Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱ ...

 

 

040.1258.111109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1258-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.07.2019 թիվ 870-Ա որոշում)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 697-Ա որոշումը:

(վերնագիրը փոփ. 11.07.2019 թիվ 870-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 6-ի

N 1258-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Թովմասյան       - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար, տեխնիկական

                         գիտությունների թեկնածու, դոցենտ (հանձնաժողովի

                         նախագահ)

 

    Ա. Տոնոյան         - ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և  քարտեզագրության

                         վարչության քարտեզագրության բաժնի գլխավոր

                         մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու,

                         դոցենտ (հանձնաժողովի քարտուղար)

 

    Դ. Գյուրջինյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, բանասիրական

                         գիտությունների թեկնածու

 

    Մ. Յավրումյան      - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ,

                         բանասիրական գիտությունների թեկնածու

 

    Ա. Գիլոյան         - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության տեղական ինքնակառավարման

                         քաղաքականության վարչության պետ

 

    Լ. Ազատյան         - ՀՀ կադաստրի կոմիտեի խմբագիր, բանասեր

 

    Լ. Մանուկյան       - ՀՀ կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տեխնիկական

                         գիտությունների թեկնածու, դոցենտ

 

    Ա. Շաքարյան        - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                         նախարարության հուշարձանների պահպանության

                         գործակալության հուշարձանների պահպանության և

                         օգտագործման բաժնի պետ

 

    Ռ. Մելքոնյան       - ԵՊՀ արևելագիտության  ֆակուլտետի դեկան,

                         բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

 

    Գ. Բադալյան        - ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պատմական

                         գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 

    Ա. Հակոբյան        - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

                         հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի

                         վարիչ ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

    Ռ. Գալիչյան        - ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտոր, քարտեզագետ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Մկրտչյան        - ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և  ազգագրության ինստիտուտի

                         գիտաշխատող, Երևանի ավագանու անդամ

                         (համաձայնությամբ)

 

(հավելվածը փոփ. 25.08.11 թիվ 1217-Ա, 11.09.14 թիվ 959-Ա, 28.12.17 թիվ 1713-Ա, 11.07.2019 թիվ 870-Ա, 02.04.2020 թիվ 431-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2009
N 1258-Ա
Որոշում