Սեղմել Esc փակելու համար:
ՆՅՈՒ ՅՈՐՔ ԵՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ (ԱՄԵՐԻԿԱՅԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՅՈՒ ՅՈՐՔ ԵՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ (ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0158.250909

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՆՅՈՒ ՅՈՐՔ ԵՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ (ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել աշխատանքային այցով 2009 թվականի հոկտեմբերի 3-ից 4-ը Նյու Յորք և հոկտեմբերի 4-ից 5-ը ներառյալ Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ նահանգներ) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ Սարգսյան              Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

    Գագիկ Հարությունյան        Հայաստանի Հանրապետության սահմանադրական

                               դատարանի նախագահ

 

    Արկադի Ղուկասյան           Հայաստանի Հանրապետության հատուկ

                               հանձնարարություններով դեսպան

 

    Հրանուշ Հակոբյան           Հայաստանի Հանրապետության սփյուռքի

                               նախարար

 

    Վիգեն Սարգսյան             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Սևակ  Լալայան              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               օգնական

 

    Սամվել Ֆարմանյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               մամուլի քարտուղար

 

    Ֆադեյ Չարչօղլյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

 

    Խաչատուր Ադումյան          թարգմանիչ (սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը)

 

    Վաչագան Ղազարյան           Հայաստանի Հանրապետության պետական

                               պահպանության ծառայության պետի առաջին

                               տեղակալ

 

    Գրիգորի Հայրապետով         Հայաստանի Հանրապետության պետական

                               պահպանության ծառայության պետի տեղակալ, 1-ին

                               բաժնի պետ

 

    Արամ Գրիգորյան             Հայաստանի Հանրապետության պետական

                               պահպանության ծառայության աշխատակից

 

    Հրանտ Պետրոսյան            Հայաստանի Հանրապետության պետական

                               պահպանության ծառայության աշխատակից

 

    Կարեն Ազատյան              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               օպերատոր

 

    Վարդան Պետրոսյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               օպերատոր:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների և թարգմանչի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չաոփվ, գիշերավարձ, ներկայացուցչական, տրանսպորտի և մուտքի արտոնագրերի ծախսեր), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակիցների գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակիցների օրապահիկի ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության հաշվին:

Պատվիրակության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակիցների Փարիզ-Նյու Յորք-Լոս Անջելես-Փարիզ, Գ. Հարությունյանի Երևան-Նյու Յորք-Լոս Անջելես-Փարիզ, Խ. Ադումյանի Փորթլենդ-Նյու Յորք-Լոս Անջելես-Երևան ինքնաթիռի տոմսերի արժեքը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին` լուծել պատվիրակության Նյու Յորք և Լոս Անջելես մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

 

25 սեպտեմբերի 2009 թվականի

ՆԿ-158-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
25.09.2009
N ՆԿ-158-Ա
Կարգադրություն