041.0889.261009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 889-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանի տոնակատարությունները կազմակերպելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի հոկտեմբերի 26-ի
N 889-Ա որոշման
ԿԱԶՄ
Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Դավթյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի,
սպորտի և երիտասարդության հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Բաբլոյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Ավագյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Քյալյան - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական
համալսարանի ռեկտոր
Ա. Շեկոյան - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական
համալսարանի պրոռեկտոր
Կ. Բարոյան - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական
համալսարանի դեկան
Դ. Խուդավերդյան - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական
համալսարանի ամբիոնի վարիչ
Կ. Հակոբյան - Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական
համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության
պետ (հանձնաժողովի քարտուղար)