041.0490.170898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 օգոստոսի 1998 թվականի թիվ 490
i
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի պետական հեռուստատեսային ծրագրերի սփռման ցանցի արդիականացման մասին» թիվ 513 որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության ծայրամասային շրջաններում և դրա սահմաններից դուրս հեռուստատեսային ծրագրերի հաղորդման արբանյակային կապի համակարգերի կիրառմամբ հաղորդիչ ցանցի կառուցման աշխատանքներն ընդունելու նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Վարդանյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Ս. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
2. Հանձնաժողովին` մինչև 1998 թվականի օգոստոսի 31-ը ապահովել հեռուստատեսային արբանյակային ցանցի կառուցման աշխատանքների ընդունումը: