031.0175.191009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Պետական կառավարման համակարգում երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Հրաչյայի Զաքարյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:
19 հոկտեմբերի 2009 թվականի
ՆԿ-175-Ա