041.0958.161109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2009 թվականի N 958-Ա
Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՈՒՏՐԵԽՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2009 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել ՈՒտրեխտ (Նիդերլանդների Թագավորություն)` տեղական և տարածքային կառավարման համար պատասխանատու եվրոպական նախարարների համաժողովի 16-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Տերտերյանի` ՈՒտրեխտ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Տերտերյանի` ՈՒտրեխտ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ՈՒտրեխտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ