040.0504.130898
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 1998 թվական թիվ 504
«ՓՈՔՐ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «փոքր» մասնավորեցման օբյեկտները (ցանկը կցվում է) դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:
ՑԱՆԿ
ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «փոքր»
մասնավորեցման օբյեկտներ
________________________________________________________________________
թիվ Օբյեկտի Քաղաքը/մարզը Հասցեն Գնահատված
ը/կ անվանումը արժեքը
(դրամ)
________________________________________________________________________
1. թիվ 2 զինվորական
առևտրի խանութ քաղ. Գյումրի Կիրովի 6 2073524
2. «Շիրառսպաս» ՊՁ-ի Անի թաղ.,
թիվ 89 կրպակ քաղ. Գյումրի 3-րդ փող. 89110
3. «Տավուշառսպաս»
ՊՁ-ի «Տակառիկ» Երևանյան
խորովածանոց քաղ. Դիլիջան խճուղի 587227
4. «ԱվտոԶԱԶ»
տեխսպասարկում»
ֆիրմային խանութ Արարատի մարզ գ. Նոր Խարբերդ 2013840
5. «Երառսպաս» ՊՁ-ի
հասարակական սննդի
թիվ 1 ԴՁ-ի թիվ 3
պաղպաղակի տաղավար քաղ. Երևան Մանթաշյան 1 176915