041.0915.031109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2009 թվականի N 915-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի նոյեմբերի 1-4-ը Վաշինգտոն (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ն. Երիցյանինը, Է. Բաբայանինը, Ա. Գալստյանինը, Վ. Արամյանինը, Գ. Խաչատրյանինը, Վ. Կիրակոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կիրակոսյանինը և Ա. Եգանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2009 թվականի նոյեմբերի 3-ի
N 915-Ա որոշման
ԿԱԶՄ
ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի հայկական
կողմի նախագահ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Է. Բաբայան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (2009 թ.
նոյեմբերի 1-9-ը)
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (2009 թվականի
նոյեմբերի 1-6-ը)
Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահ (2009 թ. նոյեմբերի 1-9-ը)
Ա. Եգանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ամերիկայի վարչության պետ (հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար)
Վ. Կիրակոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և
տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
(հավելվածը փոփ. 26.11.09 թիվ 972-Ա որոշում)