաճախականությունների տիրույթից:

6. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

7. Թույլտվություն ունեցող անձն իր գործունեությունն իրականացնելիս, պարտավոր է սարքավորումների շահագործման, տեխնիկական սպասարկման և նորոգման ընթացքում ապահովել մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի անվտանգությունը:

8. Թույլտվություն ունեցող անձինք կարող են օգտագործել սույն կանոններով հատկացված սիրողական ռադիոհաճախականությունների տիրույթները Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից և Թույլտվության գործողության ժամկետում:

 

ԳԼՈՒԽ 3
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

9. Ըստ ռադիոօպերատորների որակավորման Թույլտվությունները դասակարգվում են երեք կարգի` առաջին, երկրորդ և երրորդ: Յուրաքանչյուր կարգ բնորոշվում է ռադիոհաճախականությունների թույլատրված տիրույթներով, ճառագայթման տեսակով և հաղորդչի թույլատրված ելքային հզորությամբ (Հավելվածներ N 2, N 3, N 4):

10. Թույլտվությունները տրվում են`

1) 1-ին, 2-րդ կարգերը` 18 տարին լրացած անձանց.

2) 3-րդ կարգը` 18 տարին լրացած անձանց, ինչպես նաև 14-ից մինչև 18 տարեկան անչափահասներին` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:

(10-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 4
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Թույլտվություն ստանալու համար անձը Հանձնաժողով է ներկայացնում համապատասխան տեղեկություններ` համաձայն սույն կանոնների N 1 հավելվածում նշված փաստաթղթերի և N 5, N 6 հավելվածներով տրված ձևերի:

12. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոններով սահմանված պահանջներին:

13. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի տեղեկությունների հավաստիության համար:

14. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կանոնների N 1, N 5 և N 6 հավելվածներին:

15. Ռադիոսիրողի որակավորման կարգը փոփոխվելու դեպքում նոր Թույլտվություն ստանալու համար անձը Հանձնաժողով է ներկայացնում որակավորման հանձնաժողովի կողմից տրամադրված ռադիոսիրողի կարգը հավաստող փաստաթուղթ, որի հիման վրա նրան տրամադրվում է նոր Թույլտվություն: Թույլտվության պատճենը պահվում է Գործում:

16. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`

1) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոններով սահմանված պահանջներին.

2) ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ:

17. Հանձնաժողովը Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

(17-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

18. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց կամ բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո, դրանք ներկայացնում է Հանձնաժողով: Այդ դեպքում Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կանոնների 14-17-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

19. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և ընդունում համապատասխան որոշում` Հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(19-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

20. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին:

21. Թույլտվություն տրամադրելու կամ Հայտը մերժելու վերաբերյալ որոշման պատճենը, այն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է Հայտատուին:

(22-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

22. Թույլտվությունը Հայտատուին հանձնվում է առձեռն, իսկ մինչ այդ պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում:

(22-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

23. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի հաջորդ Հայտերի քննարկման վրա:

24. Հանձնաժողովում յուրաքանչյուր Թույլտվություն ունեցող անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում է Գործ:

25. Թույլտվություն ստացած անձի ստորագրությամբ Թույլտվության ստացման կտրոնը (հավելված N 7) պահվում է Գործում:

26. Թույլտվության գործողությունը դադարեցվելու դեպքերում Գործը պահվում է Հանձնաժողովում:

27. Թույլտվության` սույն կանոններով սահմանված պայմանները խախտելու դեպքում անձը ենթարկվում է պատասխանատվության` օրենքով և Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 5
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՍՏԱՆԱԼԸ

 

28. Թույլտվությունում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ Հայտով դիմել Հանձնաժողով:

(28-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

29-32. (29-32-րդ կետերն ուժը կորցրել են 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

33. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշման պատճենը, այն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է Հայտատուին:

(33-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

34. Հայտը մերժվում է, եթե`

1) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ, խեղաթյուրված կամ ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) առաջին անգամ տրված Թույլտվության գործողության ժամկետի ընթացքում Թույլտվություն ունեցող անձը գործունեությունն իրականացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնների էական խախտմամբ.

35. Թույլտվության կորստի դեպքում Թույլտվություն ունեցող անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով: Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Թույլտվություն ունեցող անձն ստանում է Թույլտվության կրկնօրինակը:

 

ԳԼՈՒԽ 6
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

(6-րդ գլուխը լրաց. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

 

36. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հանձնաժողովի իրավական ակտերի կամ սույն կանոնների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում, Հանձնաժողովը կարող է կասեցնել կամ դադարեցնել Թույլտվությունը:

37. Թույլտվությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

38. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում կամ դադարեցվում է դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում և համարվում է կասեցված կամ դադարեցված Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից, եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ չի նշել:

39. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում է դիմումում նշված ժամկետով:

i

40. Հանձնաժողովը Թույլտվության կասեցման կամ դադարեցման գործընթաց նախաձեռնելու դեպքում հարուցում է վարչական վարույթ և առաջնորդվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներով` բացառությամբ սույն կանոնների 42-րդ կետում նախատեսված դեպքի:

(40-րդ կետը փոփ. 23.03.16 թիվ 54-Ն որոշում)

41. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվությունը կասեցված կամ դադարեցված է համարվում Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

i

42. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը, առանց վարչական վարույթ հարուցելու, անմիջապես ընդունում է Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշում, որն ուժի մեջ է մտնում Թույլտվություն ունեցող անձին այն պատշաճ ձևով հանձնելու պահից: Եթե տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը չի ընդունում Թույլտվությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշում, ապա Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումը համարվում է անվավեր:

(42-րդ կետը լրաց. 23.03.16 թիվ 54-Ն որոշում)

43. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով Թույլտվությունը կասեցվում է առավելագույնը 3 ամիս ժամկետով: Եթե նշված ժամանակահատվածում չեն վերանում Թույլտվության կասեցման հիմքերը, ապա Հանձնաժողովն ընդունում է Թույլտվության դադարեցման մասին որոշում:»:

(43-րդ կետը լրաց. 23.03.16 թիվ 54-Ն որոշում)

 

Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

ՑԱՆԿ

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

._______________________________________________________.

|N |Ներկայացվող               |Ռադիոսիրողի կարգավիճակը  |

|  |փաստաթղթի անվանումը       |_________________________|

|  |                          |Հայաստանի     |Օտարերկրյա|

|  |                          |Հանրապետության|քաղաքացի  |

|  |                          |քաղաքացի      |          |

|__|__________________________|______________|__________|

|1 |           2              |       3      |     4    |

|__|__________________________|______________|__________|

|1 |Անձնագրի պատճենը, իսկ     |       *      |     *    |

|  |16 տարին չլրացած անձանց   |              |          |

|  |համար` ծննդյան վկայականի  |              |          |

|  |պատճենը                   |              |          |

|__|__________________________|______________|__________|

|2 |14-ից մինչև  18 տարեկան   |       *      |          |

|  |անչափահասների համար       |              |          |

|  |ծնողների, որդեգրողների կամ|              |          |

|  |հոգաբարձուի գրավոր        |              |          |

|  |համաձայնությունը          |              |          |

|__|__________________________|______________|__________|

|3 |Ռադիոսիրողի կարգը հավաստող|       *      |          |

|  |փաստաթուղթ                |              |          |

|__|__________________________|______________|__________|

|4 |Տեղեկություններ հայտատուի |       *      |     *    |

|  |վերաբերյալ                |              |          |

|__|__________________________|______________|__________|

|5 |Ռադիոսիրողի թույլտվության |              |     *    |

|  |պատճենը                   |              |          |

|__|__________________________|______________|__________|

|6 |Հայաստանի Հանրապետության  |              |     *    |

|  |ռադիոսպորտի ֆեդերացիայի   |              |          |

|  |միջնորդությունը           |              |          |

|__|__________________________|______________|__________|

|7 |(7-րդ կետն ուժը կորցրել է 01.04.15 թիվ 56-Ն որոշում)|

._______________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թ. օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

1-ին կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող

ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության և

ճառագայթման տեսակի

 

._____________________________________________________________________.

|N  |Ռադիոհաճախականու- |Հզո- |Ճառագայթման տեսակը         |Հիմունքներ  |

|   |թյան տիրույթը     |րու- |                           |(առաջնային, |

|   |                  |թյու-|                           |երկրորդական)|

|   |                  |նը Վտ|                           |            |

|___|__________________|_____|___________________________|____________|

|1  |135,7-137,8 կՀց   |  100|SSB, CW, թվային կապ        |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|2  |1810-1838 կՀց     |  100|CW, թվային կապ, 1836 կՀց   |առաջնային   |

|   |                  |     |QRP                        |            |

|___|__________________|_____|___________________________|____________|

|3  |1838-1940 կՀց     |  100|SSB, թվային կապ            |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|4  |1840-2000 կՀց     |  100|SSB, AM, թվային կապ        |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|5  |3500-3580 կՀց     | 1000|CW                         |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|6  |3580-3650 կՀց     | 1000|CW, թվային կապ             |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|7  |3650-3800 կՀց     | 1000|SSB, թվային կապ            |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|8  |7000-7100 կՀց     | 1000|SSB, CW, SSTV, թվային կապ  |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|9  |7100-7200 կՀց     | 1000|SSB, թվային կապ            |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|10 |10100-10150 կՀց   | 1000|CW, SSTV, թվային կապ       |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|11 |14000-14125 կՀց   | 1000|CW                         |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|12 |14125-14350 կՀց   | 1000|SSB, թվային կապ            |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|13 |18068-18168 կՀց   | 1000|SSB, CW, SSTV, թվային կապ  |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|14 |21000-21120 կՀց   | 1000|CW                         |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|15 |21120-21450 կՀց   | 1000|CW, SSTV, SSB, թվային կապ  |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|16 |24890-24990 կՀց   | 1000|SSB, CW, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|17 |28,0 -29,7 ՄՀց    | 1000|CW, AM, SSB, SSTV, FM,     |առաջնային   |

|   |                  |     |թվային կապ                 |            |

|___|__________________|_____|___________________________|____________|

|18 |29520-29700 ՄՀց   | 1000|AM, FM, թվային կապ         |առաջնային   |

|   |                  |     |(օգտագործվում է միայն      |            |

|   |                  |     |Վերահաղորդիչներում)        |            |

|___|__________________|_____|___________________________|____________|

|19 |144,0 - 146 ՄՀց   |  100|AM, FM, SSB, SSTV, թվային  |առաջնային   |

|   |                  |     |կապ                        |            |

|___|__________________|_____|___________________________|____________|

|20 |430-432 ՄՀց       |   50|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|21 |432-438 ՄՀց       |   50|FM, SSB, SSTV, թվային կապ  |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|22 |438-440 ՄՀց       |   50|FM, SSB, SSTV, թվային կապ  |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|23 |1240-1300 ՄՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|24 |2400-2450 ՄՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|25 |5650-5670 ՄՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|26 |5670-5725 ՄՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|27 |5725-5830 ՄՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|28 |5830-5850 ՄՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|29 |10,375-10,45 ԳՀց  |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|30 |10,45-10,5 ԳՀց    |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|31 |24,0-24,05 ԳՀց    |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|32 |24,05-24,25 ԳՀց   |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|33 |47,0-47,2 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|34 |76,0-77,5 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|35 |77,5-78 ԳՀց       |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|36 |78-79 ԳՀց         |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|37 |79-81 ԳՀց         |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|38 |122,25-123 ԳՀց    |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|39 |134-136 ԳՀց       |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |առաջնային   |

|___|__________________|_____|___________________________|____________|

|40 |136-141 ԳՀց       |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|41 |241-248 ԳՀց       |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |երկրորդային |

|___|__________________|_____|___________________________|____________|

|42 |248-250 ԳՀց       |    5|FM, SSB, SSTV, թվային կապ  |առաջնային   |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թ. օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

2-րդ կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող

ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության և

ճառագայթման տեսակի

 

._____________________________________________________________________.

|N  |Ռադիոհաճախակա-  |Հզո- |Ճառագայթման տեսակը           |Հիմունքներ  |

|   |նության տիրույթը|րու- |                             |(առաջնային, |

|   |                |թյու-|                             |երկրորդական)|

|   |                |նը Վտ|                             |            |

|___|________________|_____|_____________________________|____________|

|1  |135,7-137,8 կՀց |   50|SSB, CW, թվային կապ          |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|2  |1810-1850 կՀց   |   10|CW, թվային կապ, QRP          |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|3  |1838-1840 կՀց   |   10|SSB, CW, թվային կապ          |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|4  |1900-2000 կՀց   |   10|SSB, AM, թվային կապ          |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|5  |3500-3650 կՀց   |  100|CW, թվային կապ               |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|6  |3650-3800 կՀց   |  100|SSB, CW                      |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|7  |7000-7200 կՀց   |  100|SSB, CW, SSTV, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|8  |14000-14350 կՀց |  100|SSB, CW, SSTV, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|9  |14250-14350 կՀց |  100|SSB, CW, թվային կապ          |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|10 |21000-21450 կՀց |  100|SSB, CW, SSTV, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|11 |28,0-29,7 ՄՀց   |  100|SSB, CW, SSTV, FM, AM, թվային|առաջնային   |

|   |                |     |կապ                          |            |

|___|________________|_____|_____________________________|____________|

|12 |144,0-146 ՄՀց   |   50|AM, FM, SSB, SSTV, թվային կապ|առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|13 |430-432 ՄՀց     |   50|SSB, SSTV, FM, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|14 |432-440 ՄՀց     |   50|SSB, SSTV, FM, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|15 |1240-1300 ՄՀց   |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|16 |5650-5670 ՄՀց   |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|17 |10,375-10,45 ԳՀց|    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|18 |10,45-10,5 ԳՀց  |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|19 |47,0-47,2 ԳՀց   |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|20 |76,0-77,5 ԳՀց   |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|21 |77,5-78 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|22 |78-79 ԳՀց       |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|23 |79-81 ԳՀց       |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|24 |122,25-123 ԳՀց  |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|25 |134-136 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|26 |136-141 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|27 |241-248 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|28 |248-250 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |առաջնային   |

._____________________________________________________________________.

 

(3-րդ հավելվածը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թ. օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

3-րդ կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող

ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության և

ճառագայթման տեսակի

 

._____________________________________________________________________.

|N  |Ռադիոհաճախակա-  |Հզո- |Ճառագայթման տեսակը           |Հիմունքներ  |

|   |նության տիրույթը|րու- |                             |(առաջնային, |

|   |                |թյու-|                             |երկրորդական)|

|   |                |նը Վտ|                             |            |

|___|________________|_____|_____________________________|____________|

|1  |135,7-137,8 կՀց |   50|SSB, CW                      |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|2  |1810-1850 կՀց   |   10|CW, թվային կապ               |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|3  |1850-1930 կՀց   |   10|SSB, CW, թվային կապ          |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|4  |1900-2000 կՀց   |   10|SSB, AM, թվային կապ          |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|5  |3500-3650 կՀց   |   50|SSB, CW, թվային կապ          |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|6  |28,0-29,7 ՄՀց   |   50|SSB, FM, CW, SSTV, թվային կապ|առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|7  |144,0-146 ՄՀց   |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|8  |430-432 ՄՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|9  |432-440 ՄՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|10 |1240-1300 ՄՀց   |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|11 |5650-5670 ՄՀց   |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|12 |10,375-10,45 ԳՀց|    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|13 |10,45-10,5 ԳՀց  |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|14 |47,0-47,2 ԳՀց   |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|15 |76,0-77,5 ԳՀց   |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|16 |122,25-123 ԳՀց  |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|17 |134-136 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |առաջնային   |

|___|________________|_____|_____________________________|____________|

|18 |136-141 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|19 |241-248 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |երկրորդային |

|___|________________|_____|_____________________________|____________|

|20 |248-250 ԳՀց     |    5|FM, SSB, SSTV, թվային կապ    |            |

._____________________________________________________________________.

 

(4-րդ հավելվածը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

 

Հավելված N 5

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովին

 

ԴԻՄՈՒՄ

Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում սիրողական

ռադիոօպերատորի Թույլտվություն (երկարաձգել Թույլտվության ժամկետը)

- ընդգծել

 

______________________________________________________________________

                           (մարզը, բնակավայրը)

 

______________________________________________________________________

(թույլտվություն հայցողի անունը, հայրանունը, ազգանունը, բնակավայրը,

հեռախոսը)

 

______________________________________________________________________

 

______________________________________________________________________

 

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

Սույն դիմումին կցվում են`

 

1. ___________________________________________________________________

         (փաստաթղթերի անվանումը)           (օրինակների և  էջերի քանակը)

 

2. ___________________________________________________________________

 

3. ___________________________________________________________________

 

4. ___________________________________________________________________

 

    ___________________________                 __________________________

        (անունը, ազգանունը)                           (ստորագրությունը)

 

«___»___________ 200 __ թ.

 

Հավելված N 6

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

սիրողական ռադիոօպերատորի թույլտվություն ստանալու կամ թույլտվության

ժամկետը երկարաձգելու հայտ ներկայացրած անձի վերաբերյալ

 

1. Հայտատու __________________________________________________________

(հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը)

2. Ծննդյան թիվը ______________________________________________________

 

3. Ծննդավայրը ________________________________________________________

 

4. Կրթությունը _______________________________________________________

 

5. Լեզուների իմացությունը ____________________________________________

 

6. Գրանցումը _________________________________________________________

(հիմնական/ժամանակավոր, բնակավայրը)

 

7. Անձնագրային տվյալները _____________________________________________

 

8. Հեռախոսը ___________________________________________________

 

9. Ազդականչը ______________________________________________________

(լրացվում է թույլտվության ժամկետը երկարաձգելու դեպքում)

 

    ________________________________            __________________________

    (անունը, հայրանունը, ազգանունը)                   (ստորագրությունը)

 

«___»___________ 200 __ թ.

 

Հավելված N 7

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

Թույլտվությունը տրամադրվել է համաձայն Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

 

200 __ թ. __________ «___»-ի N_____ որոշման

 

Թույլտվության համարը N _________

 

Թույլտվությունը ստացել է`

 

______________________________________________________________________

(Թույլտվություն ստացող անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

______________________________________________________________________

(անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը, ում կողմից

և երբ է տրված)

 

______________________________________________________________________

              (հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

 

______________________________________________________________________

 

Թույլտվությունը ստացվել է`

 

«____»________________200__ թ.

___________________________________________

(Թույլտվությունն ստացողի ստորագրությունը)

 

Իսկականի հետ ճիշտ է`

«____»________________200__ թ.

 

___________________________________________

(Թույլտվությունն ստացողի ստորագրությունը)

 

Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Սույն կանոնները սահմանում են սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման պայմանները:

 

ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

 

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Թույլտվություն` Հանձնաժողովի կողմից ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է սիրողական ռադիոյով զբաղվելու նրա իրավունքը.

Սիրողական ռադիո` շահույթի նպատակ չհետապնդող ռադիոկապ ռադիոսիրողների միջև, այդ թվում` հաղորդակցություն, որն ուղղակիորեն առնչվում է մարդու կյանքի նկատմամբ որևէ սպառնալիքի կամ որևէ դժբախտ պատահարի կանխարգելման, կամ դժբախտ պատահարների հետևանքների վերացման հետ:

Սիրողական ռադիոօպերատոր (այսուհետ` Ռադիոսիրող)` սիրողական ռադիոկապ իրականացնող ֆիզիկական անձ:

Սիրողական ռադիոկայան (այսուհետ` Ռադիոկայան)` ռադիոկապի հնարավորություն ընձեռող ռադիոսարքավորում (ինքնաշեն կամ գործարանային արտադրության), որը շահագործվում է Սիրողական ռադիոյի համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթում.

Անձնական օգտագործման Ռադիոկայան (այսուհետ` Անձնական Ռադիոկայան)` Ռադիոկայան, որի օգտագործման համար պատասխանատվություն է կրում տվյալ Ռադիոկայանը Հանձնաժողովում գրանցած` Թույլտվություն ունեցող Ռադիոսիրողը,

Կոլեկտիվ օգտագործման սիրողական ռադիոկայան (Կոլեկտիվ Ռադիոկայան)` Ռադիոկայան, որը կարող է օգտագործվել Թույլտվություն ունեցող ռադիոսիրողների ցանկացած կոլեկտիվի կողմից` անկախ նրա հասարակական պատկանելությունից կամ գերատեսչական ենթակայությունից:

Ազդականչ` լատինական այբուբենի տառերի և արաբական թվերի համադրությամբ կազմված բառ, որը հաղորդվում է ռադիոկապի յուրաքանչյուր սեանսից առաջ և սեանսի ընթացքում, որը ծառայում է Ռադիոսիրողին կամ Ռադիոկայանին ճանաչելու համար:

Գերկարճալիք ռադիոսիրողական վերահաղորդիչ (այսուհետ` Վերահաղորդիչ)` ընդունող-հաղորդող ռադիոկայան, որն աշխատում է ավտոմատ ռեժիմում և լրիվ դուպլեքսի ռեժիմում ի վիճակի է հաղորդել ընդունած ազդանշանները միջազգային ստանդարտին համապատասխան ռադիոհաճախականություններով և ռադիոհաճախականությունների բաժանվածությամբ:

Գործ` Ռադիոկայանի անվանական թղթապանակ, որը պարունակում է Ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման նպատակով Հանձնաժողով ներկայացված փաստաթղթեր (տեղեկություններ):

 

ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Ռադիոկայանի կառուցվածքը պետք է ապահովի նրա անվտանգ սպասարկումը և բացառի շրջապատողներին էլեկտրական հոսանքով վնասելու հնարավորությունը:

3. Ռադիոկայանները արտակարգ իրավիճակներում կարող են ներգրավվել ռադիոկապի կազմակերպման համար, ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտասահմանյան երկրներում երրորդ դեմքով ինֆորմացիայի հաղորդման իրավունքով, համաձայն միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի:

4. Օտարերկրյա Ռադիոսիրողներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործել իրենց սարքավորումները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Ռադիոկայանները կարող են օգտագործվել միայն սիրողական ռադիոկապի նպատակով:

6. Ռադիոկայանը կարող է աշխատել հաղորդման վրա Ռադիոսիրողի թույլտվության կարգին համապատասխանող ռադիոհաճախականությունների տիրույթների սահմաններում ցանկացած ռադիոհաճախականության վրա: Ռադիոսիրողները պարտավոր են աշխատանքային ռադիոհաճախականությունները օգտագործել այնպես, որպեսզի ռադիոհաճախականության ցանկացած փոփոխման (այդ թվում` ռադիոհաճախականության կայունության շեղման) դեպքում ճառագայթվող ազդանշանները միշտ գտնվեն տվյալ Ռադիոսիրողի Թույլտվության կարգին համապատասխանող ռադիոհաճախականությունների տիրույթների սահմաններում:

7. Ռադիոսիրողների կողմից երկրորդային հիմունքով օգտագործվող ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատելիս, Ռադիոկայանները չպետք է խանգարումներ ստեղծեն առաջնային հիմունքով աշխատող Ռադիոկայանների աշխատանքին և պարտավոր են խանգարումներ ստեղծելու դեպքում անմիջապես փոխել աշխատանքային ռադիոհաճախականությունը:

8. Ռադիոկայանները պետք է բավարարեն ռադիոհաճախականության կայունության հետևյալ պահանջներին, որոնք որակվում են որպես հաճախականության բացարձակ շեղում ռադիոկապի սկզբից 15 րոպեի ընթացքում`

1) 1-ին և 2-րդ կարգի Ռադիոսիրողների կողմից շահագործվող կայանի համար 30 ՄՀց-ից ցածր տիրույթներում` 300 Հց-ից ոչ ավելի, գերկարճալիք (այսուհետ` ԳԿԱ) տիրույթներում` 1000 Հց-ից ոչ ավելի.

2) 3-րդ կարգի Ռադիոսիրողի կողմից շահագործվող կայանի համար 1,8 ՄՀց, 3,5 ՄՀց տիրույթներում` 500 Հց-ից ոչ ավելի, 28 ՄՀց տիրույթում` 2000 Հց-ից ոչ ավելի, ԳԿԱ տիրույթում` 10 կՀց-ից ոչ ավելի:

(8-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

9. Ռադիոկայանների հաղորդիչների առաջացրած կողմնակի ճառագայթումների միջին հզորությունը պետք է լինի`

1) մինչև 5 Վտ հզորությամբ հաղորդիչների համար 30 ՄՀց-ից ցածր տիրույթներում աշխատելու դեպքում հիմնական ճառագայթման հզորությունից 30 դԲ ցածր.

2) այլ հաղորդիչների համար 30 ՄՀց-ից ցածր տիրույթներում` հիմնական ճառագայթման հզորությունից 40 դԲ ցածր, բայց 50 մՎտ-ից ոչ ավելի.

3) 144 ՄՀց, 430 ՄՀց և 1296 ՄՀց ռադիոհաճախականություններով ԳԿԱ տիրույթներում աշխատող հաղորդիչների համար` 25 մՎտ-ից ոչ ավելի:

10. Ռադիոկայանը պետք է ապահովի աշխատանքը Թույլտվությունում նշված ռադիոհաճախականությունների տիրույթներում և չգերազանցի հզորությունների թույլատրված մակարդակները: Նույն ընտանիքի անդամների կողմից Ռադիոկայանի համատեղ օգտագործման դեպքում կայանի հաղորդիչ սարքավորումը պետք է ապահովի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի թույլտվությունում նշված հզորության մակարդակներով աշխատելու հնարավորություն:

11. Կախված Թույլտվության կարգից, Ռադիոսիրողները կարող են կիրառել ճառագայթման հետևյալ տեսակները`

1) ռադիոհեռագրություն ամպլիտուդային մանիպուլյացիայով (CW).

2) ռադիոկապ ամպլիտուդային մանիպուլյացիայով (AM, SSB).

3) ռադիոկապ հաճախային մոդուլյացիայով (FM).

4) թվային կապի տեսակներ (PACKET, PACKTOR, AMTOR, SSTV, BPSK-31, RRTY և այլն):

 

ԳԼՈՒԽ 3
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

12. Անձնական և կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանների, ինչպես նաև Վերահաղորդիչների գրանցումն իրականացնում է Հանձնաժողովը` սույն կանոնների համաձայն:

13. Ռադիոկայանների և Վերահաղորդիչների շահագործումը թույլատրվում է միայն Հանձնաժողովում դրանց գրանցումից հետո:

14. Ռադիոկայանների կամ Վերահաղորդիչների գրանցման համար Թույլտվություն ունեցող Ռադիոսիրողները դիմում են Հանձնաժողով` լրացնելով N 1 կամ N 2 հավելվածներում տրված դիմումի ձևը:

15. Ռադիոսիրողի դիմումը մուտքագրվում է Հանձնաժողովում: Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է դիմումում ընդգրկված չափորոշիչների համապատասխանությունը սույն կանոնների դրույթներին:

16. Դիմումները քննարկվում և արդյունքների մասին տեղյակ են պահվում Ռադիոսիրողներին 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(16-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

17. Ռադիոսիրողը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

18. Յուրաքանչյուր Ռադիոկայանի կամ Վերահաղորդչի համար կազմվում է Գործ:

19. Անձնական կամ կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանների տեղակայման վայրի փոփոխման դեպքում Ռադիոսիրողը (Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը) այդ մասին տեղյակ է պահում Հանձնաժողովին նոր վայրում առաջին ռադիոսեանսն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
26.08.2009
N 527-Ն
Որոշում