040.1270.121109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1270-Ն
i
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1038.1-ին հոդվածի 5-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի նոյեմբերի 6-ի
N 1270-Ն որոշման
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
___________________ ____ _______ 200 թ.
(կնքման վայրը)
________________________________________________________________________ -ը (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)
(այսուհետ` գործընկեր-1), ի դեմս ______________________________________ -ի,
(ազգանունը, անունը, պաշտոնը)
որը գործում է ________________________________________________ հիման վրա,
(կանոնադրության, լիազորության կամ այլնի)
մի կողմից, և ________________________________________________________ -ը
(կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի կամ անհատ
ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)
(այսուհետ` գործընկեր-2), ի դեմս ______________________________________ -ի,
(ազգանունը, անունը, պաշտոնը)
որը գործում է ________________________________________________ հիման վրա,
(կանոնադրության, լիազորության կամ այլնի)
մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով կողմերը պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու գործել համատեղ` շահույթ ստանալու համար` իրականացնելով ____________________
______________________________ գործունեությունը: (նշել գործունեության տեսակը)
1.2. Կողմերը պարտավորվում են ներդնել հետևյալ ավանդները`
1.2.1. գործընկեր-1-ը որպես ավանդ ներդնում է`
ա. _________________________________________,
բ. _________________________________________,
գ. _________________________________________.
1.2.2. գործընկեր-2-ը որպես ավանդ ներդնում է`
ա. _________________________________________,
բ. _________________________________________,
գ. _________________________________________:
1.3. Կողմերի համատեղ որոշմամբ ներդրված ավանդների արժեքը կազմում է`
1.3.1. գործընկեր 1-ինը` _________________________________ դրամ,
(թվերով և բառերով)
1.3.2. գործընկեր 2-ինը` _________________________________ դրամ,
(թվերով և բառերով)
1.4. Ներդրված ավանդի դրամական գնահատման չափը` __________________ դրամ.
(թվերով և բառերով)
2. Ընդհանուր գործերը վարելը
2.1. Սույն պայմանագրով իրականացվող գործունեության ընդհանուր գործերը
վարում է գործընկեր-...-ը` ______________________________:
(նշել անձնագրային տվյալները)
2.2. Երրորդ անձանց հետ հարաբերություններում գործընկերների անունից գործարք կնքելու համար գործընկեր-...-ի լիազորությունը հավաստվում է գործընկեր-...-ի կողմից նրան տրված լիազորագրով կամ սույն պայմանագրով:
2.3. Կողմերի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումը վարում է գործընկեր-...-ը` _______________________
______________________________: (նշել անձնագրային տվյալները)
2.4. Կողմերից յուրաքանչյուրը, անկախ այն բանից, թե լիազորված է վարել սույն պայմանագրով ընդհանուր գործերը, թե` ոչ, իրավունք ունի ծանոթանալու համատեղ գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերին և ստանալու այդ գործունեության մասին ցանկացած այլ տեղեկատվություն:
2.5. Երրորդ անձանց հետ հարաբերություններում կողմերի անունից հանդես գալու իրավունք ունեցող և կողմերի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումն իրականացնող կողմերը կարող են փոփոխվել` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
3. Ավանդի օգտագործման կարգը և կողմերի ընդհանուր գույքը
3.1. Կողմերի ներդրած ավանդը, որի նկատմամբ մինչև ներդրումը նրանք ունեին սեփականության իրավունք, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը և այդպիսի գործունեությունից ստացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը:
3.2. Կողմերի ներդրած ավանդը, որին նրանք տիրապետում էին սեփականության իրավունքից տարբերվող հիմքերով, օգտագործվում է ի շահ կողմերի և նրանց ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի հետ կազմում է մասնակիցների ընդհանուր գույքը:
3.3. Կողմերն ընդհանուր գույքն օգտագործում են ընդհանուր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանով սահմանված կարգով:
3.4. Ընդհանուր գույքի պահպանման կապակցությամբ` մասնակիցների պարտականությունները կատարվում և այդ պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը հատուցվում են համատեղ գործում կողմերի ներդրած ավանդների արժեքին համամասնորեն:
4. Շահույթի բաշխման կարգը
4.1. Կողմերի համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթը բաշխվում է կողմերի սահմանած ժամանակացույցին համապատասխան:
4.2. Կողմերի համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթը բաշխվում է ընդհանուր ներդրված ավանդների արժեքին համամասնորեն:
5. Կողմերի պատասխանատվությունն ընդհանուր պարտավորությունների համար
Սույն պայմանագրով կողմերից յուրաքանչյուրն ընդհանուր պայմանագրային պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն է կրում իր ամբողջ գույքով` ընդհանուր գործում իր ներդրած ավանդի արժեքին համամասնորեն:
6. Բաժնեմասերի ստացման կարգը
6.1. Կողմերն իրավունք ունեն ազատ տնօրինելու ընդհանուր բաժնային սեփականությունում իրենց պատկանող բաժնեմասը` մյուս կողմի` այդ բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքի պահպանման պայմանով:
6.2. Բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքի կիրառման կարգը որոշվում է գործող օրենսդրությամբ:
7. Պայմանագրի գործունեության ժամկետը և լուծելու կարգը
7.1. Նոտարական կարգով վավերացված պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից: Պայմանագրից բխող` անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ծագում են պետական գրանցման պահից, իսկ պարզ, գրավոր ձևով կնքված պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է _________________:
7.2. Սույն պայմանագրից հրաժարվելու ցանկություն ունեցող կողմը պետք է դրա մասին գրավոր հայտնի մյուս կողմին (կողմերին)` հրաժարվելու օրվանից ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:
7.3. Պայմանագիրը լուծելու մասին հայտարարությունն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում կողմերը պետք է ընդհանուր բաժնային սեփականություն համարվող գույքից առանձնացնեն պայմանագրից հրաժարվել ցանկացող կողմի բաժնեմասը և տրամադրեն նրան:
7.4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1035-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն պայմանագրի գործողությունը չի դադարում` բացառությամբ պայմանագրի ժամկետը լրանալու, ինչպես նաև այն դեպքերի, երբ սույն պայմանագրի կողմ է մնում միայն մեկ մասնակիցը: Պայմանագրի մասնակից կողմի մահվան դեպքում պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նրա ժառանգը:
8. Այլ պայմաններ
Սույն պայմանագիրը կնքված է _________ լեզվով, _________ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
9. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Գործընկեր-1 Գործընկեր-2
_____________________________ _____________________________
(գտնվելու վայրը) (գտնվելու վայրը)
_____________________________ _____________________________
(բանկային վավերապայմանները) (բանկային վավերապայմանները)
_____________________________ _____________________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)
Կ. Տ. Կ. Տ.
եթե պայմանագրի մասնակից կողմը քաղաքացի է կամ անհատ ձեռնարկատեր, ապա`
_________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, բնակության և հաշվառման վայրերը, անձնագրի
_________________________________________________________________________
սերիան, ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել):