041.0900.281009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 2009 թվականի N 900-Ա
Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ, Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին 2009 թվականի հոկտեմբերի 25-27-ը գործուղել Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն)` Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 10-րդ նիստին մասնակցելու համար:
2. Մ. Թումասյանի և Ն. Առուստամյանի` Լյուքսեմբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Է. Նալբանդյանի` Լյուքսեմբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Է. Նալբանդյանի, Մ. Թումասյանի և Ն. Առուստամյանի` Լյուքսեմբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուքսեմբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ