030.0259.300909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Երևանի պետական համալսարանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած նվաճումների համար պարգևատրել.
Մովսես Խորենացու մեդալով`
Արամ Հրաչիկի Սիմոնյանին ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
պրոֆեսոր
Հովհաննես Միսակի Ասատրյանին ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ավագ
դասախոս
Պավել Բորիսի Բալայանին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի
դեկան, մանկավարժական գիտությունների
թեկնածու, դոցենտ
Էդիկ Արտեմի Զոհրաբյանին ԵՊՀ միջազգային հարաբերությունների և
դիվանագիտության ամբիոնի վարիչ,
պատմական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր
Հենրիկ Գևորգի Թումանյանին ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և
սպորտի ամբիոնի վարիչ, մանկավարժական
գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Անանիա Շիրակացու մեդալով`
Մարատ Արիսի Գրիգորյանին ԵՊՀ աշխարհագրության և
երկրաբանության ֆակուլտետի դեկան,
երկրաբանական-հանքաբանական
գիտությունների թեկնածու, դոցենտ
Գեղամ Գրիգորի Գևորգյանին ԵՊՀ պրոռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից
անդամ, պրոֆեսոր
Ստեփան Եղիազարի Մարկոսյանին ԵՊՀ մաթեմատիկական կիբեռնետիկայի
ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարեն Միքայելի Մովսիսյանին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի
դեկանի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական
գիտությունների թեկնածու, դոցենտ:
30 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-259-Ա