041.0945.131109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2009 թվականի N 945-Ա
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԻՍԱԲՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2009 թվականի նոյեմբերի 26-28-ը գործուղել Լիսաբոն (Պորտուգալիայի Հանրապետություն)` Եվրոպական օլիմպիական կոմիտեների 38-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գրիգորյանի` Լիսաբոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գրիգորյանի` Լիսաբոն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիսաբոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ