030.0260.300909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Երևանի պետական համալսարանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.
Գիտության վաստակավոր գործչի`
Էմիլ Սոսի Գևորգյանին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի
դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
պրոֆեսոր
Վաստակավոր մանկավարժի`
Սերգեյ Աշոտի Գալստյանին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի
հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր,
բանասիրական գիտությունների դոկտոր
Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյանին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի
դոցենտ, պատմական գիտությունների
թեկնածու
Սոնա Սարգսի Սեֆերյանին ԵՊՀ անգլիական բանասիրության
ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական
գիտությունների դոկտոր
Վաստակավոր իրավաբանի`
Տարիել Կարապետի Բարսեղյանին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի
ամբիոնի վարիչ, իրավաբանական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
30 սեպտեմբերի 2009 թվականի
ՆՀ-260-Ա