Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒ ...

 

 

041.0489.130898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 1998 թվականի թիվ 489

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ԲՈՐԻՍ ԳՐՈՄՈՎԻ ԵՎ ՆՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի միջազգային գործերով կոմիտեի սպառազինությունների և միջազգային հսկողության ենթակոմիտեի նախագահ գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովի և նրան ուղեկցող անձանց (3 մարդ) 1998 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել այցի ծրագիրը և ապահովել պատվիրակության Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերի սպասարկման համար հատկացնել «Չայկա» և «Վոլգա» մակնիշների մեկական ավտոմեքենա:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հյուրերին տեղավորել «Արմենիա-1» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և տրամադրել մեկ ուղեկցող անձնակազմ:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրակության Հայաստանում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների, կեցության, սննդի, մեկական աշխատանքային և պաշտոնական ճաշերի հետ կապված ծախսերը` 475,0 (չորս հարյուր յոթանասունհինգ) հազար դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.08.1998
N 489
Որոշում