Սեղմել Esc փակելու համար:
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍԻՐՈՂԱ ...

 

 

600.0527.290909

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        09            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60009327

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 2009 թվականի N 527-Ն

 

ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 4
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

20. Անձնական Ռադիոկայանը տեղադրվում է նրա սեփականատեր Ռադիոսիրողի բնակվելու վայրում (հասցեում): Անձնական Ռադիոկայանը չի թույլատրվում տեղադրել հանրակացարաններում, որտեղ մեկ սենյակում բնակվում են մի քանի հոգի (բացառությամբ ընտանեկան հանրակացարանների) և կոմունալ բնակարանների ընդհանուր օգտագործման վայրերում: Ժամանակավոր օգտագործումը թույլ է տրվում նաև Ռադիոսիրողի ամառանոցից:

21. Անձնական Ռադիոկայանից կարող է օգտվել Թույլտվություն ունեցող ցանկացած Ռադիոսիրող` Ռադիոկայանի սեփականատեր Ռադիոսիրողի ներկայությամբ, սակայն իրեն ազդականչով:

22. Կոլեկտիվ Ռադիոկայանը պետք է տեղադրված լինի այնպես, որ բացառվի նրա շահագործումը Կոլեկտիվ Ռադիոկայանի պետի, նրա տեղակալների կամ ինքնուրույն աշխատելու թույլտվություն ունեցող անձանց բացակայության դեպքում:

23. Կոլեկտիվ Ռադիոկայանների պետեր կամ նրանց տեղակալներ կարող են լինել միայն 18 տարին լրացած անձինք, որոնք ունեն ոչ պակաս, քան 3 տարվա ռադիոսիրողական եթերում աշխատելու փորձ: Սույն կանոններում նշված տարիքը և ժամկետը կարող են նվազել մեկ տարով, եթե հարցը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզերի Ռադիոսիրողներին:

24. Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը ապահովում է Ռադիոկայանի օգտագործումը Թույլտվություն ունեցող Ռադիոսիրողների կողմից: Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը իրավունք ունի թույլատրել Ռադիոկայանից աշխատելու ցանկացած անձի` իր ներկայությամբ: Աշխատանքը պետք է կատարվի կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանի ազդականչով:

(24-րդ կետը փոփ. 01.04.15 թիվ 56-Ն որոշում)

25. Կոլեկտիվ Ռադիոկայանի անտենայի սարքավորումների տեղադրման վերանորոգման և համալրման աշխատանքների անվտանգության համար պատասխանատվությունը կրում է Ռադիոկայանի պետը: Անձնական Ռադիոկայանների սեփականատերերը պատասխանատու են շենքերի տանիքներում տեղակայված` իրենց պատկանող անտենային կայմերի, նեցուկների և ամրակների տեղադրման տեղերի ծածկի պահպանման, ինչպես նաև շրջապատողների համար այդ կառույցների անվտանգ լինելու համար:

26. Հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթների սահմաններում Ռադիոսիրողները կարող են ռադիոկապ հաստատել միայն սիրողական ռադիոկայանների հետ (բացառությամբ սույն կանոնների 3-րդ կետում նշված դեպքի): Թույլատրվում է անցկացնել ռադիոկապ բազային երկրային վերահաղորդիչների, սիրողական ռադիոկապի Երկրի արհեստական արբանյակների վրա գտնվող վերահաղորդիչների միջոցով, ինչպես նաև ռադիոկապ նման արբանյակների վրա գտնվող պատասխանող ռոբոտների հետ: Ռադիոկապը այլ ռադիոկայանների հետ (ծառայողական և այլն) թույլատրվում է միայն վերջինների կողմից աղետի ազդանշաններ (SOS, MAYDAY) սիրողական ռադիոհաճախականության տիրույթներում հաղորդելու դեպքում:

27. Ռադիոսիրողները պարտավոր են հաղորդել Ռադիոկայանի ազդականչը յուրաքանչյուր ռադիոկապի սեանսի սկզբում և լրիվ ավարտից հետո, իսկ կապի երկարատև սեանսների ժամանակ կրկնել այն ոչ պակաս, քան հինգ րոպեն մեկ անգամ: Սպորտային միջոցառման մասնակցող Ռադիոսիրողները պետք է հաղորդեն իրենց ազդականչերը այնքան հաճախ, որքան պահանջում են տվյալ սպորտային միջոցառման կանոնները, բայց ոչ պակաս, քան հինգ րոպեն մեկ անգամ:

28. Ռադիոկապի ժամանակ Ռադիոսիրողները պետք է պահպանեն եթերային էթիկան և կատարեն միայն ռադիոսիրողական և ռադիոսպորտի, սիրողական ռադիոկայանի սարքավորումների տեխնիկական տվյալների, եղանակային և ռադիոալիքների տարածման պայմանների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում: Սույն կանոններում նշված թեմատիկայի սահմաններում ռադիոփոխանակումը իրականացվում է բաց տեքստով, օգտագործելով Q կոդի արտահայտությունները կամ ռադիոսիրողական կոդը:

29. Արգելվում է`

1) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության հաղորդումը.

2) ծածկագրերի, պայմանական կոդերի և կամայական կրճատումների օգտագործումը, բացառությամբ 28-րդ կետում նշված կոդերի և կրճատումների.

3) կեղծ կամ մոլորեցնող տեղեկությունների հաղորդումը.

4) առանց ազդականչերի կամ չշնորհված ազդականչերով աշխատանքը.

5) տվյալ Ռադիոսիրողի թույլտվության կարգի համար սահմանային թույլատրելի հզորության գերազանցումը և թույլատրելի ռադիոհաճախականությունների տիրույթներից դուրս աշխատելը.

6) տվյալ Ռադիոսիրողի թույլտվության կարգի համար չնախատեսված ռադիոհաճախականությունների տիրույթներում և ճառագայթման ձևերով աշխատանքը.

7) 28-րդ կետում նշված թեմատիկայի սահմաններից դուրս եկող բանակցությունների վարումը, եթերում քաղաքականության, կրոնի, սեքսի, գործարարությանը վերաբերող հարցերի քննարկումը.

8) ռադիոկապի ժամանակ անվայել կամ վիրավորական արտահայտությունների օգտագործումը.

9) ռադիոհաղորդումների, հեռուստածրագրերի ձայնային ուղեկցությունների, երաժշտական ձայնագրությունների և ամեն տեսակի գովազդի հաղորդումը.

10) տեխնիկական պահանջներին և անվտանգության տեխնիկայի կանոններին չհամապատասխանող Ռադիոկայանների շահագործումը.

11) SOS կամ MAYDAY աղետների միջազգային ազդականչերի օգտագործումը (բացառությամբ 26-րդ կետում նշված դեպքի).

12) երկրորդական հիմունքով սիրողական ռադիոկայաններին տրված ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործման կարգի խախտումը.

13) Ռադիոկայանի օգտագործումը երրորդ անձանց համար (կողմից) տեղեկություններ հաղորդելու նպատակով (բացառությամբ 26-րդ կետում նշված դեպքի).

14) թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ Ռադիոկայանով եթերում աշխատելը:

30. Ռադիոսիրողները պետք է հետևեն ընդունված ռադիոսիրողական էթիկային, ռադիոկապի ժամանակ ցուցաբերեն փոխադարձ հարգանք, նրբազգացողություն և տակտ:

31. Վերահաղորդիչները կարող են տեղադրվել ցանկացած Ռադիոսիրողի կամ ռադիոսիրողների կոլեկտիվի կողմից: Վերահաղորդիչների համար կարող են օգտագործվել ընդունման-հաղորդման ռադիոհաճախականությունները, համաձայն Ռադիոսիրողական միջազգային միության 1-ին ռեգիոնի բաշխման: Վերահաղորդչի հզորությունը չպետք է գերազանցի 100 Վտ, ռադիոկապի օգտագործվող տեսակը` F3E-հաճախականային մոդուլյացիա:

 

ԳԼՈՒԽ 5
ՌԱԴԻՈՍԻՐՈՂՆԵՐԻ (ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ) ԱԶԴԱԿԱՆՉԵՐԸ

 

32. Ռադիոսիրողներին ազդականչերը շնորհվում են Հանձնաժողովի կողմից` Միջազգային Ռադիոկապի Ռեգլամենտի պահանջներին համապատասխան:

33. Հայաստանի Հանրապետության Ռադիոսիրողը կարող է ունենալ մշտական հիմունքով միայն մեկ ազդականչ, որը սկսվում է EK տառերով:

34. Հանձնաժողովը իրականացնում է`

1) Միջազգային մրցումներին մասնակցելու համար (անհրաժեշտության դեպքում) հատուկ ազդականչերի շնորհումը` Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի պահանջի հիման վրա.

2) Հանրապետական կարգավիճակով` կարճալիք և գերկարճալիք տիրույթներում ռադիոկապի մրցումներին մասնակցելու համար ազդականչերի շնորհումը:

3) Օտարերկրյա ռադիոսիրողներին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր ազդականչերի շնորհումը` միայն Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդության հիման վրա: Ժամանակավոր ազդականչը կազմվում է` EK/, որից հետո ավելանում է օտարերկրյա Ռադիոսիրողի ազդականչը:

4) Հանրապետական կարգավիճակով (հավաքներ, հոբելյաններ և այլն) միջոցառումների անցկացման ժամանակ Ռադիոկայաններին հատուկ ազդականչերի շնորհումը:

35. Ռադիոսիրողներին մշտական ազդականչեր շնորհվում են համաձայն Միջազգային Ռադիոկապի Ռեգլամենտի: Բոլոր Ռադիոսիրողներին շնորհվում են վեցանիշ ազդականչեր: 2-րդ և 1-ին կարգ ունեցող Ռադիոսիրողների վեցանիշ ազդականչերը վերջիններիս ցանկության դեպքում կարող են փոխարինվել հնգանիշ ազդականչերով: 1-ին կարգի ճանաչված և բարձր որակավորում ունեցող Ռադիոսիրողների ազդականչը կարող է փոխարինվել քառանիշ ազդականչով: Ազդականչի տրամադրումը և փոխարինումը կատարվում է Հանձնաժողովի կողմից, Ռադիոսիրողի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդությամբ:

 

ԳԼՈՒԽ 6
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

36. Յուրաքանչյուր Ռադիոկայանի տեղակայման վայրում պետք է գտնվեն`

1) Սույն կանոնները.

2) Ռադիոսիրողի Թույլտվությունը.

3) Տեղեկություն Ռադիոկայանի գրանցման մասին.

4) Ապարատային մատյանը կամ համակարգիչ:

37. Ապարատային մատյանում կամ համակարգչում պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները`

1) ռադիոկապի անցկացման ամսաթիվը և ժամը.

2) սիրողական ռադիոկայանի ազդականչը, որի հետ կայացված է ռադիոկապը.

3) ռադիոհաճախականության տիրույթը և ճառագայթման տեսակը.

4) ազդանշանի գնահատականը (ընդունված և հաղորդված):

38. Ապարատային մատյանում (համակարգչում) կարելի է չգրանցել տեղեկություններ մրցումների ընթացքում անցկացված ռադիոկապի մասին: Այդ դեպքում նշվում է աշխատանքի պարբերականությունը և անցկացված ռադիոկապերի քանակը:

39. Ապարատային մատյանի կամ համակարգչում գրանցված տեղեկատվության պահման ժամկետը 3 տարուց ոչ պակաս է` նրա մեջ գրանցված վերջին ռադիոկապի անցկացման պահից:

40. Ռադիոկայանը, ապարատային մատյանը կամ համակարգչում գրանցված տեղեկատվությունը պետք է մատչելի լինեն Հանձնաժողովի ներկայացուցիչների համար:

41. Գերկարճալիք շարժական ռադիոկայանի աշխատանքի դեպքում մատյանի վարումը կամ համակարգչում տեղեկատվության գրանցումը պարտադիր չէ:

 

ԳԼՈՒԽ 7
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՌԱԴԻՈՍՊՈՐՏԻ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՌԱԴԻՈՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

42. Սպորտային ռադիոպելենգացիայի (աղվեսաորս) մրցումների ապահովման համար թույլատրվում է 3500-3650 կՀց և 144-146 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթներում օգտագործել ոչ ավելի քան 6 հաղորդիչ, յուրաքանչյուրը մինչև 5 Վտ հզորությամբ` հեռագրային կամ հեռախոսային ռեժիմով:

Սպորտային ռադիոպելենգացիայի համար ռադիոհաղորդիչներին տրվում են հետևյալ ազդականչերը`

 

.___________________________________________.

|N |Նշանակումը  |Ազդականչերը                |

|  |            |___________________________|

|  |            |հեռագիր  |հեռախոս          |

|__|____________|_________|_________________|

|1 |            |MO (MOT) |«աղվես»          |

|__|____________|_________|_________________|

|2 |աղվես - 1   |MOE      |«աղվես առաջին»   |

|__|____________|_________|_________________|

|3 |աղվես - 2   |MOI      |«աղվես երկրորդ»  |

|__|____________|_________|_________________|

|4 |աղվես - 3   |MOS      |«աղվես երրորդ»   |

|__|____________|_________|_________________|

|5 |աղվես - 4   |MOH      |«աղվես չորրորդ»  |

|__|____________|_________|_________________|

|6 |աղվես - 5   |MO5      |«աղվես հինգերորդ»|

.___________________________________________.

 

43. Ռադիոսպորտի մարզաձևերի մրցումներին մասնակցելու համար Ռադիոկայանների օգտագործման թույլտվությունը և ազդականչերը տրվում են ժամանակավոր, մրցման համար նախատեսված ժամանակահատվածի համար` Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի կողմից:

44. Ռադիոբազմամարտի մրցումների ապահովման համար թույլատրվում է 1830-1930 կՀց և 3500-3650 կՀց ռադիոհաճախականությունների տիրույթներում օգտագործել մինչև 5 Վտ հզորությամբ հաղորդիչներ` հեռագրային կամ հեռախոսային ռեժիմով:

45. Ռադիողեկավարման մոդելների համար թույլատրվում է օգտագործել 28000-28200 կՀց և 144-146 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթները, 25 կՀց-ից ոչ ավելի զբաղեցվող տիրույթով` 1 Վտ-ից ոչ ավելի հզորությամբ և 26957-27283 կՀց ռադիոհաճախականությունների տիրույթները, 20 կՀց ոչ ավելի զբաղեցված տիրույթով` 0,5 Վտ-ից ոչ ավելի հզորությամբ ռադիոհաղորդիչները: Նշված ռադիոհաղորդիչները պետք է օգտագործվեն բացառապես մոդելների ղեկավարման հրամանների հաղորդման համար: Այդպիսի ռադիոհաղորդիչների օգտագործումը ռադիոկապի համար խստիվ արգելվում է:

 

Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովին

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ գրանցել անձնական/կոլեկտիվ օգտագործման սիրողական ռադիոկայանը (ընդգծել)

______________________________________________________________________

                           (մարզը, բնակավայրը)

 

Ռադիոսիրողի անունը, հայրանունը, ազգանունը ____________________________

 

______________________________________________________________________

 

Թույլտվության կարգը և համարը ________________________________________

 

Ռադիոկայանի տեղակայման հասցեն ________________________________________

 

Ռադիոկայանի մակնիշը _____________ Ռադիոկայանի հզորությունը ___________

 

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

    ___________________________                 __________________________

        (անունը, ազգանունը)                           (ստորագրությունը)

 

«___»___________ 200 __ թ.

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովին

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ գրանցել գերկարճալիք ռադիոսիրողական վերահաղորդիչը

______________________________________________________________________

                           (մարզը, բնակավայրը)

 

Ռադիոսիրողի անունը, հայրանունը, ազգանունը ____________________________

 

______________________________________________________________________

 

Թույլտվության կարգը և համարը ________________________________________

 

Վերահաղորդչի տեղակայման հասցեն _______________________________________

 

Վերահաղորդչի մակնիշը ______________ Վերահաղորդչի հզորությունը_________

 

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

    ___________________________                 __________________________

        (անունը, ազգանունը)                           (ստորագրությունը)

 

«___»___________ 200 __ թ.

 

Հավելված N 3

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թվականի օգոստոսի 26-ի

N 527-Ն որոշմամբ հաստատված

կանոնների

 

ԿԱՐԳ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՌԱԴԻՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ

 

Սույն կարգը սահմանում է որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանության ստուգման ընթացակարգը:

1. Ռադիոսիրողի որակավորումը որոշվում է էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի հիմունքների, անվտանգության տեխնիկայի և եթերում աշխատելու կանոնների իմացության վերաբերյալ քննության արդյունքների հիման վրա:

2. Որակավորման քննություններն ընդունում է Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը: Որակավորման հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգի համաձայն:

3. Անձը, որը ցանկանում է ստանալ սիրողական ռադիոօպերատորի որակավորման կարգ կամ բարձրացնել իր սիրողական ռադիոօպերատորի որակավորման կարգը, պետք է դիմի Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիա` որակավորման քննություններ հանձնելու խնդրանքով: Դիմումը քննարկվում է մեկ ամսվա ընթացքում:

4. Որակավորման քննությունը բանավոր է:

5. Ռադիոսիրողի որակավորման քննության հարցաշարերը կազմվում են որակավորման հանձնաժողովի կողմից, հաշվի առնելով Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կողմից ռադիոսիրողներին առաջադրված նվազագույն պահանջների ITU-R M.1544 հանձնարարականը: Ռադիոօպերատորական յուրաքանչյուր կարգի համար կազմվում է առանձին հարցաշար:

6. Ռադիոսիրողի որակավորման քննության հարցաշարերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի կողմից:

7. Ռադիոսիրողի որակավորման քննության հարցաշարերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի ինտերնետային կայքում:

8. Որակավորման հանձնաժողովն իրավասու է քննություն ընդունել, եթե ներկա է որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը` ներառյալ հանձնաժողովի նախագահը կամ տեղակալը:

9. Քննությունն անցկացվում է, անկախ քննությանը մասնակցելու համար դիմած անձանց քանակից:

10. Քննության հարցերը քննություն հանձնողին է տրվում քննությունն սկսելուց հետո` որակավորման հանձնաժողովի կողմից ռադիոօպերատորական յուրաքանչյուր կարգի համար կազմված և համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրության միջոցով: Հարցերի նվազագույն քանակը որոշվում է որակավորման հանձնաժողովի կողմից:

11. Ռադիոսիրողի որակավորման քննության արդյունքը` դրական կամ բացասական, որոշվում է որակավորման հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ` ձայների մեծամասնությամբ:

12. Ռադիոսիրողի որակավորման քննության դրական արդյունքի դեպքում ռադիոսիրողին տրամադրվում է կարգը հավաստող փաստաթուղթ` քննությանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջնորդությամբ, միջազգային մրցումներում առաջատար տեղեր զբաղեցնող Ռադիոսիրողների որակավորման կարգը որակավորման հանձնաժողովի կողմից կարող է բարձրացվել առանց որակավորման քննություններ հանձնելու: Այս դեպքում Ռադիոսիրողին տրամադրվում է կարգը հավաստող փաստաթուղթ` որակավորման հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
26.08.2009
N 527-Ն
Որոշում