041.0888.261009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 888-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆ ՀՈԶԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բարձր տեխնոլոգիաների «ԱրմԹեք-2009» համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2009 թվականի նոյեմբերի 4-8-ը Սան Հոզե (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Մարգարյանին և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սան Հոզե գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Զատիկյանինը, Հ. Կարապետյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Ն. Երիցյանինը և Վ. Կիրակոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Բ. Փափազյանինը և Զ. Ամատունու` Սան Հոզե գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ազգային մրցունակության հիմնադրամի հաշվին, իսկ Ա. Գալստյանինը` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սան Հոզե մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սան Հոզե մեկնելու հետ կապված հարցերը:
(որոշումը փոփ. 14.12.09 թիվ 1040-Ա, 14.12.09 թիվ 1041-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի հոկտեմբերի 26-ի
N 888-Ա որոշման
ԿԱԶՄ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-8-Ը ՍԱՆ ՀՈԶԵ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական
Վ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և
տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
(2009 թվականի նոյեմբերի 4-9-ը)
Ե. Ազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Վ. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության
պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար
(մեկնում է նախօրոք)
Ա. Զատիկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Հ. Կարապետյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Բ. Փափազյան - Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Զ. Ամատունի - Ազգային մրցունակության հիմնադրամի աշխատող
(համաձայնությամբ)
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի օպերատոր
Հ. Բաբայան - ՀՀ վարչապետի լուսանկարիչ
Խ. Ադումյան - ՀՀ վարչապետի թարգմանիչ