Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈ ...

 

 

041.0488.130898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 1998 թվականի թիվ 488

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ճամբարները (ցանկը կցվում է) հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել ցանկում նշված ճամբարների շենքերի և այլ գույքի` հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հետ համատեղ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ցանկում նշված ճամբարների պահպանման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ:

 

ՑԱՆԿ

 

i

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության

ենթակայությանը հանձնվող` Հայաստանի Հանրապետության սոցիալական

ապահովության նախարարության ենթակայության ճամբարների

 

    «Հեքիաթ» ճամբար                     Հանքավան

    «Արարատ» ճամբար                     Հանքավան

    «Բաղաբերդ» ճամբար                   Կապան

«Շուշան» դուստր ձեռնարկության

(պանսիոնատ) թիվ 5, 6, 7 մասնաշենքեր

     (1233 քառ. մետր)                    Աղվերան

 

(ցանկը փոփ. 14.12.98 թիվ 724 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.08.1998
N 488
Որոշում