040.0499.120898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 1998 թվական թիվ 499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 27-ի «ՈՒղևորատար տրանսպորտի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը հաստատելու մասին» թիվ 32 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1998 թվականի առաջին կիսամյակում առաջացած վնասները փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը հատկացնել 330,8 մլն. դրամ «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 06 խմբի 03 ենթախմբով («Պետական նպաստներ բնակչությանը») նախատեսված գումարների հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 1-ից: