Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0503.130898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 1998 թվական թիվ 503

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքաշինության բնագավառում պետական միասնական քաղաքականությունն ապահովելու նպատակով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 19 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտ» ու «Քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման միջոցով վերակազմավորել ստեղծելով «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական նախագծային ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.08.1998
N 503
Որոշում