041.0897.281009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 2009 թվականի N 897-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում վթարային վիճակում գտնվող դպրոցների շենքերի վերականգնման, կամ քանդման, կամ վերանորոգման, կամ նոր շենքի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Հայաստանի Հանրապետության Արարատի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Հայաստանի Հանրապետության Լոռու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզերում աշխատանքներ իրականացնելիս աշխատանքային խմբի կազմում ընդգրկել նաև համապատասխան մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ու կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի հոկտեմբերի 28-ի
N 897-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Քամալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
շինարարության քաղաքականության վարչության պետ
Վ. Արշակյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության պետի տեղակալ, կապիտալ ծախսերի
ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի քարտուղարության տնտեսավարման և
սպասարկման բաժնի պետ