Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊ ...

 

 

040.0494.120898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 1998 թվական թիվ 496

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվի փոփոխության մասին» թիվ 360 և 1998 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի թիվ 277 և 1998 թվականի մարտի 5-ի թիվ 139 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» 379 որոշումներով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի և տեղական գանձապետական բաժանմունքների աշխատողների թիվն ավելացնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների պահպանման ծախսերի կրճատումներից տնտեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ավելացնել 1941,4 հազ. դրամով, իսկ տեղական գանձապետական բաժանմունքների պահպանման ծախսերը 8869.0 հազ. դրամով, համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 12-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

օգոստոսի 12-ի թիվ 494 որոշման

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության

կենտրոնական ապարատի և տեղական գանձապետական բաժանմունքի

պահպանման ծախսերը

(հազ. դրամ)

________________________________________________________________________

թիվ                                      ՀՀ ֆինանսների   ՀՀ ֆինանսների

ը/կ         Ծախսերը                      և  էկոնոմիկայի  և  էկոնոմիկայի

                                         նախարարության   նախարարության

                                          կենտրոնական      տեղական

                                            ապարատ       գանձապետական

                                                         բաժանմունքներ

________________________________________________________________________

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

 1. Աշխատողների աշխատավարձ                  850,0           4231,4

2. Ընթացիկ տրանսֆերտներ

այդ թվում`

պետական սոցիալական ապահովագրության

    վճարներ                                 272,0           1354,0

3. Ապրանքների գնման ու ծառայությունների

    վճարման ծախսեր` ընդամենը                819,4           3283,6

այդ թվում` ա) ապրանքների ձեռքբերում`

նույն թվում`

- գույք, գրասենյակային ապրանքներ և

    նյութեր                                 304,4            2785,4

բ) գործուղումներ և ծառայողական

    ուղևորություններ                        260,6              64,8

 գ) կապի ծառայությունների վճար              254,4             135,0

դ) կոմունալ ծառայությունների վճար`

    ընդամենը                                                  298,4

այդ թվում`

    էլեկտրաէներգիայի ծախսեր                                   184,9

    վառելիքի և  ջեռուցման ծախսեր                              110,7

    ջրմուղից և  կոյուղուց օգտվելու ծախս                         2,8

ե) այլ ծախսեր

_________________________________________________________________________

    ԸՆԴԱՄԵՆԸ                                                  8869,0

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.08.1998
N 494
Որոշում