Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿ ...

 

 

040.1190.261009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2009 թվականի N 1190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարգահովտի գյուղական համայնքի ղեկավար Սեյրան Անանյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Մարգահովտի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարգահովտի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 866853.5 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 276128.5 դրամ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 22-ի

N 1190-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

._______________________________________________________.

|NN |                 Ծախսեր                  | Գումարը |

|ը/կ|                                         | (դրամ)  |

|___|_________________________________________|_________|

| 1.|Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ|   120000|

|___|_________________________________________|_________|

|   |այդ թվում`                               |         |

|___|_________________________________________|_________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                 |    60000|

|___|_________________________________________|_________|

|   |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի        |    30000|

|___|_________________________________________|_________|

|   |3) հանձնաժողովի քարտուղարի               |    30000|

|___|_________________________________________|_________|

| 2.|Փաստացի սոցիալական ապահովության վճարներ  |    30000|

|___|_________________________________________|_________|

|   |Ընդամենը                                 |150000.00|

._______________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 22-ի

N 1190-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

._______________________________________________________.

|NN |                 Ծախսեր                  | Գումարը |

|ը/կ|                                         | (դրամ)  |

|___|_________________________________________|_________|

| 1.|Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ|   270000|

|___|_________________________________________|_________|

|   |այդ թվում`                               |         |

|___|_________________________________________|_________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                 |    60000|

|___|_________________________________________|_________|

|   |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի        |    30000|

|___|_________________________________________|_________|

|   |3) հանձնաժողովի քարտուղարի               |    30000|

|___|_________________________________________|_________|

|   |4) հանձնաժողովի անդամների                |   150000|

|   |(5 անդամ x 30000 դրամ)                   |         |

|___|_________________________________________|_________|

| 2.|Փաստացի սոցիալական ապահովության վճարներ  |    72500|

|___|_________________________________________|_________|

| 3.|Տրանսպորտային նյութեր                    |     5000|

|___|_________________________________________|_________|

| 4.|Կապի ծառայություններ                     |     1000|

|___|_________________________________________|_________|

| 5.|Գրասենյակային նյութեր և  հագուստ         |     3000|

|___|_________________________________________|_________|

|   |ընդամենը                                 |351500.00|

|___|_________________________________________|_________|

|   |2 տեղամասային ընտրական հանձնաժողովի      |703000.00|

|   |ծախսեր (2 x 351500)                      |         |

|___|_________________________________________|_________|

|   |Այլ ծախսեր                               | 13853.50|

|   |(քվեաթերթիկների տպագրություն (2690       |         |

|   |ընտրող + 2690 x 0.03) x 5 դրամ)          |         |

|   |ծախսեր (2 x 351500)                      |         |

|___|_________________________________________|_________|

|   |Ընդամենը                                 |716853.50|

._______________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի հոկտեմբերի 22-ի

N 1190-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

._______________________________________________________.

|NN |                 Ծախսեր                  | Գումարը |

|ը/կ|                                         | (դրամ)  |

|___|_________________________________________|_________|

| 1.|Գրասենյակային նյութեր և  հագուստ         | 10491.00|

|   |(ընտրողների ցուցակներ, 2690 ընտրող x 3.9 |         |

|   |դրամ)                                    |         |

|___|_________________________________________|_________|

| 2.|Կապի ծառայություններ                     | 265637.5|

|   |(ընտրողների ծանուցագրեր, 2690 ընտրող x   |         |

|   |98.75 դրամ)                              |         |

|___|_________________________________________|_________|

|   |Ընդամենը                                 |276128.50|

._______________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2009
N 1190-Ն
Որոշում