Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0168.121009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՄՈՍԿՎԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2009 թվականի հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ Սարգսյան          Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

    Վիգեն Սարգսյան         Հայաստանի Հանրապետության նախագահի

                           աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Արմեն Սմբատյան         Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի

                           Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

    Սամվել Ֆարմանյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           մամուլի քարտուղար

 

    Ֆադեյ Չարչօղլյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

 

    Վաչագան Ղազարյան       Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ

 

    Գրիգորի Հայրապետով     Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության պետի տեղակալ, 1-ին

                           բաժնի պետ

 

    Հրանտ Պետրոսյան        Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Արամ Գրիգորյան         Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Գրիգորի Առաքելյան      Հայաստանի Հանրապետության պետական

                           պահպանության ծառայության աշխատակից

 

    Մարտին Շահբազյան       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           լուսանկարիչ

 

    Կարեն Ազատյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           օպերատոր

 

    Լուսինե Մկրտչյան       Հանրային հեռուստաընկերության թղթակից

 

    Արմեն Անդրեասյան       Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

    Մարինա Բրուտյան        «Ռեգնում» լրատվական գործակալության

                           թղթակից

 

    Արամ Արարատյան         «Արմինֆո» լրատվական գործակալության

                           թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների տրանսպորտի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական պահպանության ծառայության հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2009 թվականի հոկտեմբերի 12-ին կազմակերպել Երևան-Մոսկվա և Մոսկվա-Երևան հատուկ չվերթերը:

 

12 հոկտեմբերի 2009 թվականի

ՆԿ-168-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.10.2009
N ՆԿ-168-Ա
Կարգադրություն