041.0886.261009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 886-Ա
«ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ՈՒՈՐԼԻՊԱՐՍՈՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ N ԾՁԲ-09/22 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` իր գործունեության ընթացքում «ՈՒորլիպարսոնս» ընկերությունն ապահովել Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման նպատակով «Բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթղթի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ:
3. Հանրապետական գործադիր մարմինների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` աջակցել միջգերատեսչական աշխատանքային խմբին` անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու գործում:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի հոկտեմբերի 26-ի
N 886-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի
ղեկավար)
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության
կարգավորման պետական կոմիտեի նախագահ
Ա. Գևորգյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ
Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության պետ
Մ. Վարդանյան - «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ
Լ. Չալոյան - «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի տեղակալ
Վ. Պետրոսյան - «Հայատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Վ. Սարգսյան - «Էներգետիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի «Էներգետիկայի
ռազմավարական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն
Ա. Ամիրջանյան - «Միջուկային և ռադիացիոն անվտանգության
գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Լ. Քոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ
Գ. Մնացականյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
զարգացման ծրագրերի և ներդրումների վարչության պետ
Հ. Միրզոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
արդյունաբերության վարչության արդյունաբերության
քաղաքականության բաժնի պետ
Վ. Արզումանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ
պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության
բաժնի պետ
Հ. Մելքոնյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի
հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի պետական
ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Մ. Կարապետյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի
ջրատնտեսական ենթակառուցվածքների վարչության
ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի
բաժնի պետ